Բրերա պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրերա պատկերասրահ
Milano brera cortile.jpg
Տեսակ պատկերասրահ
Երկիր Իտալիա
Տեղագրություն Միլան
Վայր Բրերա պալատ
Հիմնադրված է 1776
Հիմնադիր Մարիա Թերեզա
Տնօրեն James Bradburne
Կոորդինատներ: 45°28′19″ հս․ լ. 9°11′17″ ավ. ե. / 45.47194° հս․. լ. 9.18806° ավ. ե. / 45.47194; 9.18806
Կայք brera.beniculturali.it
Բրերա պատկերասրահը գտնվում է Իտալիաում
Բրերա պատկերասրահ
Pinacoteca di Brera (Milan) Վիքիպահեստում

Բրերա պատկերասրահ (իտալ.՝ Pinacoteca di Brera), հանրային պատկերասրահ Միլանում, որտեղ ներկայացված է իտալական նկարների հիմնական հավաքածուներից մեկը։ Տեղակայված է Միլանի Բրերա թաղամասի Զոնա 1 քաղաքային տարածքում՝ Բրերա պալատում` Բրերա ակադեմիայի հետ մեկ հարկի տակ: Պատկերասրահում ներկայացված են այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Ամբրոդժիո Լորենցետին, Դոնատո Բրամանտեն, Ռաֆայել Սանտին, Անդրեա Մանտենյան, Պիեռա Դելլա Ֆրանչեսկան, Ջենտիլե դա Ֆաբրիանոն, Վիտորե Կարպաչչոն, Տինտորետտոն, Լորենցո Լոտոն:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլո Կրիվելիի «Մադոննա դելլա Կանդելետա», 1490

Պատկերասրահը գտնվում է Բրերա պալատում, որտեղ տեղակայված են նաև Բրերա ազգային գրադարանը, Աստղադիտարանը, Միլանի բուսաբանական այգին, Գիտության և արվեստի Լոմբարդիայի ակադեմիան, Բրերա գեղարվեստի ակադեմիան: Շենքը կառուցվել է անտիկ, անմշակ "braida" տարածքում։ 1572 թվականին շենքն անցել է Հիսուսի միաբաններին, 1627–1628 թվականներին Ֆրանչեսկո Մարիա Ռիչին արմատական վերափոխումների է ենթարկել կառույցը։ 1773 թվականին, երբ Հիսուսի միաբանները հեռացել են կառույցից, այն դարձել է աստղադիտարանի և Ազգային գրադարանի նստավայր։ 1774 թվականին այստեղ է տեղակայվել նաև նոր բուսաբանական այգու չորացած բույսերի հավաքածուն։ Շինություններն ընդլայնվել են Ջուզեպպե Պիեռմարինի նախագծով, ով 1776 թվականին ակադեմիայի հիմնադրումից հետո դարձել է ակադեմիայի պրոֆեսոր և շուրջ 20 տարի դասավանդել ակադեմիայում՝ վերահսկելով քաղաքային ուրբանիզացման նախագծերը՝ հանրային այգիները (1787–1788) և Ֆոնտանա հրապարակը (1780-1782)։

Առաջին կտավները, որոնք Ակադեմիան ձեռք է բերել պատկերասրահի համար նապոլեոնական ժամանակաշրջանի իտալական կտավներ էին։ Վաղ հավաքածուի հիմնական կտավներից էր Ռաֆայելի «Կույս Մարիամի ամուսնությունը» (Sposalizio) կտավը, այնուհետև ակադեմիայի մշակութային շրջանակները ընդլայնվեցին՝ Ժակ Լուի Դավիդ, Պիետրո Բենվենուտի, Վինչենցո Կամուչիննի, Անտոնիո Կանովա, Բերտել Տորվալդսեն, Էնիո Կորինո Վիսկոնտի։ 1805 թվականին Բոսիի ղեկավարությամբ սկսել է մրցանակային համակարգով տարեկան ցուցահանդեսների շարքը։ 19-րդ դարում Միլանը դարձել է իտալական գեղանկարչության մշակութային մայրաքաղաքը։ Ակադեմիայի գեղարվեստական կոմիտեն, Commissione di Ornato նախաձեռնել են հասարակական հուշարձանների վերահսկողությունը։

Ռոմանտիկ դարաշրջանն ակադեմիայի պատմության մեջ նշվում է որպես հաղթական շրջան։ Այդ շրջանում ակադեմիան ղեկավարել է Ֆրանչեսկո Հայեցը: Ոգեշնչված Մասիմո դ՛Ադզելոյով և Ջուզեպպե Բիզիով՝ ակադեմիական ընդունելի ժանր էր համարվում լանդշաֆտի ներմուծումը։ 1882 թվականին պատկերասրահն առանձնացել է ակադեմիայից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pinacoteca di Brera, catalogo generale, 7 voll., 1988-1996, Electa, Milano
  • Brera. Guida alla Pinacoteca, Electa, Milano 2004. ISBN 978-88-370-2835-0
  • Brera. La Pinacoteca e i suoi capolavori, a cura di S. Bandera, Skira, Milano 2009.
  • Pinacoteca di Brera. I dipinti, Electa, Milano 2010.
  • A Brera anch'io. Il museo come terreno di dialogo interculturale, a cura di S. Bodo, E. Daffra, R. Giorgi, S. Mascheroni, A. Montalbetti, M. Sozzi, Electa, Milano, 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]