Մաճկալ (թերթ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաճկալ (այլ կիրառումներ)
Մաճկալ | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1922 |
Գրասենյակ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Լուծարվել է | 1931 |
«Մաճկալ», խորհրդային շրջանի գյուղացիական թերթ։ Հանդիսացել է ՀԿԿ Կենտկոմի հրատարակություն։ Լույս է տեսել 1922-1931 թվականներին, Երևանում, տարբեր պարբերականությամբ (օրաթերթ, երկօրյա, եռօրյա, շաբաթաթերթ)։ Խմբագիրներ՝ Եղիա Չուբար, Մ. Չոլախյան, Հովհաննես Բաննահյան, Գ. Ղազարյան, է. Չոփուրյան, Ա. Հախումյան, Հ. Հովհաննիսյան։
Տպագրել է կառավարական դեկրետներ, ժողկոմատների որոշումներ ու ցուցումներ։ Լուսաբանել է կուսակցական բջիջների աշխատանքը գյուղական համայնքներում, զբաղվել անգրագիտության վերացման, խորհրդային կենցաղի արմատավորման և այլ քարոզչական նյութերի տարածմամբ։ Խորհրդային գաղափարախոսության սահմաններում տեղեկություններ է հաղորդել նաև այլ միութենական հանրապետությունների առօրյայի, միջազգային քաղաքական իրադարձությունների մասին։
Ունեցել է թերթիկ-հավելվածներ («Կարմիր զինվոր», «Աշխատավոր կնոջ թերթիկ», «Բատրակ», «Երիտասարդ մաճկալ» և այլն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 191)։ |