Վենետիկի գեղարվեստի ակադեմիա
Վենետիկի գեղարվեստի ակադեմիա | |
---|---|
Տեսակ | համալսարան, արխիվ և գեղարվեստի ակադեմիա |
Հիմնադրված է | 1750, սեպտեմբերի 24 |
Հիմնադրիր | Ջամբատիստա Պիտոնի և Ջովաննի Բատիստա Տիեպոլո |
Ռեկտոր | Riccardo Caldura?[1] |
Երկիր | Իտալիա[2][3] |
Տեղագրություն | Վենետիկ Իտալիա |
Հասցե | Dorsoduro, 423 (ex Ospedale degli Incurabili), 30123 Venezia[2] |
Կայք | accademiavenezia.it(իտալ.) և accademiavenezia.it(իտալ.) |
Accademia di Belle Arti (Venice) Վիքիպահեստում |
Վենետիկի գեղարվեստի ակադեմիա (իտալ.՝ Accademia di belle arti di Venezia), պետական երրորդային հանրային գեղարվեստի ակադեմիա Իտալիայի Վենետիկ քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վենետիկի գեղարվեստի ակադեմիան հիմնադրվել է 1750 թվականի սեպտեմբերի 24-ին, ակադեմիայի կարգավիճակ ստացել է 1756 թվականին[4]։ Ակադեմիայի առաջին տնօրենն է եղել Ջովաննի Բատիստա Պյացետտան, Վյուրցբուրգից վերադառնալուց հետո ակադեմիայի առաջին նախագահ է դարձել Ջովաննի Բատիստա Տիեպոլոն[5]։ Ի սկզբանե ակադեմիան տեղակայված է եղել Մեծ ջրանցքի (Grand Canal) մոտ գտնվող հացահատիկի պահեստ հանդիսացող Fonteghetto della Farina շենքի վերնահարկի սենյակներից մեկում՝ Սուրբ Մարկոսի հրապարակի հարևանությամբ։ Սակայն տարածքը փոքր էր, իսկ շուկայից եկող աղմուկն ու փոշին անհանգստացնում էին աշակերտներին ու ուսուցիչներին[5]։
1770-ական թվականներին ակադեմիայում է ուսանել Անտոնիո Կանովան[6]։
1807 թվականին ակադեմիան վերահիմնադրվել է Նապոլեոնի հրամանագրով։ Ակադեմիայի անունը փոխվել է՝ Veneta Academia di Pittura, Scultura e Architettura-յից (Վենետիկի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ակադեմիա) դառնալով Accademia Reale di Belle Arti (Գեղարվեստի թագավորական ակադեմիա) և տեղափոխվել է Վենետիկի ակադեմիայի պատկերասրահի տարածք[4][7]։
Անտոնիո Ռոտտա, որը համարվում էր գեղանկարչության մեջ Վենետիկի պատմության ամենամեծ ներկայացուցիչներից մեկը, Վենետիկի ակադեմիայի կողմից պարգևատրվել է որպես ժանրային նկարչության մոդել. 1879 թվականին Գեղարվեստի ակադեմիան և Վենետիկի ակադեմիայի պատկերասրահը վարչականորեն առանձնացվել են, սակայն մինչև 2004 թվականը տեղակայված են եղել նույն շենքում, այնուհետև գեղարվեստի դպրոցը տեղափոխվել է Ospedale degli Incurabili, Venice (Վենետիկի անբուժելի հիվանդների հիվանդանոց)։ Ինչպես Իտալիայի մյուս պետական ակադեմիաները, այս ակադեմիան ևս 1999 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 508 հրամանով դարձել է ինքնուրույն աստիճաններ շնորհող հաստատություն[8] և գործում է Իտալիայի կրթության և հետազոտության նախարարության (Ministero dell'Istruzione, dell'Universita e della Ricerca) ենթակայության ներքո[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.ilgazzettino.it/pay/venezia_pay/svolta_all_accademia_delle_belle_arti_riccardo_caldura_nuovo_direttore-5528851.html
- ↑ 2,0 2,1 https://www.archivesportaleurope.net/directory/-/dir/ai/code/IT-VE0319
- ↑ SIUSA
- ↑ 4,0 4,1 Accademia di belle arti di Venezia
- ↑ 5,0 5,1 Elisa Viola (2005), Venezia: Marsilio. ISBN 9788831786553. p. 17.
- ↑ "Canova, Antonio", The Dictionary of Art: volume V, ed. Jane Turner, in thirty-four volumes, 1996. Grove's Dictionaries Inc., New York, 1998. Print.
- ↑ «Gallerie dell'Accademia: Storia delle collezioni (in Italian). Soprintendenza Speciale per il Patrimonio storico, artistico ed etnoantropologico e per il Polo Museale della città di Venezia e dei comuni della Gronda lagunare». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
- ↑ Legge 21 dicembre 1999, n.508: Riforma delle Accademie di belle arti, dell'Accademia nazionale di danza, dell'Accademia nazionale di arte drammatica, degli Istituti superiori per le industrie artistiche, dei Conservatori di musica e degli Istituti musicali pareggiati. (in Italian). Gazzetta Ufficiale, 4 gennaio 2000 n.2
- ↑ Accademie di belle arti (in Italian). Ministero dell'Istruzione, dell'Università e della Ricerca: AFAM – Alta Formazione Artistica, Musicale e Coreutica
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենետիկի գեղարվեստի ակադեմիա» հոդվածին։ |
|