Քիթը (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիթը
ռուս.՝ Нос
Քիթը (պատմվածք).jpg
ՀեղինակՆիկոլայ Գոգոլ
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1832
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Հրատարակված էՊետերբուրգյան վիպակներ
Հրատարակման տարեթիվ1836
Թարգմանիչ հայերենԱրշակ Աթայան[1]
Հրատարակում հայերեն1934, Երևան, Պետհրատ[1]
Commons-logo.svg The Nose (Nikolai Gogol) Վիքիպահեստում

Քիթը (ռուս.՝ Нос), ռուս գրող Նիկոլայ Գոգոլի պատմվածք։ Գրվել է 1832-1833 թվականների ընթացքում։ Հրատարակվել է 1836 թվականին «Սովրեմեննիկ» պարբերականում[2][3]։

1835 թվականին «Московский наблюдатель» ամսագիրը հրաժարվում է հրապարակել Գոգոլի պատմվածքը։ Ի տարբերություն ամսագրի ղեկավարության, Ալեքսանդր Պուշկինը հավանում է ստեղծագործությունը և համոզում հեղինակին հրատարակել Սովրեմեննիկ ամսագրում 1836 թվականին։ Պատմվածքը արժանացել է բազմաբնույթ և խիստ քննադատությունների։ Արդյունքում պատմվածքի որոշ հատվածներ ենթարկվել են փոփոխության։ Օրինակ՝ Մայոր Կովալյովի և Քթի հանդիպման վայրը՝ Կազանի Աստվածամոր տաճարը, հետագայում փոխվում է (Гостиный двор)։ Պատմվածքի վերջաբանը փոփոխվել է մի քանի անգամ։

Գոգոլն իր պատմվածքը համարում էր սովորական կատակ և երկար ժամանակ չէր համաձայնվում տպագրել[2]։ Հումորը պատմվածքի բովանդակության հիմնական մասն է կազմում, բայց ոչ՝ միակ հատկանիշը։ «Քիթը» պատմվածքում ծիծաղը միաձուլվում է առօրյա կյանքի տեսարաններին՝ միաժամանակ նկարագրելով այդ ժամանակներին բնորոշ դրվագներ[2]։

Պատմվածքը ներառված է տարբեր գրքերում, ժողովածուներում, այդ թվում՝ «Պետերբուրգյան պատմվածքներ» ժողովածու (1842 թ.)[4], «Ֆանտաստիկ գրականություն 24 հատորով։ Հատոր 1-ին։ 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի ռուսական ֆանտաստիկ ժանրի արձակ գրականություն» (1986 թ.)[5], «Ռոմանտիզմի դարաշրջանի ռուսական ֆանտաստիկ գրականություն (1820-1840 թթ.)» (1990 թ.)[6], «Անսպասելի հյուրեր» (1994 թ.)[7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետերբուրգում ապրող սափրիչ Իվան Յակովլևիչն արթնանալով՝ նոր թխվող հացի հոտ է զգում։ Նախաճաշելիս, երբ հացը բաժանում է 2 մասի, այնտեղ քիթ է տեսնում։ Իրական մարդկային քիթ։

Aquote1.png Հարբեցող և գազան, այդ ու՞մ քիթն ես կտրել։ Ես արդեն 3 հոգուց լսել եմ, որ դու սափրելու ժամանակ այնպես ես քաշում մարդկանց քթերից, որ հազիվ են դիմանում։
- Իվանի կինը՝ Օսիպովնա
Aquote2.png


Իվան Յակովլևիչը ճանաչում է քիթը. դա մայոր Կովալյովինն է, ում շաբաթը 2 անգամ սափրում է։ Փաթաթում է թաշկինակով և որոշում է գետը նետել։ Մի քանի անհաջող փորձերից հետո, հասնում է Նևա գետի մոտ, կանգնում կամրջին, ձևացնում՝ իբրև թե ձկներին է նայում և թաշկինակն աննկատ նետում է գետը։ Հանգստացած շունչ քաշելով՝ արդեն պատրաստվում էր գնալ պանդոկ մի բաժակ օղի խմելու, բայց նրան է մոտենում պարեկը և հարցնում թե ինչ էր անում կամրջի վրա[8]։

Նույն օրը կոլեգիական ասեսոր Կովալյովն արթնանալով նկատում է, որ իր քիթը չկա։ Դիմում է ոստիկանատուն։ Նրա զարմանքն ավելի է մեծանում, երբ հանդիպում է իր սեփական քթին՝ քաղաքի փողոցներով զբոսնելիս՝ ներկայանալով բոլորին որպես բարձրաստիճան պաշտոնյա[9]։

Պատմվածքի մոտիվներով այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին քսանամյա ռուս նկարիչ Գոլուբենկովը ստեղծում է «Կոլեգիական ասեսորի երազը» կտավը[19]։

  • Հուշարձաններ՝
    • Սանկտ Պետերբուրգի Վոզնեսենսկի նրբանցքում ներկայումս կանգնեցված է «Մայոր Կովալյովի քիթը» հուշարձանը։ Այն այնքան բնական տեսք ունի, որ արժանացել է իր նախատիպի ունեցած հաջողությանը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է քիթ՝ առանց Կովալյովի։ Հուշարձանը ստեղծված է ուկրաինական վարդագույն մարմարից, կշռում է ավելի քան 100 կգ[20]։ Մարմարե քիթը 2002 թվականին անհետացել է իր պատվանդանից և միայն մեկ տարի անց գտնվել և վերադարձվել է իր հին տեղը։ Այս շրջանը հուշարձանի պատմության մեջ մինչ օրս ամենահետաքրքրական և հանելուկային դեպքն է[21]։ Կանգնեցվել է 1995 թվականին[22][23]։
    • «Մայոր Կովալյովի քիթը» անվանումով մեկ այլ հուշարձան է գտնվում Սանկտ Պետերբուրգի Չերնորեցկի նրբանցքում։ Վոզնեսենսկի նրբանցքում տեղադրված հուշարձանի անհետացումից հետո Քաղաքային քանդակագործության թանգարանի քանդակագործ Վ. Պանֆիլովը ստեղծում է կրկնօրինակը[20]։

Սանկտ Պետերբուրգում կանգնեցված այլ հուշարձաններ ևս կան[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ
  2. 2,0 2,1 2,2 Պատմվածքի կարճ բովանդակություն
  3. Նիկոլայ Գոգոլի կենսագրություն
  4. «Պետերբուգյան պատմվածքներ» ժողովածու՝ բաղկացած 7 պատմվածներից
  5. «Ֆանտաստիկ գրականություն 24 հատորով»
  6. Ռոմանտիզմի դարաշրջանի ռուսական ֆանտաստիկ գրականություն
  7. «Անսպասելի հյուրեր»
  8. [rushist Պատմվածքի բովանդակություն]
  9. «Հայֆեստ» միջազագային թատերական փառատոն
  10. Ֆրանսիական մուլտֆիլմ պատմվածքի մոտիվներով
  11. Ֆրանսիական մուլտֆիլմ
  12. Ֆրանսիական կարճամետրաժ մուլտֆիլմ
  13. «Քիթը» ֆիլմը (1977)
  14. «Ռոլան Բիկովի՝ պատմվածքի մոտիվներով նկարահանված ֆիմ»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-14-ին։ Վերցված է 2015-05-28 
  15. Ռոլան Բիկովի կենսագրություն, աշխատանքներ
  16. Խորհրդային ֆիլմ՝ պատմվածքի մոտիվներով
  17. «Քիթը» օպերա
  18. Շոստակովիչի օպերան
  19. Գոլուբենկովի ենսագրություն և աշխատանքներ
  20. 20,0 20,1 20,2 ««Քիթը» հուշարձան»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-07-ին։ Վերցված է 2015-05-28 
  21. ««Մայոր Կովալյովի քիթը» հուշարձանը Սանկտ Պետերբուրգում»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-05-ին։ Վերցված է 2015-05-28 
  22. Սանկտ Պետերբուրգում գտնվող հուշարձան
  23. Սանկտ Պետերբուրգի հուշարձան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]