Արմեն Զարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Զարյան
Ծնվել է1914, սեպտեմբերի 13
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է1994, մայիսի 30
ԱզգությունՀայաստան Հայաստան
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ
Արմեն Զարյան Վիքիդարանում

Արմեն Զարյան (սեպտեմբերի 13, 1914(1914-09-13)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - մայիսի 30, 1994(1994-05-30)), հայ ճարտարապետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ (1976

Գրող Կոստան Զարյանի որդին է, ճարտարապետ Արա Զարյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստան և Արմեն Զարյանների հուշատախտակը Երևանի Աբովյան փողոցում

Ծնվել է Կ. Պոլսում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, որն ավարտել է 1932 թվականին։ Դրանից հետո, երկու տարի սովորել է Վենետիկի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում, ապա շարունակել է ուսումը Հռոմում[2]։ 1937-1939 թվականներին սովորել է Փարիզի Էկոլ դե Բոզարում, վերադարձել Հռոմ։ 1947-1949 թվականներին որպես ճարտարապետ աշխատել է Վիեննայում։ 1950 թվականին մեկնել է Մարոկկո իտալական ճարտարապետների մի նախագիծը կենսագործելու համար։ Այնտեղ բաց է արել մի ստուդիա, նախագծել բնակելի տներ, վիլլաների մի ամբողջ թաղամաս։ Մասնակցել է Զոհայո պառլամենտի կահավորման համար հայտարարված մրցանակաբաշխությանը, արժանացել մրցանակի։ 1955 թվականին վերադարձել է Հռոմ, որտեղ մասնակցել է հանրային մի շարք շենքերի նախագծմանը։ 1963 թվականին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, շարունակել սիրած զբաղմունքը։ Նախագծել է բնակելի և հանրային օգտագործման մի շարք շենքեր, այդ թվում՝ քսանհարկանի եռաթև բնակելի շենքը Էջմիածնի խճուղու վրա, բնակելի շենք Մաշտոցի պողոտայի վրա։ Կազմել է Ավանի ձորի ամբողջական նախագիծը[3]։

Մասնագիտական գործունեությունը արտասահմանում (1950-1963 թվականներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1950 թվականին հաղթում է Թանժերում կառուցվելիք՝ 251 մենատներից բաղկացած «Մարոկկինո» բնակելի թաղամասի նախագծման միջազգային մրցույթում և աշխատանքները իրականացնելու նպատակով 4 տարով տեղափոխվում է Թանժեր, ուր աշխատում է ճարտարապետ Մ.Մեսսինայի աշխատանոցում որպես արվեստանոցի ղեկավար։ Ղեկավարում է թաղամասի շինարարությունը և միևնույն ժամանակ հաղթում Թանժերի Պարլամենտի պալատի ներքին հարդարման ու կահավորման նախագծման մրցանակը։
  • 1956-1959 թվականներին ճարտարապետ Լ.Մայնարդիի հետ նախագծում և իրականացնում է Հռոմի «Ավտոմոբիլ Կլաբ» շենքի նախագիծը։
  • 1961-1964 թվականներին ճարտարապետ Ջ.Ստերբինիի և Լ.Պասսարելլիի հետ նախագծում և իրականացնում է «Սերաֆիկում» Կաթոլիկ համալսարանի համալիրը Հռոմի ԷՈւՌ թաղամասում։
  • 1961-1963 թվականներին նախագծում և իրականացնում է «Վիլլա Դ. Կաստելլո» մենատունը ԷՈւՌ-ում։

Մասնագիտական գործունեությունը Հայաստանում, «Երևաննախագիծ» ինստիտուտ (1963-1989 թվականներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1963-1964 թվականներ՝ Մաշտոցի պողոտայի վրա բնակելի շենքի նախագիծ։
  • 1966 թվական՝ Թամանյան փողոցին կից Գրողների միության բնակելի շենքի նախագիծ։
  • 1966 թվականին շահում է գլխավոր պողոտայի նախագծման մրցանակը և ստանում այդ աշխատանքները իրականացնելու պատվեր։
  • 1967 թվականից սկսած նախագծում և իրականացնում է Ավան խճուղուն կից, 7 մասնաշենքից բաղկացած կոոպերատիվ տեխնիկումի համալիրը (կառուցվել են համալիրի 5 մասնաշենքերը)։
  • 1969-1970 թվականներ՝ Գլխավոր պողոտայի ստորգետնյա արագընթաց ճանապարհի ու թունելների լուծման նախագիծ։
  • 1974 թվական՝ Երևանի կենտրոնի բարեկարգման և ապագա զարգացման համամիութենական մրցույթում մրցանակ շահած նախագծային խմբի անդամ։
  • 1980-1983 թվականներ՝ Ալավերդյան-Հոկտեմբերյան-Խանջյան-Գլխավոր պողոտա ներփակված տարածքում «30-րդ թաղամասի» նախագիծ։
  • 1982-1983 թվականներ՝ Խանջյան փողոցի ստորգետնյա անցման նախագիծ։
  • 1983 թվական՝ Ալավերդյան փողոցի բարեկարգման նախագիծ։
  • 1983 թվական՝ Աբովյան փողոցի բարեկարգման նախագիծ։
  • 1983 թվական՝ Մաշտոցի պողոտայի վրա Արդի արվեստի ստորգետնյա թանգարանի նախագիծ։
  • 1983 թվական՝ Ժամանակակից արվեստի թանգարանի ստորգետնյա հատվածի նախագիծ։
  • 1985 թվական՝ «30-րդ թաղամաս»-ի բնակելի շենքերի տիպաբանական հորինվածքների նախագծեր։
  • 1986 թվական՝ Հանրապետական մարզադաշտին կից բնակելի թաղամասի նախագիծ։

Գրքեր և մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամբերդ, "Արես" հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 5, 55 էջ, համահեղինակ՝ Մ. Տոկարսկի և Ա.Ա. Նովելլո, Միլան, 1972 թվական (իտալերեն, անգլերեն, հայերեն)։
  • "Գոշավանք", "Արես" հրտ., ՀՃՎ մատենաշար թիվ 7, 59 էջ, համահեղինակ՝ Հ. Վահրամեան, Միլան, 1974 թվական (իտալերեն, անգլերեն, հայերեն)։
  • "Իտալական արդի ճարտարապետությունը (1927-1960 թվականներ)", ԳԱ հրատ., 162 էջ, Երևան, 1972 թվական (հայերեն)։
  • "Արևմտյան Եվրոպայի արդի ճարտարապետությունը", ԳԱ հրատ., 208 էջ, Երևան, 1979 թվական (հայերեն)։
  • "Սանահին", "Արես" հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 3, 71 էջ, համահեղինակ՝ Հ. Խալփախչյան և Ա.Ա. Նովելլո, Միլան, 1980 թվական (իտալերեն, անգլերեն, հայերեն)։
  • "Անի", "Արես" հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 12, 103 էջ, համահեղինակ՝ Պ. Կունեո, Միլան, 1984 թվական (իտալերեն, անգլերեն, հայերեն)։
  • "Հաղարծին" "Արես" հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 13, 57 էջ, համահեղինակ՝ Արմեն Մանուկյան, Միլան, 1984 թվական (իտալերեն, անգլերեն, հայերեն)։
  • "Ակնարկ հին և միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության պատմության", ԳԱ հրտ., 192 էջ, Երևան, 1986 թվական (հայերեն)։
  • "Պտղնի-Առուճ", ՕԷՄՄԵ հրտ., ՀՃՎ մատենաշար, թիվ 16, 74 էջ, համահեղինակ՝ Ֆ. Գանդոլֆո, Միլան, 1986 թվական (իտալերեն, անգլերեն, հայերեն)։
  • "Հայկական ճարտարապետություն", Դե Լուկա հրտ., 2 հատոր, 923 էջ, համահեղինակ՝ Պ. Կունեո, Տ. Բ. Ֆրատադոկկի, Մ. Հասրաթյան, Մ. Ա. Լ. Կոմնենո, Հռոմ, 1988 թվական (իտալերեն)։
  • "Հայկական ճարտարապետությունը և Լեոնարդո դա Վինչիի վարկածը", "Ապոլոն" հրատ., Հայ ճարտարապետության ազգային թանգարանի նախաձեռնությամբ, Երևան, 1994 թվական (հայերեն)։
  • "Հայկական ճարտարապետություն։ Քննական և տեսական հարցեր", Երևան, 1996 թվական (հայերեն)։
  • "Արվեստի բառարան", Նյու Յորք, 1996 թվական (անգլերեն)։
  • Հրատարակել է ճարտարապետությանը, արվեստին, պատմությանը, փիլիսոփայությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ, հայաստանյան հայերեն և օտարալեզու մասնագիտական հանդեսներում և պարբերականվներում։

Կարևոր հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Եվրոպայում բագարանատիպ կառույցների տարածման շուրջ», Հայկազեան Հայագիտական Հանդէս, հմ. 3, Բեյրութ, 1972 (հայերեն)։
  • «Մատենագիտություն, Հայ ճարտարապետության ուսումնասիրություն» մատենաշար, Միլանո, հտ. 3, 1972 (իտալերեն)։
  • "Ձևի պահանջը ճարտարապետության մեջ", Հայկազեան Հայագիտական Հանդէս, հմ. 4, Բեյրութ, 1973 (հայերեն)։
  • «Հայաստանի վաղ միջնադարյան մկրտատները», Հայկազեան Հայագիտական Հանդէս, հտ. 8, Բեյրութ, 1980 (ֆրանսերեն)։
  • «Գմբեթավոր դահլիճի ձևակերտման շուրջ», ՔԱՌԲ, Ի, էջ 467-491, Բոլոնիա-Ռավեննա, 1973 (իտալերեն)։
  • «Ուղղահայացության հարաբերության խնդիրը միջնադարյան հայ ճարտարապետության մեջ», Հագ 2, Երևան, 1978 (ֆրանսերեն)։
  • «Համակարգված քաղաքային կենտրոններ ըստ համակենտրոն և գծային համակարգերի Ժ-ԺԳ դդ. Հայաստանում», ԿԱՄԳ, Դ, էջ 37-38, 203-206, Բերգամո-Վենետիկ, 1979 (իտալերեն)։
  • «Հայաստանի Թ-ԺԱ դդ. ճանապարհները, ազատ քաղաքներն ու արքայական քաղաքները», ՀԱԳ 3, Վիչենցա-Վենետիկ, 1984 (իտալերեն)։
  • «Ժայռափոր ճարտարապետության նկատառումներ Հայաստանում», ՎԱԳ 3, Բարի-Լեչչե, 1980 (իտալերեն)։
  • «Միջնադարյան հայ ճարտարապետության պարզ երկրաչափական ձևերի խորհրդանիշերը», ՀԱԳ 4, էջ 398-400, Երևան, 1985 (անգլերեն)։
  • «Ստատիկ դինամիկ հետևանքը վաղ միջնադարյան Հայաստանի որոշ կառույցներում», ՀԱԳ, 5, Վենետիկ, Միլան, Բոլոնիա, Ֆիրենցե, 1988 (իտալերեն)։

Մասնակցություններ գիտաժողովներին, գիտահավաքներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ արվեստի միջազգային գիտաժողովներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բերգամո, 1975 թվական
  • Երևան, 1978 թվական
  • Միլան-Վենետիկ, 1981 թվական
  • Երևան, 1985 թվական
  • Վենետիկ, 1988 թվական
  • Անիի Մայր տաճարի հիմնադրման 1000-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով, Նյու Յորք, 1989 թվական

Վրացական արվեստի միջազգային գիտաժողովներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բերգամո, 1974 թվական
  • Թբիլիսի, 1977 թվական
  • Բարի-Լեչչե, 1980 թվական
  • Թբիլիսի, 1983 թվական

Պատվո տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1955 թվականից՝ Իտալիայի քաղաքաշինարարների միության հիմնադիր մասնակից անդամ։
  • 1964 թվականից՝ Հայաստանի ճարտարապետների միության անդամ։
  • 1965 թվականից՝ Երևանի Քաղաքային խորհրդի անդամ։
  • 1969 թվականից՝ ճարտարապետական գիտությունների թեկնածու։
  • 1976 թվականից՝ Հայաստանի վաստակավոր ճարտարապետ։
  • 1980 թվականից՝ Հռոմի Տիբերինա ակադեմիայի անդամ։
  • 1978 թվականից՝ ՀՍՀ հանրագիտարանի "Ճարտարապետություն" բաժնի ղեկավար։
  • 1980 թվականից՝ ՄԱԿ-ի "Լեգիոն դ'Օրոյի" անդամ։
  • 1981 թվականից՝ «Իտալիա-Հայաստան» մշակութային միության փոխնախագահ։
  • 1982 թվականից՝ Աախենի RAA ընկերության գիտ. խորհրդի անդամ։
  • 1982 թվականից՝ Հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության գիտ. խորհրդի անդամ։
  • 1988 թվականից՝ Իտալական ICOMOS-ի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://library.aarome.org/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?marc=1&authid=12428218
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 322-323 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 670 CC BY-SA icon 80x15.png