Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան
![]() | |
Երկիր | Հայաստան |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան |
Հիմնվել է | 1933 |
Տեղադրություն | Երևան, Տերյան 42/1 |
Այլ տվյալներ | |
Կայք | natchildlib.org |
Կոորդինատներ: 40°11′2.0000040999951″ հս․ լ. 44°31′0.99998410001141″ ավ. ե. / 40.183888890027773755° հս․. լ. 44.5169444400277782847° ավ. ե. |
Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան, տեղեկատվական, մշակութային և կրթադաստիարակչական գործունեություն իրականացնող կազմակերպություն Երևանում։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հիմնադրվել է 1933 թվականին Հայաստանի ազգային գրադարանի մանկական գրականության ֆոնդի հիման վրա։ 1935 թվականին՝ մանկագիր Խնկո-Ապոր մահվանից հետո, ի հիշատակ նրա, գրադարանն անվանվել է «Խնկո-Ապոր մանկական գրադարան»։
1979 թվականին համաշխարհային մանկական տարվա հռչակման առթիվ 1980 թվականին Խնկո-Ապոր գրադարանին նոր շենք է տրամադրվել Երևանի կենտրոնում Կարապի լճի դիմաց, Տերյան 42/1 հասցեում։ Շենքն առանձնանում է ինքնատիպ ճարտարապետական ոճով (ճարտարապետներ` Լևոն Ղալումյան և Ռուզան Ալավերդյան)։
Գրադարանն ունի 100 ընթերցողական տեղ ունեցող սրահ, գործում են «Իրանական»[1] և «Գերմանական» ընթերցասրահներ, որոնք սպասարկում են ինչպես 3-ից 18 տարեկան երեխաներին, այնպես էլ մանկավարժներին։ Գրադարանի հավաքածուի գրքերը, երաժշտական և օտարալեզու գրականությունն ու տեսալսողական նյութերը ընթերցողներին տրամադրվում են ըստ տարիքային առանձնահատկության տարանջատված սրահների առձեռն ֆոնդերի միջոցով։ Էլեկտրոնային տեղեկատվության բաժնում ընթերցողը կարող է օգտվել համացանցի ռեսուրսներից։
Գրադարանը համագործակցում է Հայաստանում գործող մանկապատանեկան կրթամշակութային կազմակերպությունների հետ, գործում են տարբեր մանկական խմբակներ և ստուդիաներ, կազմակերպվում են մանկապատանեկան նորանոր միջոցառումներ, գրադարանը դարձնելով մայրաքաղաքի փոքրիկ բնակիչների հետաքրքիր ժամանցի, հանգստի կազմակերպման ու նոր գիտելիքների ձեռքբերման ցանկալի վայրերից մեկը։
Գրքերի ֆոնդը[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրադարանն ունի մոտ 0,5 միլիոն պահպանության միավորից բաղկացած հավաքածու՝ գրքեր, պարբերական մամուլ, տեսալսողական նյութեր, էլեկտրոնային տեղեկատվության միջոցներ։
Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]
Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տերյան 42/1 շենքում, հեռախոս՝ +374 10 521222։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խնկո Ապոր անվան գրադարանի դուռը, հեղինակ՝ քանդակագործ Վլադիմիր Պետրոսյան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]