Բրերա պալատ
![]() | |
Տեսակ | կառույց |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Միլան |
Հասցե | Via Brera, 28 |
Բնակիչ | Բրերա պատկերասրահ և Բրերա գեղարվեստի ակադեմիա |
Կառուցման սկիզբ | մոտ 1615 |
Ճարտարապետ | Francesco Maria Richini? |
Կոորդինատներ: 45°28′19.430400100011″ հս․ լ. 9°11′17.275200099998″ ավ. ե. / 45.47206400002777826° հս․. լ. 9.18813200002777641° ավ. ե. |
Բրերա պալատ (իտալ.՝ Palazzo di Brera), մոնումենտալ պալատ Միլանում, Իտալիայի հյուսիսում՝ Լոմբարդիա շրջանում։ Շուրջ 200 տարի կառույցը եղել է Հիսուսի միաբանության քոլեջը։ Այժմ այստեղ են տեղակայված մի քանի մշակութային հաստատություններ, այդ թվում Բրերա ակադեմիան և պատկերասրահը, Միլանի բուսաբանական այգին, Բրերա աստղադիտարանը, Լոմբարդիայի գիտությունների ակադեմիան և Բրերա գրադարանը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պալատի ակունքներում ընկած է Գուերչո դա Բաջոյի (ով հավանական է, որ 1150 և 1188 թվականներին եղել է հյուպատոս) հողատարածքներում կառուցված վանական համալիրը։ 1178 թվականին կառույցն անցել է ումիյաթիներին (իտալ.՝ Umiliati)[1]: Բրերայի Սանտա Մարիա եկեղեցին (քանդվել է 19-րդ դարում) կառուցվել է 1180-1229 թվականներին[2]:
Գոթական ճարտարապետության տարր հանդիսացող մարմարի պորտալն ավելացրել է պիզացի քանդակագործ Ջովաննի դի Բալդուչոն 1346 և 1348 թվականներին, ֆրեսկոները ստեղծել են Ջովանի դա Միլանոն, Վինչենցո Ֆոպան, Բերնարդինո Լուինին։
Կլիմենտ XIV կողմից ճիզվիտների հասարակության ճնշումից հետո Բրերա պալատն անցել է ավստրիական Հաբսբուրգ միապետության ենթակայության ներքո[3]:
Բրերայի Սանտա Մարիա եկեղեցին սեկուլյարիզացվել, պետականացվել է։ Նապոլեոն Բոնապարտի մենաստանների ճնշումից հետո 19-րդ դարի սկզբում եկեղեցու ճակատային մասը քանդվել է, եկեղեցու անվակունդը հորիզոնական բաժանվել է, վերևի հարկը դարձել է Ակադեմիայի պատկերասրահի նապոլեոնյան սենյակներ, ներքևի հարկում տեղավորել են անտիկ թանգարանի քանդակները։
1859 թվականին Անտոնիո Կանովայի կերտած «Napoleon as Mars the Peacemaker» («Նապոլեոնն իբրև խաղարարար Մարս») արձանի բրոնզե կրկնօրինակը տեղադրվել է Բրերա պալատի բակում[4][5]:

Պալատի կառույցները[խմբագրել | խմբագրել կոդը]
1773 թվականից պալատում են տեղակայվել մի շարք մշակութային, գիտական և գեղարվեստական հաստատություններ։ Բրերա աստղադիտարանը հիմնադրվել է 1764 թվականին ճիզվիտ Ռուջեր Իոսիպ Բոշկովիչի կողմից։ Ավստրիայի թագուհի Մարիա Թերեզան հիմնադրել է Բրերա գրադարանը, այնուհետև ընդլայնելով ճիզվիտների այգին՝ ստեղծել Բրերա բուսաբանական այգին, 1776 թվականին հիմնադրվել է Բրերա ակադեմիան:
Պալատում են գտնվում նաև փիլիսոփայության և իրավագիտության դպրոցները, վարժարանը, ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաները, գյուղատնտեսական Società Patriottica ընկերությունը։ 1806 թվականից գործում է Բրերա պատկերասրահը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Giuseppe Schio (1930). Brera (in Italian). Enciclopedia Italiana. Roma: Istituto dell’Enciclopedia Italiana
- ↑ Giovanna Cassese (2013). Accademie: Patrimoni di Belle Arti (in Italian). Rome: Gangemi Editore. ISBN 9788849276718.
- ↑ Giuseppe Schio (1930). Brera. Enciclopedia Italiana. Roma: Istituto dell’Enciclopedia Italiana
- ↑ Rossella Leone (ed.) (2002). Il Museo di Roma racconta la città (exhibition catalogue, in Italian). Rome: Gangemi. ISBN 9788849202748.
- ↑ Mario Carpino (2010). Breve storia dell'Osservatorio Astronomico di Brera attraverso i suoi strumenti (in Italian). Osservatorio Astronomico di Brera. Accessed July 2015.
|