Կոստան Զարյան
Կոստան Զարյան | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | Կոստանդին Քրիստափորի Եղիազարյան |
Ծնվել է | փետրվարի 2, 1885[1][2] |
Ծննդավայր | Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 11, 1969[3] (84 տարեկան) կամ դեկտեմբերի 1, 1969[2] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Մասնագիտություն | նկարիչ, գրող, լրագրող և բանաստեղծ |
Լեզու | ֆրանսերեն[4], իտալերեն[4], հայերեն[4] և ռուսերեն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սուրբ Ղազար կղզի |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Բարձրավանք, Երևանի պետական համալսարան, Բեյրութի ամերիկյան համալսարան, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Ամուսին | Թագուհի Շահնազարյան |
Զավակներ | Նվարդ Զարյան և Արմեն Զարյան |
Ազգականներ | Ալեքսանդր Շիրվանզադե և Հովհաննես Աբելյան |
Կոստան Զարյան Վիքիքաղվածքում | |
Կոստան Զարյան Վիքիդարանում |
Կոստան Քրիստափորի Զարյան (փետրվարի 2, 1885[1][2], Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 11, 1969[3] կամ դեկտեմբերի 1, 1969[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2], իսկական անունը՝ Կոստանդին Եղիազարյան), հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, արվեստաբան, գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1965 թվականից:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոստան Զարյանը ծնվել է Շամախի քաղաքում։ Հայրը՝ Քրիստափոր Եղիազարովը, եղել է ցարական բանակի գեներալ։ 1890 թվականին՝ հոր մահվանից հետո, Եղիազարյանների ընտանիքը տեղափոխվել է Բաքու, որտեղ Կոստանն ընդունվել է ռուսական գիմնազիա։ Այնուհետև ավագ եղբայրը նրան տարել է Փարիզ, տեղավորել Սեն-Ժերմեն քոլեջում, որն ավարտելուց հետո Կոստան Զարյանն ապրել է Կովկասում և մեկնել Բելգիա` ուսումը շարունակելու նպատակով։ Բելգիայում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1910-1913 թվականներին Զարյանն ապրել է Վենետիկում, որտեղ էլ Մխիթարյան միաբանների մոտ սովորել է հայերեն։ Մինչ այդ Զարյանն իր աշխատությունները գրել հրատարակել է տարբեր լեզուներով՝ իտալերեն, ֆրանսերեն և այլն։
Առաջին գիրքը՝ «Երեք երգերը» գրվել է իտալերեն (նույնը հայերեն լեզվով լույս է տեսել 1931 թվականին)։ Այդ պոեմների հիման վրա հետագայում կոմպոզիտոր Օտտորինո Ռեսպիգին ստեղծել է սիմֆոնիա։ Հռոմում մշակութային և գրական իր լայն գործունեության համար Մուսոլինին պետական թոշակ է առաջարկել, որից Կոստան Զարյանը հրաժարվել է։
1914 թվականին, երբ Պոլսում Հեթանոսական շարժմանն էին ներգրավված հայտնի մտավորականներ, Պոլսում Կոստան Զարյանը Դանիել Վարուժանի, Հակոբ Օշականի, Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ միասին հիմնել է «Մեհեան» հանդեսը, որը լույս է տեսել 7 համարով՝ 1914 հունվարից մինչև հուլիս։ 1921-1922 թվականներին ապրել է Կ.Պոլսում, որտեղ Հակոբ Օշականի, Վահան Թեքեյանի, Շահան Պերպերյանի և Գեղամ Գավաֆյանի հետ հրատարակել է «Բարձրավանք» հանդեսը 1922 թվականին։ Նույն թվականին Պոլսում լույս է տեսել Զարյանի հայերեն լեզվով առաջին գիրքը՝ «Օրերի պսակը», իսկ աշնանը Զարյանն ընտանիքով հաստատվել է Երևանում։ 1922-1924 թվականներին համեմատական գրականության պատմություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում: Սակայն 1924 թվականին Զարյանը կրկին մեկնել է Եվրոպա։
1925 թվականին Փարիզում հիմնել և խմբագրել է արվեստի, գրականության և փիլիսոփայության «Բաբելոնի աշտարակ» ամսագիրը (ֆրանսերեն)։ Ապա մեկնել է Իտալիա։ Բոստոնի «Հայրենիք» ամսագրում լույս են տեսել նրա «Անցորդը և իր ճամփան» (1926-1928), «Բանկոոպը և մամութի ոսկորները» (1931-1933), «Երկիրներ և Աստվածներ» (1935-1938), «Կղզին և մի մարդ» (1955 թվական) գործերը։ 1944-1946 թվականներին հայագիտություն է դասավանդել Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում։ 1946 թվականին Նյու Յորքում հիմնել և խմբագրել է «Հայկական քառամսյակ» անգլերեն հանդեսը։ 1952-1954 թվականներին արվեստի պատմություն է դասավանդել Բեյրութի ամերիկյան համալսարանում: 1961 թվականին ներգաղթել է Հայաստան: 1962-1969 թվականներին եղել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող։ 1965 թվականից եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Նավը լեռան վրա» վեպը (Մոսկվա, 1969 և 1974)։
Տիգրան Մանսուրյանը Զարյանի մի շարք բանաստեղծությունների հիման վրա ստեղծել է վոկալային երաժշտություն[5]:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է դաշնակահար Թագուհի Շահնազարյանի ամուսինը։
Կոստան Զարյանը, Շիրվանզադեն և Հովհաննես Աբելյանը եղել են երեք քույրերի որդիներ։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օրերի պսակը, Կ. Պոլիս, 1922, 192 էջ[6]:
- Տատրագոմի հարսը, Պոսթըն, 1930, 68 էջ։
- Երեք երգեր, Վիեննա, 1931, 144 էջ:
- Նաւը լերան վրայ, Պոսթըն, 1943, 549 էջ:
- Նավը լեռան վրա, Երևան, 1963, 544 էջ[7]:
- Օրերու պսակը, Պէյրութ, 1971, 174 էջ:
- Երկեր, Անթիլիաս, 1975, 646 էջ:
- Գիրք դիւցազներգութեանց, Երուսաղէմ, 1978, 280 էջ:
- Տատրագոմի հարսը: Ոսկեդար, 1982, 79 էջ[8]:
- Երկեր, Երևան, 1985, 576 էջ:
- Բանկօօպը եւ մամութի ոսկորները, Անթիլիաս, 1987, 652 էջ:
- Երկրներ և աստվածներ: Սպանիա, Երևան, 1999, 378 էջ:
- Նավատոմար, Երևան, 1999, 670 էջ:
- Դեպի Արարատ, Երևան, 2001, 417 էջ[9]:
- Նաւը լերան վրայ, Անթիլիաս, 2002, 554 էջ:
- Միացյալ Նահանգներ: Երկրներ և աստվածներ, Երևան, 2002, 498 էջ:
- Գիրք դիւցազներգութեանց, Երեւան, 2003, 361 էջ:
- Страны и боги: Испания: Роман-эссе: Гаспринт, 2003, Испания, 368[10].
- Բառերի ոսկին (բանաստեղծություններ), Երևան, 2009, 686 էջ:
- Անցորդը եւ իր ճամբան, Երևան, 2010, 620 էջ:
- Նաւը լերան վրայ, Երեւան, 2015, 780 էջ:
- Կղզին եւ մի մարդ: Սարգիս Խաչենց, Պրինտ ինֆո, 2016: էջ 505[11]:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սեդա Անանյան, Կոստան Զարյան: հուշագրություն: 2011[12]:
- Ավագյան Ա., Կոստան Զարյան, Կյանքը և գործը: Երևան, 1998[13]։
- Գասպարյան Դավիթ, Հայ գրականություն, գիրք 1, Երևան, 2000։
- Կարապետյան Գ., Կոստան Զարյան կամ Չընդհատվող շարական, Երևան, 2005[14]։
- Մատթէոսեան Վ., Կոստան Զարեանի շուրջ, Անթիլիաս, 1998։
- Սնապյան Պ., Ավազախրած նավը, Բեյրութ, 1964։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://imslp.org/wiki/Category:Zarian%2C_Kostan
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 https://www.digitalarchivioricordi.com/it/people/display/12762 — 1808.
- ↑ 3,0 3,1 3,2 International Music Score Library Project — 2006.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://haymitq.info/view_post.php?id=10
- ↑ Զարյան Կոստան Քրիստափորի (1922)։ Օրերի պսակը: Բանաստեղծություններ (հայերեն)։ Մ. Տէր-Սահակեան
- ↑ Զարեան Կոստան (1963)։ Նավը լեռան վրա (հայերեն)։ Հայպետհրատ
- ↑ Զարյան Կոստան Քրիստափորի (1982)։ Տատրագոմի հարսը (հայերեն)։ Ոսկեդար
- ↑ Զարյան Կոստան Քրիստափորի (2001)։ Դեպի Արարատ (հայերեն)։ Սարգիս Խաչենց։ ISBN 9789993059165
- ↑ Զարյան Կոստան Քրիստափորի (2003)։ Страны и боги: Испания : Роман-эссе (հայերեն)։ Гаспринт։ ISBN 9789993099505
- ↑ Զարեան Կոստան (2016)։ Կղզին եւ մի մարդ (հայերեն)։ Sargis Khachʻentsʻ-Pʻrintʻinfo։ ISBN 9789939852096
- ↑ Անանյան Սեդա (2011)։ Կոստան Զարյան: հուշագրություն (հայերեն)։ EPH hratarakchʻutʻyun։ ISBN 9785808415263
- ↑ Ավագյան Արծրուն Աբգարի (1998)։ Կոստան Զարյան։ Կյանքը եւ գործը (հայերեն)։ ԵՊՀ։ ISBN 9785808402645
- ↑ Կարապետյան Գեւորգ Բաղդասարի (2005)։ Կոստան Զարյան կամ չընդհատվող շարական: (Էսսե) (հայերեն)։ ՀԳՄ։ ISBN 9789994145201
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Փետրվարի 2 ծնունդներ
- 1885 ծնունդներ
- Շամախի քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 11 մահեր
- 1969 մահեր
- Դեկտեմբերի 1 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Սուրբ Ղազար կղզու միաբանության շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԵՊՀ դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայկական գիր և գրականություն
- Հայ գրողներ
- Հայ բանաստեղծներ
- Հայ արձակագիրներ
- Հայ արվեստաբաններ
- Հայ գրականագետներ
- Հայ տղամարդ գրողներ