Շինել (պատմվածք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շինել
Շինել Шинель | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դրամա |
Հեղինակ | Նիկոլայ Գոգոլ |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1841 |
Հրատարակություն | 1842 |
The Overcoat (Nikolai Gogol) |
Շինել (ռուս.՝ Шинель), Նիկոլայ Գոգոլի պետերբուրգյան պատմվածքներից, լույս է տեսել Գոգոլի ստեղծագործությունների ժողովածույի երրորդ հատորում, որը տվագրվել է 1842 թվականին և վաճառքի է դուրս եկել 1843 թվականի հունվարի վերջին տասնօրյակում: Ռուս գրականության պատմության մեջ է մտել՝ որպես «անձի սոցիալական հավասարության և անօտարելի իրավունքների մանիֆեստ»:
Բովանդակություն
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակը պատմում է այսպես կոչված «փոքր մարդու» կյանքի մասին: Պատմվածքի գլխավոր հերոսը Ակակի Ակակևիչ Բաշմաչկինն է՝ Պետերբուրգի աղքատ մի տիտուլյար խորհրդական: Նա խանդավառությամբ կատարում էր իր պարտականությունները, շատ էր սիրում արտագրություններ անել, սակայն ընդհանուր առմամբ նրա դերը դեպարտամենտում չափազանց քիչ էր: Ինչի պատճառով նրան հաճախ ծաղրում էին երիտասարդ չինովնիկները: Նրա աշխատավարձը տարվա ընթացքում կազմում էր 400 ռուբլի: Երբ կատակներն ու ծաղրը հնարավոր չէր տանել, Բաշմաչկինն ասում է, «Թողե՛ք ինձ, ինչո՞ւ եք ինձ նեղացնում»:
Մի անգամ Ակակի Ակակևիչը նկատում է, որ հնացել է իր շինելը, ուսերի ու մեջքի հատվածը պատառոտված է: Գնում է դերձակ Պետրովիչի մոտ, որպեսզի վերջինս նորոգի այն, սակայն նա հրաժարվում է` ասելով, որ պետք է կարել նորը: Ակակի Ակակևիչը, իմանալով նոր շինելի գինը, որոշում է Պետրովիչին այցելել գինովցած ժամանակ: Նույնիսկ այդ պահին Պետրովիչը ասում է, որ պետք է կարել նորը: Ակակի Ակակևիչը սկսում է մտածել, թե որտեղից կարելի է գտնել 80 ռուբլի: Նա սկսում է տնտեսել իր ծախսերը: Երեկոյան դադարում է թեյ խմել, փորձում էր քայլել ոտքերի ծայրերի վրա, որպեսզի կոշիկները չմաշվեն: Հագուստը հազվադեպ է հանձնում լվացքատուն, մոմերը խնայում է, իսկ տանը հագնում է միայն խալաթ, որպեսզի հագուստը չմաշվի:
Օրերն անցնում են, և նոր շինել ձեռք բերելու միտքն ավելի է մտահոգում նրան: Ամեն ամիս այցելում է Պետրովիչին՝ իր նոր շինելի մասին խոսելու: Տոնի առթիվ ստացած վարձատրությունը սպասվածից շատ է լինում, և Ակակին Պետրովիչի հետ որոշում է այցելել վաճառականներին: Եվ ահա մի ցուրտ առավոտ Ակակի Ակակևիչը նոր շինելով մտնում է դեպարտամենտ: Այս իրադարձությունը մեծ իրարանցում է առաջացնում, և աշխատակիցները պահանջում են նշել այն: Միայն աշխատակիցներից մեկի ծննդյան առիթով կազմակերպված երեկույթն է փրկում Ակակի Ակակևիչին: Երեկոյան նա գնում է այդ ծննդյան արարողությանը: Հիանալի տրամադրություն ուներ Ակակի Ակակևիչը: Կեսգիշերին, երբ նա տուն էր վերադառնում, նրան մոտենում են անծանոթ մարդիկ` ասելով, որ շինելը իրենցն է, և հանում են նրա ուսերից ու տանում:
Տանտիրուհին խորհուրդ է տալիս նրան դիմել համապատասխան մարմիններին: Հաջորդ օրը Ակակի Ակակևիչը գնում է մասնավոր պրիստավի մոտ, սակայն ապարդյուն: Նա դեպերտամենտ է մտնում իր հին շինելով, շատերն սկսում են նրան խղճալ, և չինովնիկները խորհուրդ են տալիս դիմել «նշանակալի անձանց»: Այդ նշանակալի անձը բղավում է նրա վրա, Ակակին, ամեն ինչ մոռանալով դուրս է գալիս փողոց: Պետերբուրգում այդ ժամանակ ցրտաշունչ ձմեռ էր, իսկ նրա հագին իր հին շինելն էր: Վերադառնալով տուն` նա պառկում է անկողնում, սկսում է զառանցել և մի քանի օր անց մահանում է: Այդ ժամանակից ի վեր Կալինկինա կամրջի մոտ սկսում է հայտնվել ուրվական «չինովնիկի տեսքով», ով հափշտակում էր անցորդներից իրենց մուշտակները, շինելները, վերարկուները: Ինչ-որ մեկը նրանց մեջ նկատում է Ակակի Ակակևիչին: Ոչ մի կերպ հնարավոր չէր հանգստացնել ննջեցյալին: Այդ ժամանակ մի նշանակալի անձ, ով վերադառնում էր ընկերական խնջույքից, ճանապարհին հանկարծ զգում է, որ մեկը բռնել է օձիքից, սարսափով հանում է իր վրայից շինելը և վերադառնում տուն:
Այս ամենից հետո ննջեցյալ չինովնիկը անհետանում է և այլևս չի վերադառնում:
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Պավել Անենկովի հիշողությունների, սյուժեն ծնվել է գրասենյակային անեկդոտից, մի աղքատ չինովնիկի մասին, ով կորցրել էր իր զենքը, որը գնելու համար նա երկար ժամանակ գումար էր տնտեսել[1]: Շինել գողացող չինովնիկի մասին պատմվածքի վրա Գոգոլը աշխատել է դեռ 1839 թվականին: Առաջին խմբագրության հատվածի վրա, որը ավելի շատ հումորային էր քան վերջնական տարբերակը, այն Մարիենբադեյում ներկայացվել է Միխայիլ Պոգոդինին այդ նույն տարվա հուլիս-օգոստոս ամիսներին: Պոգոդինյան ձեռագիրը Գոգոլի ուղղումներով պահվում է Ռուսաստանի պետական գրադարանում:
Հետագայում Վիեննայում և Հռոմում անցկացված մեկուկես տարվա ընթացքում, Գոգոլը ևս երեք անգամ աշխատել է պատմվածքի վրա, սակայն կարողացել է ավարտել միայն 1841 թվականի գարնանը, և այն էլ միայն Պոգոդինի ճնշման տակ:
Միաժամանակ նա աշխատում էր նաև Իտալիայի մասին տեքստի վրա: Երկրորդ խմբագրության ժամանակ գլխավոր հերոսը ստացավ Ակակի Ակակևիչ Տիշկևիչ անունը, որը շուտով փոխվեց Բաշմաչկինի: Երրորդ խմբագրության ժամանակ հումորայինը վերածվեց սենտիմենտալ և պաթետիկ ինտոնացիայի:
Քանի որ ձեռագրի մաքուր տարբերակը չի պահպանվել, գրականագետները դժվար են որոշում, արդյոք պատմվածքը հրապարակման ժամանակ ենթարկվել է վերաքննության գրաքննադատների կողմից: Ըստ Նիկոլայ Պրոկոպովիչի, գրաքննադատ Ալեքսանդր Նիկիտենկոն թեև էական ոչինչ չի նկատել, բայց ջնջել է շատ հետաքրքիր վայրեր[2]:
Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1951 թվականին Մարսել Մարսոն բեմադրեց մնջախաղ «Շինելի» հիման վրա
- «Շինել» բալետ, որի վրա մահից առաջ աշխատել է Գերման Օկունևը (1973)
- «Բաշմաչկին» պիես, Օլեգ Բոգաև
- Բալետ «Շինել», կոմպոզիտոր Իվան Կուշնիր, լիբրետո Մաքսիմ Դիդենկո
- Էկրանավորում
Տարի | Երկիր | Անվանում | Ռեժիսոր | Գլխավոր դերում | Նշում |
---|---|---|---|---|---|
1926 | ![]() |
Շինել | Գրիգորի Կոզինցև, Լեոնիդ Տրաուբերգ | Անդրեյ Կոստրիչկին | Սև-սպիտակ համր ֆիլմ, որի սյուժեի հիմքում ընկած են Նիկոլայ Գոգոլի երկու պատմվածքները՝ «Նևսկի պողոտա» և «Շինել» |
1952 | ![]() |
Il Cappotto / Շինել | Ալբերտո Լատուադա | Ռենատո Ռաշել | Պատմվածքի ազատ էկրանավորում |
1954 | ![]() ![]() |
The Awakening / Զարթոնք | Մայքլ Մաք Քարտի | Բաստեր Կիտոն | Կարճամետրաժ հեռուստաֆիլմ |
1959 | ![]() |
Շինել | Ալեքսեյ Բատալով | Ռոլան Բիկով |
- 1981 թվականից Յուրի Նորշտեյնը աշխատում էր անիմացիորն մուլտֆիլմի վրա Լյուդմիլա Պետրուշևսկայի սցենարով[3]: Արդյունքը հրապարակվում է 2004 թվականին [4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ П. В. Анненков. Литературные воспоминанья. Academia, 1928. Стр. 61—62.
- ↑ ФЭБ: Комментарии: Гоголь. ПСС. Т. 3. — 1938 (текст)
- ↑ Кубасов А. В. Киносценарий по классическому произведению как образец современной метапрозы // Уральский филологический вестник. Серия: Русская литература XX-XXI веков: направления и течения. — 2014. — № 4. — С. 134-141.
- ↑ Finn Peter (2005-05-31)։ «20 Years of Toil, 20 Minutes of Unique Film»։ The Washington Post (en-US)։ 0190-8286։ Վերցված է 2016-11-02
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Martínez-Illán, Antonio Gogol's "The Overcoat" on the Russian Screen(անգլ.) // Literature/Film Quarterly. — 2010. — Vol. 32. — № 2. — С. 134—146. — ISSN 0090-4260.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ընթերցե՛ք «շինել» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
|