Բրերա ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրերա ակադեմիա
Pinacoteca di Brera 3 stitched.jpg
Տեսակգեղարվեստի ակադեմիա
Հիմնադրված է1776
Անվանված էԲրերա պալատ
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
ՏեղագրությունՄիլան[1]
ՀասցեVia Fiori Oscuri, 7, 20121, Milano
Կայքaccademiadibrera.milano.it(իտալ.)
##Բրերա ակադեմիա (Իտալիա)
Red pog.png
Բրերա ակադեմիա, Իտալիա
Commons-logo.svg Brera Academy Վիքիպահեստում

Գեղարվեստի Բրերա ակադեմիա (իտալերեն՝ Accademia di Belle Arti di Brera) կամ Բրերա ակադեմիա (իտալերեն՝ Accademia di Brera), պետական երրորդային հանրային գեղարվեստի ակադեմիա Իտալիայի Միլան քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիան հիմնադրել է Ավստրիայի Մարիա Թերեզա թագուհին 1776 թվականին։ Տեղակայված է Լուսավորության դարաշրջանին բնորոշ 1615 թվականին կառուցված Բրերա պալատում, տարածքը կիսում է մշակութային և գիտական այլ կառույցների հետ՝ Բրերա աստղադիտարան, Օրտո բուսաբանական այգի, փիլիսոփայության և իրավագիտության Պալատինե (Palatine) դպրոց, վարժարան, քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաներ, Բրերա գրադարան, գյուղատնտեսական ընկերություն, Պինակոտեկա Բրերա (Բրերա պատկերասրահ)[2]։

Անտոնիո Կանովայի կերտած «Napoleon as Mars the Peacemaker» («Նապոլեոնն իբրև խաղարարար Մարս») արձանի բրոնզե կրկնօրինակը Բրերա պալատի բակում

Ակադեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Իտալիայի մյուս պետական ակադեմիաները, Բրերա ակադեմիան գտնվում է Իտալիայի կրթության և հետազոտության նախարարության ենթակայության ներքո[3]։ Համաձայն 2005 թվականի հուլիսի 8-ի թիվ 212 նախագահական հրամանագրի՝ ակադեմիան շնորհում է առաջին և երկրորդ աստիճաններ, մասնագիտացված աստիճան, մագիստրոսի աստիճան և դոկտորանտուրա[4]։

Ակադեմիան ունի երեք բաժիններ`

  • Վիզուալ արվեստի բաժին
    • Դեկորատիվ արվեստի դասընթացներ
    • Գրաֆիկական արվեստի դասընթացներ
    • Նկարչության և քանդակի դասընթացներ
  • Դիզայնի և կիրառական արվեստի բաժին
    • Արվեստի վերականգնման դասընթացներ
    • Բիզնես դիզայնի դասընթացներ
    • Արվեստի նոր տեխնոլոգիաներ և բեմական դիզայնի դասընթացներ
  • Արվեստի հաղորդակցության և կրթության բաժին
    • Մշակութային ժառանգության և արվեստի կրթության դասընթացներ[5]

Ակադեմիան ունի շուրջ 3800 ուսանող, այդ թվում շուրջ 1000 օտարերկրյա ուսանողներ (հիմնականում ասպիրանտներ)։ Ակտիվորեն իրականացնում է ուսանողների և ուսուցիչների փոխանակում այլ եվրոպական երկրների հետ Էրազմուս ծրագրի շրջանակներում, 2006 թվականից՝ նաև ԵՄ տարածքից դուրս գտնվող երկրների հետ, ինչպիսիք են Ճապոնիան, Չինաստանը, Հոնկոնգը, Մեքսիկան, Թայվանը, Ավստրալիան։

2010 թվականին ստորագրվել է հրաման Ակադեմիան Mascheroni փողոցի վրա գտնվող նախկին զինվորական Caserma Magenta զորամաս տեղափոխելու մասին։

Ակադեմիկոսներ, շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Brera Academy Main Court.png

Ակադեմիայի շրջանավարտներից է դրամատուրգ, 1997 թվականին գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարիո Ֆոն[6] և ֆուտուրիստ նկարիչ Կառլո Կառան, ով 1939-1952 թվականներին նաև դասավանդել է ակադեմիայում[7]։

Բրերայի ակադեմիայում են դասավանդել իտալացի գեղանկարիչ Ֆրանչեսկո Հայեցը (նկարչության պրոֆեսոր 1822-1880 թվականներ[8]), ճարտարապետ, գրող Կամիլո Բոիտոն (ճարտարապետության պրոֆեսոր 1860-1909 թվականներ), ով միաժամանակ եղել է նաև ակադեմիայի նախագահը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]