Օտտորինո Ռեսպիգի
| Օտտորինո Ռեսպիգի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | Ottorino Respighi |
| Ի ծնե անուն | իտալ.՝ Ottorino Respighi |
| Ծնվել է | հուլիսի 9, 1879[1][2][3][…] Բոլոնիա, Իտալիա[4][5] |
| Երկիր | |
| Մահացել է | ապրիլի 18, 1936[4][1][2][…] (56 տարեկան) Հռոմ, Իտալիայի թագավորություն[4][5] |
| Գերեզման | grave of Respighi Olivieri և Certosa di Bologna |
| Ժանրեր | սիմֆոնիկ պոեմ և Իմպրեսիոնիզմը երաժշտության մեջ |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, վիոլինահար և դաշնակահար |
| Գործիքներ | ջութակ և ալտ |
| Աշխատավայր | Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա |
| Կրթություն | Ջովաննի Բատիստա Մարտինիի կոնսերվատորիա |
| Անդամակցություն | Տիբերինա ակադեմիա և Իտալիայի թագավորական ակադեմիա[6][7] |
| Ամուսին | Elsa Respighi? |
| Կայք | ottorinorespighi.it |
| Ստորագրություն | |
Օտտորինո Ռեսպիգի (իտալ.՝ Ottorino Respighi) (հուլիսի 9, 1879[1][2][3][…], Բոլոնիա, Իտալիա[4][5] - ապրիլի 18, 1936[4][1][2][…], Հռոմ, Իտալիայի թագավորություն[4][5]), իտալացի կոմպոզիտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Բոլոնիայի երաժշտական լիցեյը 1899 թվականին։ 1901-1903 թվականներին իտալական օպերայի խմբի հետ որպես ջութակահար եղել է Մոսկվայում և Պետերբուրգում, դասեր առել Նիկոլայ Անդրեևիչ Ռիմսկի-Կորսակովից (կոմպոզիցիա և գործիքավորում)։ 1902 թվականին Բեռլինում պարապել է Մարտին Բրուխի մոտ (կոմպոզիցիա)։ Հանդես է եկել որպես ջութակահար, ալտահար, դաշնակահար և դիրիժոր։ 1913 թվականից Հռոմի «Սանտա-Չեչիլիա» ակադեմիայի պրոֆեսոր (1924 թվականից, 1926 թվականին՝ նաև տնօրեն)։ Ռեսպիգիի ստեղծագործությանը բնորոշ են իմպրեսիոնիստական և նեոկլասիցիստական միտումները։ Առավել ճանաչման են արժանացել Ռեսպիգիի նվագախմբային գործերը՝ «Հռոմի շատրվանները» (1916), «Բոտաիչելլիի եռապատկերը» (1927), «Հռոմեական տոնախմբություններ» (1928) և այլն։ Գրել է նաև օպերաներ («Բելֆագոր» 1923), բալետներ, սիմֆոնիկ, կամերային-գործիքային երկեր, «Գարուն» քնարական պոեմը (ըստ Կոստան Զարյանի «Երեք երգ»-ի, խառը երգչախմբի, նվագախմբի և մենակատարների համար, 1923), ռոմանսներ և երգեր՝ Վիկտոր Հյուգոյի, Մորիս Մետեռլինկի, Ռաբինդրանաթ Թագորի, Ներսես Շնորհալու, Կոստան Զարյանի խոսքերով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Bernardoni V. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — Roma: Istituto dell'Enciclopedia Italiana, 2016. — Vol. 87.
- 1 2 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1993.
- 1 2 3 4 5 6 Респиги Отторино // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ La Reale Accademia d'Italia (իտալ.) // Panorama — Gianni Mazzocchi, 1939. — Vol. 1, Iss. 5. — P. 640.
- ↑ Annuario della Reale Accademia d'Italia (իտալ.) — 1943. — Vol. 14. — P. 65.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտորինո Ռեսպիգի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 645)։ |
- Հուլիսի 9 ծնունդներ
- 1879 ծնունդներ
- Բոլոնյա քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 18 մահեր
- 1936 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Իտալացի կոմպոզիտորներ
- Օպերային կոմպոզիտորներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Իտալացի դիրիժորներ
- Իտալացի երաժշտագետներ
- Իտալացի երաժիշտներ
- Իտալացի մանկավարժներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Դաշնակահարներ