Աղբյուր (ամսագիր, Թիֆլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղբյուր (այլ կիրառումներ)
Աղբյուր
Տեսակմանկական ամսագիր և պատկերազարդ ամսագիր
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրՏիգրան Նազարյան[1]
Հիմնադրվել է1883[1]
ԳրասենյակԹիֆլիս, Թիֆլիսի գավառ[1]
Լուծարվել է1918[1]

«Աղբյուր»[2], առաջին մանկական պատկերազարդ ամսագիրը Արևելյան Հայաստանում։ Լույս է տեսել Թիֆլիսում 1883–1918 թվականներին, հրապարակախոս–մանկագիր Տիգրան Նազարյանի խմբագրությամբ[3]։

Ուղղվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսագիրը ձգտել է մանուկների մեջ արթնացնել պատվասիրություն, սեր դեպի մարդը, վսեմն ու ազնիվը։ Տպագրել է գրական–գեղարվեստական, բնագիտական, աշխարհագրական նյութեր, կենսագրական ակնարկներ նշանավոր մարդկանց մասին, նաև թարգմանություններ Անդերսենի, Հոֆմանի, Հյուգոյի, Գյոթեի, Պուշկինի, Տուրգենևի, Նեկրասովի և այլ գրողների մանկական երկերից։

Մեծ տեղ է տվել ժողովրդական բանահյուսությանը։ Ունեցել է ոչ պարբերաբար լույս տեսնող երկրորդ բաժին, որտեղ տպագրվել են մանկավարժական տեսական հոդվածներ, ուսումնասիրություններ, խորհուրդներ ծնողներին և դաստիարակներին։

Իբրև «Աղբյուրի» հավելված հրատարակվել են ժողովածուներ, գրքույկներ, նկարներ, «Մանկական աշխարհ» պարբերաթերթը՝ երեխաների գրվածքներով և թարգմանական նյութերով։

Ամսագրի էջերում հանդես են եկել հայ անվանի գրողներ Րաֆֆին, Պ. Պռոշյանը, Ղ. Աղայանը, Հ. Հովհաննիսյանը, Հ. Թումանյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Իսահակյանը, Լեոն և ուրիշները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՂԲԻՒՐ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. «Համահայկական թվանշային գրադարան».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քսան և հինգ ամյակ «Աղբյուր» մանկական ամսագրի (1883-1908), կազմեց Նար-Դոս, Թ., 1908։
  • Հակոբյան Մ. Ն., «Աղբյուր» ամսագիրը, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1959, №2։
  • Գյուլնազարյան Ի. Ս., Ակնարկներ հայ մանկական գրականության պատմության, Ե., 1961, էջեր 63–73։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 250