Տարաս Բուլբա
Տարաս Բուլբա Тарас Бульба | |
---|---|
![]() | |
Տեսակ | վիպակ և գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմավեպ, սիրավեպ և նովել |
Հեղինակ | Նիկոլայ Գոգոլ |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակություն | 1835 |
Թարգմանիչ | Ակսել Բակունց |
Վիքիդարան | Տարաս Բուլբա |
Վիքիքաղվածք | Տարաս Բուլբա |
Taras Bulba |
Տարաս Բուլբա (ռուս.՝ Тарас Бульба), ռուս գրող Նիկոլայ Գոգոլի վիպակը, մտնում է «Միրգորոդ» ժողովածուի մեջ: 1934 թվականին հայերեն է թարգմանել Ակսել Բակունցը: Վիպակում ժողովուրդը ներկայացված է որպես պատմության հերոս և ազգային ինքնագիտակցության կրող: Հերոսը` Տարաս Բուլբան, վառ ներկայացուցիչն է: Նրա համար իսկական կյանքը արշավն է, իսկ թույլատրելի ու հասկանալի գործողությունը` պատերազմը:
Իրադարձությունները տեղի են ունենում զապորոժյան կազակների միջավայրում XVII դարի առաջին կեսին: Կազակների 1637-1638 թվականների ապստամբության պատմությունը Նիկոլայ Գոգոլի Տարաս Բուլբա վիպակի հիմքը դարձավ և ներկայացրեց հերոսների ողբերգական ճակատագրերի կոնկրետ օրինակներ[1]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Կազակների ծեր գնդապետ Տարաս Բուլբայի մոտ վերադառնում են իր 2 որդիները՝ Օստապը և Անդրիյը, որոնք սովորել են Կիևյան ակադեմիայում: Ողջույնից հետո չդիմնանալով հոր կատակներին, ավագ որդին ձեռնամարտի է բռնվում հոր հետ: Հայրը գոհ է: Կրտսեր որդուն էլ ուզում է «ստուգել», բայց մայրը գրկում է որդուն և հեռացնում հորից:
Տարաս Բուլբան որոշել է որդիներին ուղարկել Զապորոժյան Սեչ, որովհետև դա տղամարդու համար վայել տեղ է: Բայց տեսնելով որդիների ուժը, որոշում է ինքն էլ միանալ նրանց և միասին ճանապարհ են ընկնում: Օստապը սառնասիրտ է: Իսկ ահա Անդրին մտածում է գեղեցիկ լեհուհու մասին, որին հանդիպել է Կիևում: Անգամ մտել էր նրա ննջարանը, բայց դռան թակոցը ստիպել էր նրան ողջ գիշեր թաքնվել աղջկա մահճակալի տակ, իսկ առավոտյան թաթար աղախինը դուրս էր բերել նրան տանից:
Զապորոժյան Սեչում սովորույթները ազատ են: Կազակները սովորում են կռվել մարտերում: Որդիներին հարբեցողությունից ու պարապությունից հեռու պահելու համար Տարաս Բուլբան համոզում է իր հին ընկերներին ապստամբություն սկսել: Որոշում են ելնել Լեհաստանի դեմ: Կազակները մտադիր են գրավել Դուբնո քաղաքը: Քաղաքը պաշարում են և փորձում սովի մատնել: Ընթացքում դատարկում են մերձակա գյուղերը և կրակի տալիս մարդկանց: Բուլբայի որդիներին դուր չի գալիս այսպիսի կյանքը, բայց հայրը հանգստացնում է նրանց, ասելով, որ առջևում են թեժ մարտերը: Մի գիշեր Անդրիյին քնից արթնացնում է թաթարուհին, որը դուրս էր բերել նրան լեհուհու ննջարանից: Ասում է, որ լեհուհին, իր տիրուհին պաշարված քաղաքում է և տեսել է Անդրիյին պարսպից: Խնդրում է հաց փոխանցել էր իր մեռնող մոր համար: Հացերը պարկի մեջ լցնելով Անդրիյը նույն գիշեր թաթարուհու օգնությամբ գետնափոր թունելով անցնում է քաղաքը և հանդիպում լեհուհուն: Տեսնելով աղջկան նա սովի մատնված, նա ուրանում է հայրենիքը՝ ասելով, որ հայրենիքը այն է, ինչը փնտրում է հոգին:
Հայրը ծանր է տանում որդու դավաճանության լուրը: Մեկ ուրիշ լուր էլ գալիս է Սեչից: Թաթարները արշավել են Սեչ և թալանել են կազակներին: Դուբնոյի մոտ եղած զորքը կիսվում է և մի կեսը գնում է Զապորոժյե օգնության: Լեհերը իմանալով կազակների թուլացման մասին փորձում են դուրս գալ քաղաքից և բռնվել մարտի: Դուրս եկածներին թվում է նաև Անդրիյը: Տարասը տեսնելով որդուն ասում է, որպեսզի նրան բերեն անտառի կողմը և դեմ առ դեմ դուրս գալով որդու հետ ասում է, ուղիղ նայելով նրա աչքերին։
Սակայն լեհերին օգնության է հասնում օգնական զորքը: Նրանք գերի են վերցնում Օստապին: Վիրավոր Տարասին տանում են Սեչ:
Տարասը համոզում է Յանկելին՝ իրենց առաջնորդին գաղտնի ուղարկել իրեն Վարշավա, որպեսզի նա կարողանա փրկագին տալ որդու համար և ազատել: Նա ներկա է լինում Վարշավայի հրապարակում որդու դաժան մահապատժին:
Կազակների նոր զորք է հավաքվում և արշավում լեհերի դեմ: Մարտերը դաժան են: Համերաշխության դաշինքի ժամանակ լեհ իշխան Պոտոցկին երդվում է այլևս չհարձակվել կազակների վրա: Բուլբան առաջարկում է յուրայիններին չհավատալ լեհերին: Իր զորախմբով նա հեռանում է: Նրա գուշակությունը կատարվում է և երդմնազանց լեհերը հարձակվում են կազակների վրա և ջարդում նրանց: Իսկ Բուլբան իր ջոկատով շրջում է Լեհաստանով և վրեժխնդիր լինում իր որդու համար:
Իշխան Պոտոցկին մեծ զորքով շրջապատում է նրան: Սկսվում է չորս օր տևողությամբ մարտը: Կազակներին հաջողվում է ճեղքել լեհերի շարքերը: Սակայն Բուլբան վերադառնում է իր ծխամորճի ետևից և գերի է ընկնում: Նրան այրում են կրակի վրա: Խարույկի վրա նա գուժում է թշնամիների մահը և ռուսական հողերի միավորումը ուղղափառ հավատի ներքո:
Տարաս Բուլբայի խոսքը եղբայրության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ В тексте сказано, что полк Бульбы участвует в походе гетьмана Остраницы. Это — реальный историчесывфы персонаж, избран повстанческим гетманом казаков в 1638 году и в том же году был разбит поляками.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նյութեր Վիքիքաղվածքում |
---|---|
![]() |
Նյութեր Վիքիդարանում |
- Տարաս Բուլբան գուտենբերգի նախագծում
- http://www.aratta-ukraine.com/text_ua.php?id=1115
- Леоша Яначека Тарас Бульба. Симфонический оркестр Испанского радио и телевидения. Андреса Ороско-Эстрада, дирижер.
|