Նվարդ Զարյան
Նվարդ Զարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 6, 1917[1] |
Ծննդավայր | Ֆլորենցիա |
Մահացել է | հունվարի 31, 2005[1] (87 տարեկան) |
Կրթություն | Բրերա գեղարվեստի ակադեմիա, Գեղարվեստական վարժարան և Հռոմի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ |
Ծնողներ | հայր՝ Կոստան Զարյան, մայր՝ Թագուհի Շահնազարյան |
Նվարդ Կոստանի Զարյան (օգոստոսի 6, 1917[1], Ֆլորենցիա - հունվարի 31, 2005[1]), հայ քանդակագործուհի։
Գրող Կոստան Զարյանի և դաշնակահարուհի Թագուհի Շահնազարյանի դուստրն է, ճարտարապետության պատմաբան Արմեն Զարյանի քույրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նվարդ Զարյանը ծնվել է Ֆլորանսում, 1917 թ. օգոստոսի 6-ին։ Նկարչական հետաքրքրությունները սկսվել են 17 տարեկանում։ Սովորել է Միլանի «Scuola di Brera» ակադեմիայում, ավարտել Վենետիկի «Liceo Artistico»-ի դասընթացները։ Քանդակագործ Ադոլֆ Վիլդի խորհրդով թողել է նկարչությունը և զբաղվել քանդակագործությամբ։ Սովորել է Հռոմի գեղեցիկ արվեստների ակադեմիայում, որտեղ աշակերտել է քանդակագործ Անջելո Ձանելլիին։ 1935-1940 թվականներին սովորել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ աշակերտել է նկարիչ Բրունո Սայերիին[2]։ 1936 թվականին իտալական կառավարությունը նրան հատկացնում է օտարազգի ուսանողների համար սահմանված կրթաթոշակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործուն մասնակցություն է ունենում իտալական Դիմադրության շարժմանը։
1950 թվականին իտալացի մի խումբ նշանավոր արվեստագետների՝ Ռենատո Գուտուզոյի, Լիոնիչելլոյի, Տուրկվատտայի, Չիմարայի, Կաչելլայի հետ մասնակցել է Հռոմի Նոր կայարանի գեղարվեստական ձևավորման համար Իտալիայի կառավարության հայտարարած մեծ մրցույթին և շահել առաջին մրցանակը՝ կայարանի խճանկարի համար։
1951 թվականին Իրանի կառավարությունը Նվարդ Զարյանին պատվիրում է ստեղծել Իրանի վերջին շահ՝ Ռըզա Փեհլեվիի դիմանկարը՝ նախատեսված շահի դամբարանի համար։ 1965 թվականից դասավանդել է Հռոմի գեղարվեստի լիցեյում։ 1961 թվականի ապրիլին հոր՝ Կոստան Զարյանի հետ այցելում է Հայաստան։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է 1946 թվականին «Cortile» պատկերասրահում, երկրորդը՝ 1950 թվականին «Galleria dello Zodiaco» ցուցասրահում, ուր ներկայացված են եղել 18 քանդակ, փայտագրություն և գծանկար։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կոպենհագենում, Հռոմում, Վիեննայում, Օսլոյում, եվրոպական այլ քաղաքներում։
1964 թվականին Երևանում կազմակերպվել է նրա անհատական ցուցահանդեսը և 25 գործ նվիրել է Հայաստանի ազգային պատկերասրահին։ Երկրորդ ցուցահանդեսը Երևանում տեղի է ունեցել 1970 թվականին[3]։
Մահացել է Հռոմի մոտակայքը գտնվող Սանտա Մարինելլա համայնքում, 2005 թ. հունվարի 31-ին։
Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մայրություն»
- «Արևին նայող կինը»
- «Նստած կինը»
- «Ցանկապատի ետևում»
Մեջբերումներ Նվարդ Զարյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նվարդ Զարյանի արվեստը շքեղություն է, որ հազվադեպ ենք տեսնում քանդակի ցուցահանդեսներում։ | ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.findagrave.com/memorial/208731697
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Սանտա Մարինելլայի հայ քանդակագործուհին` Նվարդ Զարյան(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 671)։ ![]() |