Ահարոն Տատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ահարոն Տատուրյան
Ծննդյան անունհայ․՝ Ահարոն Ստեփանի Տատուրեան
Ծնվել էսեպտեմբերի 19, 1887(1887-09-19)
ԾննդավայրԿոջաելի, Թուրքիա
Վախճանվել էհունվարի 31, 1965(1965-01-31) (77 տարեկանում)
Վախճանի վայրMontmorency
Գրական անունԱհարոն
Մասնագիտությունբանաստեղծ, ուսուցիչ և գրող
Լեզուհայերեն և ֆրանսերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունOttoman flag.svg Օսմանյան կայսրություն
Ֆրանսիա
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան և Պրահայի Կարլի համալսարան
ԱշխատավայրԴպրոցասէր վարժարան, Անդաստան և Արեւմուտք

Ահարոն Ստեփանի Տատուրյան (1886, սեպտեմբերի 19, գյուղ Օվաճըգ, Իզմիթի սանջակ, Թուրքիա - 1965, հունվարի 31, Փարիզ), հայ բանաստեղծ։ Ստորագրել է Ահարոն գրչանունով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան, 1907-1909 թվականներին՝ Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարաններում։ Սահմանադրության հռչակումից հետո վերադարձել է Կ.Պոլիս, զբաղվել ուսուցչությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմի օրերին աքսորվել է Կոնիա, 1919 թվականին վերադարձել է Կ.Պոլիս։ 1922 թվականին անցել է Բուլղարիա, ապա՝ Չեխոսլովակիա, որտեղ հետևել է Պրահայի համալսարանի գրական ճյուղի դասընթացներին։ 1929 թվականին հաստատվել է Ֆրանսիայում (Փարիզ, Մարսել), զբաղվել ուսուցչությամբ։

Գրական ասպարեզ է իջել 1902 թվականին՝ աշխատակցելով «Բազմավեպ», «Մեհյան» և այլ պարբերականների։ Իր ստեղծագործությունները հրատարակել է շատ ավելի ուշ. Փարիզում լույս է ընծայել «Մագաղաթներ» (1938), «Պոհեմականք» (1939), «Սօսեաց անտառ» (1948), «Երկնէր երկիր» (1957), «Բագիններուս կրակին դէմ» (1958), «Կարմիր աւետարան» (1959) ժողովածուները։ Ետմահու հրատարակվել են նրա «Վերջին կաթիլներ» և «Հին քերթուածներ» (երկուսն էլ՝ 1971) ժողովածուները։ Տատուրյանը երգել է մարդկային վիշտը, պատկերել «խեղճ մարդկանց» վիճակը հակասություններով լի աշխարհում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սփյուռքահայ բանաստեղծություն, Երևան, 1981 (ժողովածու)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 604 CC-BY-SA-icon-80x15.png