Ռուզան Ալավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուզան Ալավերդյան
Rouzan Alaverdyan.JPG
Ծնվել էհունվարի 25, 1946(1946-01-25)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 27, 2017(2017-12-27) (71 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱշխատավայրԵրևաննախագիծ
Ուշագրավ աշխատանքներԽնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Պարգևներ«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, ՀՀ վարչապետի հուշամեդալ և Անանիա Շիրակացու մեդալ
Ruzan Alaverdyan Վիքիպահեստում

Ռուզան Ռազմիկի Ալավերդյան (հունվարի 25, 1946(1946-01-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 27, 2017(2017-12-27), Երևան, Հայաստան[1]), հայ ճարտարապետ: Եղել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության և Երևանի քաղաքաշինական խորհրդի անդամ[2]:

Ճարտարապետ Ռազմիկ Ալավերդյանի դուստրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ավարտել է ԵՊԻ ճարտարապետության բաժինը։ 1970-1995 թվականներին աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ստեղծագործական արվեստանոցում, 1995-2000 թվականներին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում եղել է փորձագետ, մասնակցել «Քաղաքաշինության մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Արվեստանոցների մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» և այլ օրինագծերի մշակմանը։ 2000-2016 թթ. եղել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ: 2016 թվականի փետրվարի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից[3] և նշանակվել քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնում:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուզան Ալավերդյանի և համահեղինակների (ճարտարապետ Լևոն Ղալումյանի հետ համահեղինակությամբ) կառուցվել են նախագծերով Երևանում կառուցվել են Խնկո Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանը (1978 թվական, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1981 թվական), Հայպետհողշիննախագիծ ինստիտուտի (1976), «Հայ երկրաբանություն» թանգարանի (1986) շենքերը, 1988 թվականի երկրաշարժից հետո Գյումրիի վերականգնման համար կազմվել Մարմաշենի շրջանի մանրամասն հատակագծման (1989-1990 թվականներ) և կառուցապատման (1990-1991 թվականներ), Ամերիկյան Կարմիր խաչի կառուցած բնակելի թաղամասի (1990-2001 թվականներ) նախագծերը, Երևանի Հյուսիսային պողոտայում բազմաֆունկցիոնալ կառույցը և այլն[4]:

Ոուզան Ալավերդյանի հեղինակությամբ կամ անմիջական ղեկավարությամբ մշակվել են բազմաթիվ իրավական ակտերի և օրենքների նախագծեր, այդ թվում նաև՝ «Երևանի փոքր կենտրոնի մասին» օրենքի նախագիծը: Ալավերդյանը եղել է Հայաստանի Հանրապետությունում ԵԽ Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայի համակարգողը[2]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԼԿԵՄ մրցանակ (1981)
  • «Տարվա լավագույն կառույց» միջագգային ճարտարապետական ստուգատեսի դափնեկիր է (1995)
  • Անանիա Շիրակացու մեդալ (2005)[2]
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ (2012)
  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2013)[2]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2013)[5]

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2017 թվականի դեկտեմբերի 27-ին, երկարատև հիվանդությունից հետո[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]