Կամիլո Բոիտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կամիլո Բոիտո
Arch. Camillo Boito (1836-1914).jpg
Ծնվել էհոկտեմբերի 30, 1836(1836-10-30)[1]
ԾննդավայրՀռոմ, Պապական մարզ[2]
Մահացել էհունիսի 28, 1914(1914-06-28)[1] (77 տարեկանում)
Վախճանի վայրՄիլան, Իտալիայի թագավորություն[2]
ԿրթությունՊեդուայի համալսարան
ԱշխատավայրԲրերա գեղարվեստի ակադեմիա և Միլանի պոլիտեխնիկական համալսարան
Ուշագրավ աշխատանքներCasa di Riposo per Musicisti?
Camillo Boito Վիքիպահեստում

Կամիլո Բոիտո (իտալ.՝ Camillo Boito, հոկտեմբերի 30, 1836(1836-10-30)[1], Հռոմ, Պապական մարզ[2] - հունիսի 28, 1914(1914-06-28)[1], Միլան, Իտալիայի թագավորություն[2]), իտալացի ճարտարապետ, ինժեներ, արվեստաբան, արվեստի պատմաբան, վիպասան։

Կոմպոզիտոր Առիգո Բոիտոյի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամիլո Բոիտոն ծնվել է Հռոմում, իտալացի մանրանկարիչ Սիլվեստեր Բոիտոյի ընտանիքում։ Մայրը՝ Յոզեֆինա Ռադոլինսկան, ծագումով եղել է լեհ[3]: Սովորել է Պադուայում, ապա ճարտարապետություն է ուսանել Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում: Ուսումնառության տարիներին նրա վրա մեծ ազդեցություն է թողել Իտալիայի միջնադարյան արվեստը ուսումնասիրող ճարտարապետ Սելվատիկո Էստենսեն։ Մինչև 1856 թվականը դասավանդել է Վենետիկի գեղարվեստի դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Տոսկանա:

Վենետիկում ավստրիական տիրապետության դեմ նրա քարոզչությունը ստիպում է, որ հեռանա, չնայած այն հանգամանքին, որ ակադեմիայում պրոֆեսորի պաշտոնակից էր։ Ֆլորենցիայում սկսում է գրել lo Spettatore ամսագրի համար[4]:

1860 թվականին Բոիտոն դառնում է Միլանի Բրերա գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության պրոֆեսոր։ Միլանում նա հրատարակել է մի շարք ամսագրեր, այդ թվում Politecnico, Perseveranza և Nuova antología:

Casa di Riposo per Musicisti, Միլան

Հին շենքերը վերականգնելու իր ծավալուն աշխատանքի ընթացքում նա փորձել է համաձայնության բերել ճարտարապետական վերականգնման վերաբերյալ իր ժամանակակիցների հակասող տեսակետները, մասնավորապես՝ Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկի և Ջոն Ռասկինի: Այդ հաշտության գաղափարները ներկայացվել են 1883 թվականին Հռոմի Ճարտարապետների և քաղաքացիական ինժեներների III խորհրդաժողովին, որը հայտնի է որպես "Prima Carta del Restauro" կամ վերականգնման կանոնադրություն։ Այս անդրանիկ կանոնադրությունը ներկայացնում էր պատմական հուշարձանների վերականգնման 8 կետեր՝

Միլանի վերականգնված Porta Ticinese
  1. Շենքի նոր և հին մասերի ոճի տարբերակում
  2. Նոր և հին շենքերի շինանյութերի տարբերակում
  3. Պատմական շենքում արգելել ձուլվածներ և դեկորատիվ տարրեր
  4. Վերականգնման ընթացքում պատմական շենքից հեռացված տարրերի ցուցահանդես մոտակայքում
  5. Պատմական շենքի վրա նոր գրություն, արձանագրություն (կամ պայմանական խորհրդանիշ)
  6. Հուշարձանին կցել կատարված վերականգնման աշխատանքի նկարագիրը
  7. Վերականգնման տարբեր փուլերի լուսանկարների առկայություն
  8. Վերականգնման աշխատանքի վիզուալ հանրածանոթություն

Բոիտոի ամենահայտնի վերականգնած աշխատանքներից են Մուրանոյի Santi Maria e Donato եկեղեցին և զանգակատունը։ 1856-1858 թվականներին աշխատել է Porta Ticinese-ի (Միլանի միջնադարյան դարպաս), 1899 թվականին՝ Պադուայի Սուրբ Անտոնիո եկեղեցու վրա։ Նախագծել է նաև Գալարատեի գերեզմանատունը։

Բոիտոյի ճարտարապետական նախագծերից են Գալարատեի հիվանդանոցը (Գալարատե, Իտալիա) և դպրոց Միլանում։ Միլանում նրա առավել հայտնի շենքը 1895-1899 թվականներին կառուցված «Casa di Riposo per Musicisti» է։ Շենքի կառուցումը ֆինանսավորել է կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդին. այն ծառայում է թոշակառու երաժիշտներին՝ որպես հանգստի տուն։ Շինության մատուռի նկուղում թաղված է կոմպոզիտորը։

1900-ական թվականների սկզբում Բոիտոն աջակցել է ստեղծելու պատմական հուշարձանները պաշտպանող իտալական օրենքները։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամիլո Բոիտոն մահացել է Միլանում 1914 թվականին։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոիտոն ունի մի քանի կարճ պատմվածքների ժողովածուներ։ Մոտ 1882 թվականին գրել է իր ամենահայտնի Senso վիպակը, որը էկրանավորվել է 1954 թվականին։ "Un Corpo" (անդրադառնում է սեռական անկմանը և դիապղծությանը) պատմվածքը հույն կոմպոզիտոր Կարալամպոս Գոյոսի կողմից վերամշակվել է օպերայի։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gustavo Giovannoni, BOITO, Camillo, in Enciclopedia Italiana, vol. 7, Roma, Istituto dell'Enciclopedia Italiana, 1930. URL consultato il 16 luglio 2014.
  • Giuseppe Miano, BOITO, Camillo, in Dizionario biografico degli italiani, vol. 11, Roma, Istituto dell'Enciclopedia Italiana, 1969. URL consultato il 16 luglio 2014.
  • Alberto Grimoldi (a cura di), Omaggio a Camillo Boito, Milano, FrancoAngeli, 1991, ISBN 88-204-6706-2.
  • Camillo Boito, Senso. Nuove storielle vane, a cura di Chiara Cretella, Allori, Ravenna, 2005.
  • Camillo Boito, Storielle vane, a cura di Chiara Cretella, Pendragon, Bologna, 2007, ISBN 88-8342-519-7.
  • Chiara Cretella, Architetture effimere. Camillo Boito tra arte e letteratura, Dakota Press, Camerano, 2013, ISBN 88-97074-03-0.
  • Camillo Boito, Santuario, a cura di Dafne Munro, Urban Apnea, 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.luchinovisconti.net/visconti_al/senso_a_palimpsest.htm
  3. Dizionario degli Artisti Italiani Viventi: pittori, scultori, e Architetti., by Angelo de Gubernatis. Tipe dei Successori Le Monnier, 1889, page 62.
  4. De Gubernatis