Jump to content

Բրերա գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրերա գրադարան
Երկիր Իտալիա[1]
Տեսակպետական հանրային գրադարան, ազգային գրադարան և conservation library?
Հիմնվել է1770[2]
ՏեղադրությունՄիլան[1]
Հասցեvia Brera, 28 - 20121 Milano[1] և Via Brera 28, 20121 Milano[3][4][5][…]
Հավաքածուներ
Չափ1 221 310 արխիվային միավոր[3], 1 853 981 արխիվային միավոր[4], 1 913 981 արխիվային միավոր[5], 1 500 000 արխիվային միավոր[6][7], 1 179 000 հատոր[7], 2368 արխիվային միավոր[7], 2123 արխիվային միավոր[8] և 2123 արխիվային միավոր[9]
Այլ տվյալներ
Կայքbibliotecabraidense.org(իտալ.), braidense.it/index/(իտալ.), braidense.it(իտալ.) և bibliotecabraidense.org(իտալ.)

Բրերա գրադարան (իտալ.՝ Biblioteca di Brera կամ իտալ.՝ Biblioteca Nazionale Braidense), հանրային գրադարան Իտալիայի հյուսիսում՝ Միլան քաղաքում։ Համարվում է Իտալիայի ամենամեծ գրադարաններից մեկը։ Ի սկզբանե գրադարանն ունեցել է պատմական և գիտական մեծ հավաքածու, նախքան Միլանի բոլոր հրատարակչությունները պարտադիր օրինակ կտրամադրեին գրադարանին։ 1880 թվականին հաստատությանը շնորհվել է ազգային գրադարան կարգավիճակը և համարվում է իտալական պետական 47 գրադարաններից մեկը[10]։

Գրադարանը 1770 թվականին հիմնադրել է ավստրիացի թագուհի Մարիա Թերեզան, երբ նա որոշել է հանրությանը հանձնել Կառլո Պերտուսատիից ձեռք բերված հավաքածուն։ Գրադարանը բացվել է 1786 թվականին Բրերա պալատում, որը 1773 թվականին Հիսուսի միաբանության լուծարման հետևանքով գտնվում էր պետական ենթակայության ներքո։ Ի լրումն Պերտուսատիի հավաքածուի՝ գրադարանն ուներ նաև Braidense քոլեջի և San Fedele և San Girolamo ճիզվիտների հավաքածուներից[11]։

Այնուհետև գրադարանն իր հավաքածուն համալրել է տարբեր մասնավոր հավաքածուներից, լուծարված տարբեր կրոնական գրադարաններից, ինչպես նաև Ավստրիայի ազգային գրադարանի հավաքածուից։ 1788 թվականից ի վեր հավաքածուն ընդլայնվել է Միլանի կոմսությունում տպագրված պարտադիր օրինակների շնորհիվ, որի արդյունքում Braidense-ը դարձել է Լոմբարդիայի տարածքային օրինական դեպոզիտային արխիվ[12]։

1880 թվականին Braidense-ը ստացել է ազգային գրադարանի կարգավիճակ։

Մարիա Թերեզա սրահ

Գրադարանը գտնվում է 17-րդ դարում ճիզվիտերի կողմից կառուցված Բրերա պալատում։ Բացի գրադարանից այս շենքում են տեղակայված նաև Բրերա պատկերասրահը, Բրերա աստղադիտարանը, Բրերա բուսաբանական այգին, Լոմբարդիայի գիտության և արվեստի ակադեմիան, Բրերա գեղարվեստի ակադեմիան։ 2003 թվականից այս հաստատությունում է գտնվում նաև Archivio Storico Ricordi-ին՝ Կազա Ռիկորդիի պատմական ձայնագրությունների դասական երաժշտության հրատարակչական ընկերությունը։

Գրադարանն ունի՝

  • Մարիա Թերեզա սրահ, որի գրադարակները նախագծել է ճարտարապետ Ջուզեպպե Պիեռմարինին
  • Ընթերցասրահ՝ 35.000 կտոր գրականությամբ
  • Մանձոնիի սրահ, որտեղ պահվում են ձեռագրեր, իտալացի ռոմանտիկ գրող Ալեսանդրո Մանձոնիի նամակներն ու հրատարակությունները
  • Գրացուցակների սենյակ, որը նախկինում եղել է Բրերա պալատի դերձակի սենյակը[10]

Սկզբից և ետ Braidense-ն նախատեսված է եղել որպես ընդհանուր գրադարան։ Հավաքածուն ներառել է երգչախմբային ստեղծագործություններ, պատմական, գրական, աստվածաբանական և իրավական հրապարակումներ, ինչպես նաև ծավալուն ընդհանուր երկեր։

19-րդ և 20-րդ դարերում գրադարանի հավաքածուն ընդլայնվել է։ 1778 թվականին գրադարանը ձեռք է բերել շվեյցարացի մատենասեր Ալբրեխտ ֆոն Գալլերի հավաքածուն, որն ընդգրկել է բուսաբանական և բժշկական աշխատություններ, 1795 թվականին կարդինալ Անխելո Մարիա Դուրինիի ժառանգությունը, որն ընդգրկում է 16-րդ դարի հունական և լատինական հրատարակության շուրջ 3,000 աշխատանքներ[13]։

Braidense-ը միշտ ունեցել է երկակի դեր՝ պահպանելու պատմական և գրական ստեղծագործությունները, ինչպես նաև Միլանում հրատարակված իր գրքերի հավաքածուները։ Հավաքածուն ներառում է 898,377 տպագիր հատոր, 2,119 ձեռագրեր և 2,368 ինկունաբուլաներ[14]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Aurelio Aghemo, La Biblioteca nazionale Braidense, "Biblioteche Oggi", Milan, Ed. Bibliografica, n. 8, October 2008, pp. 15–20.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://www.archivesportaleurope.net/directory/-/dir/ai/code/IT-MI0185
  2. https://www.librari.beniculturali.it/it/biblioteche-pubbliche-statali/visualizza-le-46-biblioteche/biblioteca/Biblioteca-Nazionale-Braidense/
  3. 3,0 3,1 3,2 ISTAT 2019 survey on Italian libraries — 2021.
  4. 4,0 4,1 4,2 ISTAT 2020 survey on Italian libraries — 2022.
  5. 5,0 5,1 5,2 ISTAT 2021 survey on Italian libraries — 2023.
  6. 6,0 6,1 ISTAT 2022 survey on Italian libraries — 2024.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 www.beniculturali.it (իտալ.)
  8. 8,0 8,1 Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
  9. 9,0 9,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  10. 10,0 10,1 "Biblioteca Nazionale Braidense", www.braidense.it. Retrieved 5 September 2012.
  11. Amedeo Benedetti and Bruno Benedetti, Gli archivi della Scienza. Musei e Biblioteche della Scienza e della Tecnologia in Italia, Genova, Erga, 2003, p. 85.
  12. "Beni librari - Circolare sul deposito legale", 31 December 2008, LombardiaCultura.
  13. La Biblioteca nazionale Braidense, "Biblioteche Oggi", Milano, Ed. Bibliografica, n. 8, October 2008, p. 16
  14. «Ministero dei Beni e delle Attività culturali - Ufficio Statistica» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրերա գրադարան» հոդվածին։