Jump to content

Ֆրանչեսկո Հայեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկո Հայեց
Francesco Hayez
Ծնվել էփետրվարի 10, 1791(1791-02-10)[1][2][3]
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[4]
Վախճանվել էփետրվարի 12, 1882(1882-02-12)[5][3] (91 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիայի թագավորություն[4]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Ավստրիական կայսրություն
ԿրթությունՎենետիկի գեղարվեստի ակադեմիա[6], Սուրբ Ղուկասի ակադեմիա և Accademia del Regno italico?
Մասնագիտություննկարիչ, լուսանկարիչ, վիմագրող, գծանկարիչ և փորագրիչ
ՈճՏրուբադուրների ոճ, օրիենտալիզմ և ռոմանտիզմ
Ժանրպատմական գեղանկարչություն և դիմանկար
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՀամբույր, Հաղթանակած մարզիկը, Հավերժահարսերի լոգանքը, The destruction of the temple of Jerusalem?, Christ and the woman taken in adultery?, The Last Meeting between Jacopo Foscari and his Family Before Being Sent into Exile?, Portrait of Matilde Juva Branca?, Bathsheba Bathing?, Bathsheba Bathing?, Crucifix and the Magdalene kneeling and crying?, The Two Foscari?, The Kiss?, The Kiss?, La vendetta di una rivale?, Odalisque reading?, Pietro Rossi?, Portrait of Massimo d’Azeglio?, Portrait of the countess Antonietta Negroni Prati Morosini?, Portrait of Alessandro Manzoni?, Portrait of Alessandro Manzoni?, Ruth?, Valenza Gradenigo al cospetto dell'inquisitore suo padre? և Valenza Gradenigo before the Inquisition?
ՈւսուցիչՖրանչեսկո Մաջիոտո[6], Տեոդորո Մատեինի[6] և Lattanzio Querena?[6]
ԱշակերտներՖերդինանդո Բրամբիլա
Ներշնչվել էGregorio Lazzarini?[6]
Պաշտոնտնօրեն
 Francesco Hayez Վիքիպահեստում

Ֆրանչեսկո Հայեց[7](իտալ.՝ Francesco Hayez, փետրվարի 10, 1791(1791-02-10)[1][2][3], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4] - փետրվարի 12, 1882(1882-02-12)[5][3], Միլան, Իտալիայի թագավորություն[4]) - իտալացի գեղանկարիչ, XIX դարի կեսերին ռոմանտիզմի առաջատար ներկայացուցիչներից է, հայտնի իր պատմական նկարներով, քաղաքական ալեգորիաներով և դիմանկարներով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ոդիսևսը Ալկինոյա դղյակում»

Ֆրանչեսկո Հայեցի հայրը գաղթել է Ֆրանսիայից։ Դաստիարակություն ստացել է իր մորաքրոջ տանը։ Մանուկ հասակից Հայեցը լավ էր նկարում, այդ իսկ պատճառով էլ նրա հորեղբայրը նրան աշակերտության է ուղարկում նկարիչ-ռեստավրատորի մոտ։ Ավելի ուշ նա դարձավ գեղանկարիչ Ֆրանչեսկո Մաջոտոյի աշակերտը, որի մոտ մնաց երեք տարի։

1809 թվականին Հայեցը հաղթում է Վենետիկյան ճեմարանի կազմակերպած մրցույթում, որից հետո մեկ տարի սովորել է Հռոմի Սան-Լուկա ճեմարանում։ Հայեցը մնաց Հռոմում մինչև 1814 թվականը, այնուհետև տեղափոխվեց Նեապոլ, որտեղ, հետևելով Յոախիմ Մյուրատի հանձնարարությանը, ստեղծեց իր գլխավոր աշխատանքը՝ «Ոդիսևսը Ալկինոյա դղյակում» նկարը։ Որոշ ժամանակ անց Հայեցը մեկնեց Միլան։ Այնտեղ նա երկար ժամանակ դասավանդում էր գեղանկարչություն Բրերայի ակադեմիայում, 1860 թվականին դարձավ այնտեղի տնօրեն։ Ներկա պահին այնտեղ են տեղակայված նրա աշխատանքների մեծ մասը։

Հայեցն աշխատում էր հիմնականում կրոնական, պատմական և դիցաբանական թեմաներով։ Բացի այդ նա շատ լավ դիմանկարիչ էր, Իտալիայի շատ անվանի մարդիկ մեծ պատիվ էին համարում նրա բնորդը դառնալ։ Գնահատել նրա ամբողջ ստեղծագործական ուղին շատ բարդ է, քանի որ Հայեցը հաճախ չէր ստորագրում իր նկարների վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 1 2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 1 2 3 4 https://monumentale.comune.milano.it/monumenti/monumento-francesco-hayez
  4. 1 2 3 4 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 1 2 Monte M. D. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2004. — Vol. 61.
  6. 1 2 3 4 5 https://web.archive.org/web/20221209125059/https://www.deartibus.it/drupal/content/hayez-francesco
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Հայեց» հոդվածին։