Թագուհի Շահնազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թագուհի Շահնազարյան
Նվարդ Զարյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել է հոկտեմբերի 28, 1887({{padleft:1887|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:28|2|0}})
Մահացել է հունիսի 10, 1982({{padleft:1982|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:10|2|0}}) (94 տարեկանում)
Մասնագիտություն դաշնակահարուհի
Ամուսին Կոստան Զարյան

Թագուհի Շահնազարյան (Թագուհի Շահնազարյան-Զարյան, հոկտեմբերի 28, 1887({{padleft:1887|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:28|2|0}}) - հունիսի 10, 1982({{padleft:1982|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:10|2|0}})), դաշնակահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագուհի Շահնազարյանը ծնվել է Կոստանդնուպոլսում, Կոստանդնուպոլսի «Հայրենիք» օրաթերթի հիմնադիր, մտավորական և հանրային գործիչ Հովհաննես Շահնազարի ողբոր ընտանիքում։ Սովորել է Վենետիկի Բենեդետտո Մարչելլո երաժշտանոցում։ Վենետիկ գնալիս, «Մոնտենեգրո» նավում, ծանոթացել է Կոստան Զարյանի հետ, և նրանք ամուսնացել են։ Նրանց համատեղ կյանքը տևել է մինչև 1929 թվականը։ Կոստան Զարյանը հեռացել է կնոջից և ամուսնացել ամերիկացի նկարչուհի Ֆրանսիս Բրուքսի (1901-1963 թթ.) հետ։

Վերադառնալով Կ. Պոլիս՝ դասավանդել է ամերիկյան քոլեջում, հանդես եկել համերգներով։ 1916-1921 թվականներին բնակվել է Իտալիայում: 1922 թվականին ընտանիքի հետ հաստատվել է Հայաստանում: Երևանի պետական կոնսերվատորիայում դասավանդել է դաշնամուր, հարմոնիա և երաժշտության տեսություն։ Հանդես է եկել նաև մենահամերգներով։ 1924 թվականին վերադարձել է Եվրոպա, ունեցել համերգներ։ Կյանքի վերջին տարիներին Թագուհի Զարյանը մանրամասն գրի է առել Կոստան Զարյանի և իր համատեղ կյանքի հանգամանալից պատմությունը, ինչպես նաև գրողի կյանքի 1930 թվականից հետո ընկած ժամանակի դեպքերն ու իրադարձությունները։ 1936 թվականին հաստատվել է Հռոմում, որտեղ էլ մահացել է[1][2]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]