Գվարդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Chang Bian guardy 706.jpg
Windsor Guard Change Coldstream Guards.JPG

Գվարդիա (իտալ.՝ guardia), զորքերի ընտրանի, արտոնյալ մաս, որի գլխավոր պարտականությունը թագավորի անձի պահպանությունն էր։ Գոյություն է ունեցել դեռևս ստրկատիրության շրջանում, առավելապես հայտնի է եղել Պարսկաստանում («անմահների» զորագունդ) ն Հռոմում (վարձու թիկնազոր)։ Հայաստանում նման դեր են կատարել թագավորի «Թիկնապահ գունդը» «Արքունի գունդը» կամ «Ոստան գունդը» (գնդի զինվորները կոչվում էին ոստանիկներ)։ «Գվարդիա» տերմինն առաջացել է Իտալիայում 12-րդ դարում (գվարդիա էր պետական դրոշը պահպանող ընտրյալ ջոկատը)։ Արևելքի երկրներում միջին դարերում գվարդիաի դերը կատարում էին թիկեապահները, վարձու զինվորների կամ ստրուկների ընտիր զորամասերը։ Սրանք կարևոր դեր էին խաղում քաղաքական կյանքում և բազմիցս պալատական հեղաշրջումներ են կատարել։ Ֆրանսիայում գվարդիան առաջացել է 15-րդ դարում, Անգլիայում, Շվեդիայում և Պրուսիայում՝ 17-րդ դարում։

Ներկայումս գվարդիաներ գոյություն ունեն բազմաթիվ պետություններում (Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Դանիա և այլն)։ Նրանք պահպանում են թագավորի կամ նախագահի անձը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 186 CC BY-SA icon 80x15.png