Jump to content

Գևորգ Էմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Էմին
Ծննդյան անունԿառլեն Մուրադյան
Ծնվել էսեպտեմբերի 30, 1919(1919-09-30)[1][2]
ԾննդավայրԱշտարակ, Էջմիածնի գավառ, Հայաստան[1][2]
Վախճանվել էհունիսի 11, 1998(1998-06-11)[3][4] (78 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԳերեզման Գևորգ Էմինի
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, արձակագիր և թարգմանիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1940)[1] և Ա.Մ. Գորկու անվան գրական ինստիտուտի բարձրագույն գրական դասընթացներ (1950)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրՄատենադարան, Լիտերատուրնայա գազետա[1], Լիտերատուրնայա Արմենիա[1] և Արվեստի ինստիտուտ[1]
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ պետական մրցանակ և Ստալինյան մրցանակ
ԶավակներԱրտաշես Էմին
Изображение автографа
Գևորգ Էմին Վիքիքաղվածքում
Գևորգ Էմին Վիքիդարանում
 Gevorg Emin Վիքիպահեստում

Գևորգ Էմին (Կառլեն Գրիգորի Մուրադյան, սեպտեմբերի 30, 1919(1919-09-30)[1][2], Աշտարակ, Էջմիածնի գավառ, Հայաստան[1][2] - հունիսի 11, 1998(1998-06-11)[3][4], Երևան, Հայաստան), հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1951, «Նոր ճանապարհ» ժողովածուի համար և 1976, «Դար, հող, սեր» բանաստեղծությունների գրքի համար), Չարենցի անվան մրցանակի դափնեկիր (1979), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1942 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Էմինը (Կառլեն Մուրադյան) ծնվել է 1919 թվականի սեպտեմբերի 30-ին Աշտարակ գյուղում, ուսուցչի և այգեպանի ընտանիքում։ Իր «Իմ կյանքը» ինքնակենսագրականում գրել է, որ Աշտարակ քաղաքը համարում է «Հայաստանի սիրտը» և առանձին հպարտությամբ իրեն կոչել է «աշտարակեցի Գևորգ»։

1940 թվականին ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին բախտ է ունեցել շփվել իր կուռքի՝ Եղիշե Չարենցի հետ և նրանից ստացել է որոշ բանաստեղծական դասեր։ 1940-1942 թթ. աշխատել է Մատենադարանում և Վարդենիսի շրջանում։ 1942-1944 թթ.-ին ծառայել է Կարմիր բանակում՝ մասնակցելով Հայրենական Մեծ պատերազմին, որի ժամանակ վիրավորվել է։ 1949-1950 թվականներին սովորել է Մոսկվայի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում։ 1951-1954 թվականներին եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում։ 1954-1956 թվականներին ուսանել է ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացներում։ 1968-1972 թվականներին եղել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիրը։ 1973 թվականից որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀԽՍՀ Արվեստի ինստիտուտում։

Գրել է «Նախաշավիղ», «Խաղաղության ծխամորճը», «Նորք», «Նոր ճանապարհ», «Որոնումներ», «Երևանի լույսերը», «Մինչև այսօր», «Երկու ճամփա», «Այս տարիքում», «Քսաներորդ դար», «Յոթ երգ Հայաստանի մասին», «Ելք Եգիպտոսից» բանաստեղծությունների, պոեմների և ակնարկների գրքերը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լատիշերեն, լեհերեն, վրացերեն, կորեերեն, ուզբեկերեն, բելառուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն, ավարերեն, բուլղարերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն, լիտվերեն և այլ լեզուներով։ ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։

Հայֆիլմ կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Յոթ երգ Հայաստանի մասին» կինոնկարը, որն արժանացել է անդրկովկասյան և ուկրաինական ֆիլմերի երևանյան փառատոնի գլխավոր՝ «Պրոմեթևս - 69» և Լենինգրադյան համամիութենական փառատոնի երկրորդ մրցանակներին։ Երևանի էքսպերիմենտալ թատրոնը բեմադրել է նրա բանաստեղծությունների մոտիվներով ստեղծված «Անձրևի երաժշտություն» դրաման։

Գ. Էմինը հայերեն է թարգմանել այլազգի հեղինակների, որոնցից լավագույնները ամփոփված են «Գիրք թարգմանությանց» (Երևան, 1984 թ.) գրքում։ Գևորգ Էմինը մահացել է 1998 թ. հուլիսի 11-ին Երևանում։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին տպագրվել է բանստեղծի առաջին գրքույկը՝ «Նախաշավիք» խորագրով։ Բանաստեղծությունների նյութը ուսանողական կյանքի ապրումներն էին՝ հավատարմության խոսքեր սիրած աղջկան, զվարթ կատակներ և սրամիտ պարադոքսներ ուսման վերաբերյալ։ 1942 թվականին տպագրվել է «Խաղաղության ծխամորճը» գիրքը։

Գևորգ Էմինի ստեղծագործական ճանապարհի առաջին նշանակալից դրվագն է «Նորք» ժողովածուն։ Այն ստեղծվել է պոեզիայի համար անբարենպաստ ժամանակներում և ընկել է սուր քննադատությունների զարկի տակ։

Գևորգ Էմին, Իմ մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն բանի համար, որ ես այսօր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր՝ շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած հայ գրողներից ամենափայլուններից մեկին՝ Եղիշե Չարենցին։ Ես նաև շնորհակալ եմ իմ մասնագիտության համար՝ միայն ճիշտ գիտությունը կարող է օգնել ստեղծագործողին զարգացնել իր մեջ հոգևոր հավասարակշռություն, խուսափելով շատախոսությունից և հաճախակի տասը քայլ անելուց այնտեղ, որտեղ մի քայլը բավական կլիներ։ Ընդհանուր, ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի և իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով։

Երկերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նախաշավիղ (երգերի գիրք), Երևան, 1940, 66 էջ։
  • Խաղաղության ծխամորճը (բանաստեղծություններ), Երևան, 1942, 24 էջ։
  • Նորք (բանաստեղծություններ), Երևան, 1946, 176 էջ։
  • Նոր ճանապարհ (բանաստեղծություններ), Երևան, 1949, 122 էջ։
  • Շաքե (պոեմ), Երևան, 1949, 35 էջ։
  • Շաքե (պոեմ), Երևան, 1951, 44 էջ։
  • Սարյակները, Երևան, 1952, 16 էջ։
  • Խոսիր, Հայաստան, Երևան, 1952, 140 էջ։
  • Նոր ճանապարհ (բանաստեղծություններ), Երևան, 1953, 144 էջ։
  • Որոնումներ (բանաստեղծություններ), Երևան, 1955, 204 էջ։
  • Բալլադներ և պոեմներ, Երևան, 1955, 64 էջ։
  • Երևանի լույսերը (ակնարկներ), Երևան, 1957, 176 էջ։
  • Մինչև այսօր (բանաստեղծություններ, բալլադներ, պոեմներ), Երևան, 1959, 392 էջ։
  • Երկու ճամփա, Երևան, 1962, 320 էջ։
  • Յոթ երգ, Երևան, 1962, 112 էջ։
  • Շաքե (պոեմ), Երևան, 1965, 27 էջ։
  • Այս տարիքում (բանաստեղծություններ), Երևան, 1968, 548 էջ։
  • Հայկական սիմֆոնիա, Երևան, 1969, 28 էջ։
  • Մեր այբուբենը, Երևան, 1970, 10 էջ։
  • Բալլադ ձկնորսի մասին, Երևան, 1970, 20 էջ։
  • Գիրք հայրենաշունչ, Երևան, 1970, 37 էջ։
  • Քսաներորդ դար (բանաստեղծություններ), Երևան, 1970, 112 էջ։
  • Յոթ երգ Հայաստանի մասին։ Գիրք հայրենաշունչ, Երևան, 1974, 304 էջ։
  • Սասունցիների պարը, Երևան, 1975, 20 էջ։
  • Երկերի ժողովածու 2 հատորով, հատոր 1 (բանաստեղծություններ), Երևան, 1975, 460 էջ։
  • Երկերի ժողովածու 2 հատորով, հատոր 2 (բանաստեղծություններ և թարգմանություններ), Երևան, 1977, 428 էջ։
  • Սասունցիների պարը, Երևան, 1978, 24 էջ։
  • Ճամփաբաժան, Երևան, 1979, 272 էջ։
  • Ա՜խ, այս Մասիսը, Երևան, 1980, 156 էջ։
  • Հավերժի ճամփորդը, Երևան, 1980, 32 էջ։
  • Յոթ երգ Հայաստանի մասին։ Գիրք հայրենաշունչ (Վիպակ-էսսե), Երևան, 1981, 462 էջ։
  • Բալլադ ձկնորսի մասին, Երևան, 1984, 20 էջ։
  • Մաշտոցից մինչև մեր օրերը (մտորումներ հայ գրականության մասին), Երևան, 1984, 400 էջ։
  • Գիրք թարգմանությանց, Երևան, 1984, 552 էջ։
  • Զինվորի օրագրից (բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, 1985, 144 էջ։
  • Հավերժի ճամփորդը (բանաստեղծություններ և արձակ էջեր), Երևան, 1985, 112 էջ։
  • Երկերի ժողովածու 3 հատորով, հատոր 1. Բանաստեղծություններ։ Բալլադներ։ Դանթեական ափեր, Երևան, 1985, 384 էջ։
  • Երկերի ժողովածու 3 հատորով, հատոր 2. Բանաստեղծություններ։ Փոխադրություններ։ Թարգմանություններ, Երևան, 1985, 320 էջ։
  • Երկերի ժողովածու 3 հատորով, հատոր 3. Յոթ երգ Հայաստանի մասին։ Ակնարկներ։ Դիմանկարներ։ Էսսեներ։ Հուշեր, 1986, 752 էջ։
  • Հավերժի ճամփորդը (էսսե), Երևան, 1987, 112 էջ։
  • Ելք Եգիպտոսից, Երևան, 1989, 320 էջ։
  • Ես հայ եմ, Երևան, 1997, 176 էջ։
  • Շատ չեղա՞վ, Աստված, Հալէպ, 1997, 254 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Սվետլով Մ., Քսան և ութը, Ե., Հայպետհրատ, 1944, 20 էջ[5]։
  • Բարտո Ա., Նիկիտան, Ե., Հայպետհրատ, 1947, 20 էջ[6]։
  • Հիքմեթ Նազիմ, Բանաստեղծություններ, Ե., Հայպետհրատ, 1953, 136 էջ[7]։
  • Միխալկով Ս., Քեռի Ստյոպան, Ե., Հայպետհրատ, 1956, 17 էջ[8]։
  • Եսենին Ս., Հատընտիր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Էմինը), Ե., Հայպետհրատ, 1961, 397 էջ։
  • Ռեմարկ Է. Մ., Ապրելու ժամանակը (վեպ), Ե., Հայպետհրատ, 1963, 449 էջ։
  • Ռիլսկի Մաքսիմ, Սև աստղերը, Ե., «Հայաստան», 1965, 174 էջ։
  • Համզատով Ռասուլ, Դաղստանի աստղը, Ե., «Հայաստան», 1967, 239 էջ։
  • Ողջուլն քեզ Հայաստան (աշխարհի բանաստեղծները Խորհրդային Հայաստանի մասին, գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Էմինը), Ե., «Հայաստան», 1970, 101 էջ։
  • Նեկրասով Ն., Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Էմինը), Ե., «Հայաստան», 1971, 127 էջ։
  • Եվտուշենկո Եվգենի, Երրորդ հիշողություն, (գրքի առաջին մասը՝ էջ 3-106, թարգմանել է Գ. Էմինը), Ե., «Հայաստան», 1974, 191 էջ։
  • Շեստինսկի Օլեգ, Իմ Հայաստանը (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Էմինը), Ե., Սովետական գրող», 1979, 162 էջ։
  • Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակ (1951 թ., «Նոր ճանապարհ» բանաստեղծությունների ժողովածուի համար, 1949 թ.)
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1976 թ. «Դար։ Երկիր։ Սեր» բանաստեղծությունների ժողովածուի համար, 1974 թ.)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (16.11.1984 թ.)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (28.09.1979 թ.)
  • «Պատվո նշան» շքանշան (27.06.1956 թ., 10.10.1969 թ.)
  • «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ 1941-1945 թթ. անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անջեյ Դրավիչ, Աշտարակցի Գևորգը, թաքնված հարստություններ որոնողը։ «Գրական թերթ», 1965 թ., № 2
  • Սողոմոն Սողոմոնյան, Ժամանակակից հայ բանաստեղծներ, գիրք 2, Ե., 1967 թ.
  • Գևորգ Էմին (Կենսամատենագիտություն), Ե., 1982 թ.
  • Հովակիմյան Վ. Կ., Գևորգ Էմին, Երևան, 1986 թ.
  • Դերենիկ Դեմիրճյան, Գ. Էմինի «Նոր ճանապարհ» գիրքը։ Երկ. ժող., հատ. XII, Ե., 1983 թ., էջ 59-65
  • Պարույր Սևակ, Այն տարիքում, երբ...: Երկ. ժող., հատ. 5, Ե., 1974 թ., էջ 206-226
  • Ստեփան Զորյան, Գևորգ Էմին. Նախաշավիղ։ Երկ. ժող., հատ. 12, Ե., 1990 թ., էջ 163-165
  • Մենք; Ուշացող գարուն։ «Գարուն», 1967, № 3, էջ 10-12։
  • «Հացը հաց է, քարը՝ քար», «Գարուն», 1977, № 3։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #127261788 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Տարոնցի, Սողոմոն, ed. (1944). Քսան և ութը։ Բանաստեղծ. Երևան: Հայպետհրատ.
  6. Կոկորեկին, Ա, ed. (1947). Նիկիտան։ Մանկական բանաստեղծություն. Translated by Էմին, Գևորգ. Երևան: Հայպետհրատ.
  7. Հիքմեթ, Նազիմ; Էմին, Գևորգ (1953). Սարմեն (ed.). Բանաստեղծություններ. Երևան: Հայպետհրատ.
  8. Հարությունյան, Սաղաթել Մամիկոնի; Դուբինսկի, Դ, eds. (1956). Քեռի Ստյոպան։ Բանաստեղծություն. Translated by Էմին, Գևորգ. Երևան: Հայպետհրատ.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Էմին» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Էմին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Էմին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 44