Նիկոլայ Գոգոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլ
Николай Васильевич Гоголь
NikolayGogol left.gif
Ի ծնե անուն Նիկոլայ Յանովսկի[1]
Ծնվել է մարտի 201809 (մարտի 1)
Ծննդավայր Վելիկիե Սորոչինցի, Պոլտավայի մարզ, Միրգորոդի շրջան,
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Վախճանվել է փետրվարի 21, 1852 (42 տարեկանում) (մարտի 4)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություն Գրող,
Լեզու Ռուսերեն
Ազգություն Ռուս
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կրթություն Պոլտավայի գավառական ուսումնարան
Նեժինի բարձրագույն գիտությունների գիմնազիա[2]
Ալմա մատեր Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գրական ոճեր Արձակագիր, դրամատուրգ
Ուշագրավ աշխատանքներ Քիթը, Վիյ, Շինել
Տարաս Բուլբա[3]
Nikolai Gogol Signature.svg
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Աշխատությունները Վիքիդարանում
Nikolai Gogol Վիքիպահեստում

Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլ (ռուս.՝ Никола́й Васи́льевич Го́голь (ի ծնե տրված ազգանունը՝ Յանովսկի (Яно́вский), 1809 թվական, մարտի 20 (ապրիլի 1), Վելիկիե Սորոչինցի, Պոլտավայի մարզ, Միրգորոդի շրջան - 1852 թվական, փետրվարի 21 (մարտի 4), Մոսկվա), ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրաքննադատ։ Ռուսական գրականության հայտի դեմքերից է[4]։ Սերում է Գոգոլ-Յանովսկիների ազնվական ցեղից։ 1818–1819 թվականներին սովորել է Պոլտավայի գավառական ուսումնարանում, 2 տարի անց՝ 1821 թվականին, ավարտել Նեժինի բարձրագույն գիտությունների գիմնազիան[2]։

Գոգոլի մի շարք ստեղծագործություններ, այդ թվում՝ «Երեկոներ Դիկանկայի մերձակա խուտորում» և «Միրգորոդ» պատմվածքների ժողովածուները, «Ռևիզոր» և «Ամուսնություն» կատակերգությունները, «Մեռած հոգիներ» վեպը թարգմանվել են հայերեն[5]։

Հոգեկան խանգարումներ[խմբագրել]

Գոգոլը տառապել է մանիակալ-դեպրեսիվ պսիխոզով։ Առաջին նոպան Գոգոլը վերապրել է 1840 թվականին՝ 31 տարեկանում, երբ գտնվում էր Հռոմում։ Երկու տարի անց՝ 1842 թվականին, նոպայի ժամանակ գրված իր նամակներից մեկում նա գրում է՝

Aquote1.png Ինձ տիրել է ինձ համար արդեն սովորական պերիոդիկ հիվանդությունը, որի ժամանակ ես գտնվում եմ անշարժ վիճակում սենյակում երբեմն 2-3 շաբաթվա ընթացքում։ Գլուխս փայտացել է։ Աշխարհի հետ ինձ կապող կապերը, կտրվել են։ Չկա ավելի բարձր կոչում քան ճգնավորի կոչումը[6]: Aquote2.png


1846 թվականին նրա հոգեկան վիճակն ավելի է ծանրանում։ Մինչև կյանքի վերջ տառապել է հոգեկան խորը ճգնաժամ ապրելով[7]։ Որոշ աղբյուրների համաձայն տառապել է շիզոֆրենիայով։ Գոգոլի մոտ արտահայտված են եղել մի շարք ախտանիշներ, ինչպիսիք են՝ տեսողական և լսողական հալյուցինացիաներ, դեպրեսիվ վիճակներ, իպոխոնդրիա, կլաուստրոֆոբիա[8]։

Հայտնի հոգեբույժ Վլադիմիր Ֆյոդորովիչ Չիժը (1855—1922) «Փիլիսոփայական հարցեր և հոգեբուժություն» ամսագրում (1903-1904) ներկայացնում է «Նիկոլայ Գոգոլի հիվանդությունը» վերնագրով հոդված[9]։ Հոդվածում հոգեբուժության տեսանկյունից վերլուծության է ներկայացրել գրողի հիվանդությանը վերաբերող հակասական հարցրը։ Չիժի տեսանկյունից Գոգոլի հոգեկան հիվանդության նախապատմությունը արտահայտվել է դեռ վաղ երիտասարդության տարիներին, որը տևել է 10 տարի՝ մինչև նրա կյանքի վերջին օրերը։

Չիժի կարծիքի հետ համամիտ չեն փիլիսոփայական գիտությունների պրոֆեսոր Վ.Մ.Ռոզինը[10], դոկտոր Ա.Պ.Դավիդովը[11] և շատ այլ գիտնականներ։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. В. В. Вересаев, «Гоголь в жизни». Том 1. «Выпись из Метрической книги Спасо-Преображенской церкви местечка Сорочинец, Миргородского уезда, 1809 год», № 25: «Месяца марта 20 числа у помещика Василия Яновского родился сын Николай и окрещён. Молитвовал и крестил священно-наместник Иоанн Беловольский. Восприемником был господин полковник Михаил Трахимовский». Русская старина, 1888, ноябрь, с. 392.
  2. 2,0 2,1 Կենսագրություն, ստեղծագործություններ
  3. Հայերեն հրատարակություն
  4. գիրք |ответственный = Гл. редактор Г. П. Шалаева. |заглавие = Кто есть кто в мире |издательство = Филологическое общество «СЛОВО»: ОЛМА-ПРЕСС Образование |место = М. |страницы = 361 |isbn = 5-8123-0088-7
    Энциклопедия Кольера. Открытое общество. 2000.
    Биографический словарь. 2000.
    Большая биографическая энциклопедия. 2009.
    Биографический словарь. 2000.
  5. Երկերի ժողովածու : 6 հ. / Ն. Գոգոլ ; Թարգմանություն՝ Դերենիկ Դեմիրճյան, Ա. Փալանջյան ; Խմբագիր՝ Լ.Ա. Քալանթար. - Երևան: Հայպետհրատ, 1953-. - 6 հ. ; 19 սմ. - Հ. 1 (1953, 480 էջ) : [Երեկոներ Դիկանկայի մերձակա խուտորում] - Հ. 2 (1953. - 323 էջ) : Միրգորոդ - Հ. 3 (1954, 325 էջ) : Վիպակներ - Հ. 4 (1954, 382 էջ) : [Ռևիզորը ; Ամուսնություն ; Խաղամոլները] - Հ. 5 (1952, 494 էջ) : Մեռած հոգիներ - Հ. 6 (1955, 550 էջ) Ընտիր հոդվածներ և նամակներ Դեմիրճյան, Դերենիկ Կարապետի, 1877-1956 թարգմ. Փալանջյան, Աշոտ Մարտինի, 1895-1979 թարգմ. Քալանթար, Լևոն Ալեքսանդրի, 1891-1959 խմբ.
  6. Գոգոլի հոգեկան հիվանդություն
  7. Հոգեկան անկայուն վիճակ
  8. Հոգեկան խանգարումներ ունեցող 9 գրողներ
  9. Чиж В. Ф.։ «Национально-культурный портал "Gogol.ru"»։ Болезнь Н. В. Гоголя։ Արխիվացված օրիգինալից 2012-09-02-ին։ http://www.webcitation.org/6ANAsEyuN։ Վերցված է 2014-07-15։ 
  10. Розин В. М., «Понять жизнь и поступки Гоголя»
  11. Давыдов А.П. - Душа Гоголя, Ассоц. исследователей рос. о-ва (АИРО–XXI), Новый хронограф, 2008, Российское общество соврем. исслед., isbn=978-5-95881-065-2|тираж=3000

Արտաքին հղումներ[խմբագրել]