Հենրիկ Էդոյան
Հենրիկ Էդոյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 31, 1940 (82 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Մասնագիտություն | գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ և դասախոս |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1967) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1972) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1980) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան և Հայկազյան համալսարան |
Պարգևներ | |
Հենրիկ Էդոյան Վիքիքաղվածքում | |
Հենրիկ Էդոյան Վիքիդարանում |
Հենրիկ Անտոնի Էդոյան (օգոստոսի 31, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976 թվականից։ 2005 թվականին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին («Երեք օր առանց ժամանակի» գրքի համար)։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2010)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենրիկ Էդոյանը ծնվել է Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի թիվ 39 միջնակարգ դպրոցը։ 1959-1962 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1967 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, 1970 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան (գրականության տեսության գծով)։ 1971 թվականից աշխատում է ԵՊՀ-ում որպես գիտաշխատող, 1973 թվականից՝ դասախոս։
1974 թվականին «Ռեալիզմի հարցերը 20-րդ դարի հայ քննադատության և գեղագիտության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան , 1990 թվականին՝ դոցենտի աստիճան, 1991 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1986-2008 թվականներին եղել է ԵՊՀ արտասահմանյան գրականության և գրականության տեսության ամբիոնի վարիչ։
Մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների, դասախոսություններ կարդացել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում։ 1995-1996 թվականներին դասավանդել է Բեյրութի Հայագիտական հիմնարկությունում և Հայկազյան համալսարանում։
Հենրիկ Էդոյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և այլն։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Խոսքի ուղղությամբ» գիրքը (Մոսկվա, 1985)։
Տարվա լավագույն գրքի համար 2002 թվականին արժանացել է ՀԳՄ ոսկե մեդալի, արժանացել է Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան մրցանակով (2004)[2][3][4]։
Անդրադարձներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վալերի Փիլոյան, Ժամանակի հնագետը, Գրական թերթ - 27/03/2015:
- Հակոբ Հարությունյան, Գծի խորհուրդը Հենրիկ Էդոյանի պոեզիայում, Գրական թերթ - 16/06/2017։
- Արփի Խաչատրյան, Հոգևոր թեմայի արծարծումները Հենրիկ Էդոյանի Պոեզիայում, Էջմիածին, 1/2008, 118-126։(չաշխատող հղում)
- Հռիփսիմե Զաքարյան, Քաղաքի տարածական մոտիվը Հենրիկ Էդոյանի պոեզիայում:
- Սուրեն Աբրահամյան, Պոետական դարձի ինքնությունը Էդոյանի պոեզիայում. «Ես հին Հելիկոնն եմ», Գրականագիտական հանդես, 2/2019, էջ 299-312։(չաշխատող հղում)
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2010)
- Պողոսյան մրցանակ, 2013[5]
Ստեղծագործության բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենրիկ Էդոյանի ստեղծագործություններին բնորոշ են հավերժականի և առօրյայի, վերացականի և կոնկրետի, մտքի և պատկերի անբաժանելի միասնությունը՝ կապված հոգևորի և իրականի ներքին որոնումների հետ։
Գրաքննադատական աշխատանքներում մեկնաբանել է դասական, ինչպես նաև նորագույն պոեզիայի պատկերային համակարգերն ու լեզվիմաստային կառուցվածքները[4]։
Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անդրադարձումներ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1977, 88 էջ։
- Պատկեր և կեսօր, Երևան, 1980, 156 էջ։
- Երկրային ժամանակ, Երևան, 1983, 144 էջ։
- Այժմ և միշտ, Երևան, 1987, 256 էջ։
- Եղիշե Չարենցի պոետիկան, Երևան, 1986, 452 էջ։
- Հարյուր սոնետ, Երևան, 1993, 106 էջ։
- Քայլեր եւ ստվերներ, Պէյրութ, 1996, 117 էջ։
- Կյանքը. Իմ ուղին (հատընտիր), Երևան, 1999, 264 էջ։
- Հետգրություն, Երևան, 2001, 396 էջ։
- Երեք օր առանց ժամանակի, Երևան, 2005, 136 էջ։
- Երկու կեանք, Հալէպ, 2006, 207 էջ։
- Փողոցի բաժանվող մասում, Երևան, 2006, 112 էջ։
- Համատեքստ – 2007, Երևան, 2008, 392 էջ։
- Շարժում դեպի հավասարակշռություն (հոդվածներ, էսսեներ), Երևան, 2009, 500 էջ։
- Համատեքստ – 2008 (հոդվածների ժողովածու), Երևան, 2009, 206 էջ։
- Բանաստեղծություններ, հատ. 1, Երևան, 2010, 384 էջ։
- Բանաստեղծություններ, հատ. 2, Երևան, 2010, 368 էջ։
- Համատեքստ – 2008 (հոդվածների ժողովածու), Երևան, 2010, 279 էջ։
- Եղիշե Չարենցի պոետիկան, Երևան, 2011, 432 էջ։
- Կանգ առ, ես այստեղ եմ, Երևան, 2012, 128 էջ։
- Հենման կետ, Երևան, 2015, 112 էջ։
- Ընտրանի, Երևան, 2016, 794 էջ։
- Լույսը ձախ կողմից, Երևան, 2018, 150 էջ։
- Պոեզիայի երկակի տեսողությունը, Երևան, 2020, 368 էջ
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բանաստեղծություններ, «Գարուն», 1967, № 2
- Բանաստեղծություններ, «Գարուն», 1992, № 3
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նիկոլայ Տիխոնով, Կավ և կրակ։ Բանաստեղծություններ, պոեմներ, վիպակներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Հ. Էդոյանը), Երևան, «Սովետական գրող», 1976, 251 էջ։
- Ոսկի Լոտոս։ Հին Արևելքի պոեզիա։ Եգիպտոս, Հնդկաստան), Երևան, «Սովետական գրող», 1980, 264 էջ։
- XX դարասկզբի ռուսական գրականություն (ժողովածուի մի մասը թարգմանել է Հ. Էդոյանը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 536 էջ։
- Հին արևելքի պոեզիա (ժողովածուի «Եգիպտոս», «Հնդկաստան» բաժինները և «Պաղեստին», «Իրան», «Չինաստան», «Ճապոնիա» բաժինների առանձին գործեր թարգմանել է Հ. Էդոյանը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 616 էջ։
- Մեռյալների գիրք, Երևան, 2004։
- Աստվածների ժամանակը, Երևան, 2007։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 178-179։
- ↑ Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 237-238։
- ↑ 4,0 4,1 Ով ով է. Կենսագրական հանրագիտարան, Հայեր, հատոր 1, Երևան, ՀՀՀ, 2005, էջ 407։
- ↑ «Հենրիկ Էդոյան»։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-11-ին։ Վերցված է 2021-01-09
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շարժում դեպի հավասարակշռություն Archived 2021-09-13 at the Wayback Machine.
- Պոեզիայի երկակի տեսողությունը
- Հենրիկ Էդոյանի բանաստեղծություններից Գրանիշում
|
- Օգոստոսի 31 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- ԵՊՀ դասախոսներ
- Պողոսյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայկական գիր և գրականություն
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- 21-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Հայ գրականագետներ
- Հայ թարգմանիչներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ
- 20-րդ դարի հայ գրողներ
- Հայ գրողներ
- 20-րդ դարի հայ բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչներ