Ռազմիկ Ալավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռազմիկ Ալավերդյան
Ռազմիկ Ալավերդյան.jpg
Ծնվել էդեկտեմբերի 4, 1916(1916-12-04)[1]
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 30, 1968(1968-07-30)[1] (51 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1942)[1]
Պարգևներ
Ռազմիկ Ալավերդյան Վիքիդարանում

Ռազմիկ Բեհրուդի Ալավերդյան (դեկտեմբերի 4, 1916(1916-12-04)[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 30, 1968(1968-07-30)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1], թաղված է Երևանում), հայ ճարտարապետ։

Ճարտարապետ Ռուզան Ալավերդյանի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին ավարտել է ԵՊՀ ճարտարապետության բաժինը։

1951-1968 թվականներին՝ Հայարդնախագիծ ինստիտուտի ճարտարապետաշինարարական բաժնի պետ, 1964 թվականից՝ նաև գլխավոր ճարտարապետ։ 1959-1964 թվականներին՝ Հայաստանի ճարտարապետների միության վարչության պատասխանատու քարտուղար[2]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմիկ Ալավերդյանի գլուխգործոցը Երևանի Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի շենքն է (1966), որի համար արժանացել է 1962-1967 թվականներին ԽՍՀՄ ճարտարապետության նվաճումների ստուգատեսի դափնեկրի կոչման և ՀԽՍՀ Պետական մրցանակների (1970 թվական, հետմահու)։

Ռազմիկ Ալավերդյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝

  • Հիդրոմետ ծառայության վարչության շենքը (1953)
  • Ռելեի գործարանն ու հանրակացարանը (1956)
  • ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտը (1962)
  • Քիմկոմբինատի մշակույթի պալատը (1962)
  • Վանաձորում քիմիագործների մշակույթի պալատը (1950-1953 թվականներ)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 141.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 141 CC BY-SA icon 80x15.png