Ռուջեր Իոսիպ Բոշկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուջեր Իոսիպ Բոշկովիչ
խորվ.՝ Ruđer Josip Bošković
իտալ.՝ Ruggero Giuseppe Boscovich
Ծնվել էմայիսի 18, 1711(1711-05-18)[1][2][3][…]
Դուբրովնիկ, Դուբրովնիկի Հանրապետությաուն[3][4]
Մահացել էփետրվարի 13, 1787(1787-02-13)[1][2][5][…] (75 տարեկան)
Միլան, Հաբսբուրգի միապետություն[6][4]
բնական մահով
ԳերեզմանSanta Maria Podone
Բնակության վայր(եր)Դուբրովնիկ
Քաղաքացիություն Դուբրովնիկի Հանրապետությաուն
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտությունֆիզիկոս, աստղագետ, մաթեմատիկոս, փիլիսոփա, դիվանագետ, բանաստեղծ, աստվածաբան, քահանա, Խորագետ, պատմաբան, աշխարհագրագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Պապական Գրիգորյան համալսարան և Պավիայի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա, մաթեմատիկա և աստղագիտություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[7], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերՊապական Գրիգորյան համալսարան
Տիրապետում է լեզուներինլատիներեն, իտալերեն[8], ֆրանսերեն և խորվաթերեն[8]
Ազդվել էԼայբնից Գոթֆրիդ Վիլհելմ
Պարգևներ
ՀայրՆիկոլա Բոշկովիչ
 Ruđer Bošković Վիքիպահեստում

Ռուջեր Իոսիպ Բոշկովիչ (խորվ.՝ Ruđer Josip Bošković, իտալ.՝ Ruggiero Giuseppe Boscovich, մայիսի 18, 1711(1711-05-18)[1][2][3][…], Դուբրովնիկ, Դուբրովնիկի Հանրապետությաուն[3][4] - փետրվարի 13, 1787(1787-02-13)[1][2][5][…], Միլան, Հաբսբուրգի միապետություն[6][4]), խորվաթ գիտնական[9][10][11] (ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ), ճիզվիտ հոգևորական։ Անիցա և Բարո Բոշկովիչների եղբայրն է։

Ստեղծել է ատոմիստական օրիգինալ տեսություն (ատոմը՝ որպես ուժի կենտրոն), որը մեծ ազդեցություն է ունեցել ֆիզիկայի զարգացման վրա, մասնավորապես ՝ Ֆարադեյի ֆիզիկական դաշտի հայեցակարգի ձևավորման վրա։ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ (1760)։ Վերներ Հայզենբերգը նրան անվանել է «խորվաթ Լայբնից»[12]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է ճիզվիտների ղեկավարությամբ քաղաքային քոլեջում։ 1728 թվականին ընդունվել է Հռոմեական կոլեգիա։ 1740 թվականին ընդունվել է ճիզվիտների միաբանություն և սկսել մաթեմատիկա դասավանդել Հռոմեական կոլեգիայում։ 1744 թվականին ավարտել է աստվածաբանության կուրսը և ձեռնադրվել քահանա։ Լատիներեն բանաստեղծական ստեղծագործությունների համար Բոշկովիչն ընդունվել է Արկադիայի ակադեմիա (1744)։ 1760 թվականին ընտրվել Է Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ[13]։ 1764 թվականին Միլանի համալսարանում ստացել է օպտիկայի և աստղագիտության պրոֆեսորի տեղ։ Այդ ժամանակ մասնակցել է Բրերի աստղագիտական աստղադիտարանի նախագծմանը և կառուցմանը։ Հետագայում ղեկավարել է այն Ժոզեֆ Լագրանժի հետ միասին։

1772 թվականին Բոշկովիչն ստիպված է եղել հրաժարվել աստղադիտարանում և համալսարանում ունեցած իր տեղից, և երկու տարի չի կարողացել նոր աշխատանք գտնել։ Նրա դժվարությունները սրվել են 1773 թվականին ճիզվիտական միաբանության լուծարումից հետո։ 1774 թվականին հրավիրվել է Փարիզ՝ զբաղեցնելու ռազմածովային նախարարության օպտիկայի գծով տնօրենի պաշտոնը։ Այնուամենայնիվ, Լապլասի հետ տարաձայնությունները նրան ստիպել են վերադառնալ Միլան, որտեղ նա զբաղվել է օպտիկայի և աստղագիտության վերաբերյալ իր աշխատանքների հրատարակմամբ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Philosophiae naturalis theoria, 1758

Բոշկովիչը մայրցամաքային Եվրոպայում առաջիններից մեկն է ընդունել Նյուտոնի համընդհանուր ձգողականության տեսությունը և առաջարկեց Նյուտոնի տեսության և Լայբնիցի տեսակետների դինամիկ սինթեզի տարբերակ։ Ըստ Բոշկովիչի՝ նյութը բաղկացած է երկարություն չունեցող ատոմ-կետերից, որոնք համընդհանուր օրենքին ենթակա ուժերի կենտրոններ են։ Ատոմների միջև փոքր հեռավորությունների վրա այս ուժերը գործում են որպես վանող՝ թույլ չտալով, որ ատոմները համընկնեն (ուստի նյութական մարմիններն ունեն երկարություն)։ Մեծ հեռավորությունների վրա այս ուժերը նկարագրվում են Նյուտոնի համընդհանուր ձգողականության օրենքով։ Միջանկյալ շրջանում ուժերը կարող են լինել ինչպես վանող, այնպես էլ ձգող՝ մի քանի անգամ փոխելով իրենց ուղղությունը, քանի որ ատոմների միջև հեռավորությունը փոխվում է։ Ըստ ուժի՝ հեռավորությունից կախված փոփոխության բնույթի՝ Բոշկովիչը կարողացել է քանակապես և որակապես բացատրել նյութի այնպիսի հատկություններ, ինչպիսիք են կարծրությունը, խտությունը, մազական երևույթները, ծանրությունը, հարակցությունը, քիմիական փոխազդեցությունները, օպտիկական երևույթները։ Բոշկովիչի տեսությունը չի հասկացվել և չի ընդունվել նրա ժամանակակիցների կողմից։ Հարյուր տարի անց նա ազդել է Ֆարադեյի ուժային դաշտերի ուսմունքի վրա։ Իր ժամանակին չի ընդունվել նաև Բոշկովիչի ենթադրությունն այն մասին, որ ատոմները ոչ մի դեպքում «անբաժանելի» չեն, այլ կազմված են էլ ավելի փոքր մասնիկներից։

Բոշկովիչն իր ուսումնասիրություններում մեծ նշանակություն է տվել իր գիտելիքների գործնական կիրառմանը։ Երկրի ձևն ու չափերը որոշելուն ուղղված նրա գործունեության արդյունքն է դարձել նոր գիտակարգը՝ գեոդեզիա։ Օգտագործելով աստղագիտական մեթոդներ՝ նա չափել է միջօրեականի երկայնքով մեկ աստիճանի երկարությունը և ցույց տվել, որ երկրի ձևը տարբերվում է պտտման էլիպսոիդից (նա առաջարկել է գեոիդ տերմինը, որը մինչ այժմ օգտագործվում է)։ Աստղագիտության բնագավառում հրատարակել է աշխատություններ Արեգակի պտույտը մեկ բծի երեք դիտարկումներով որոշելու մեթոդների մասին (1736), Արեգակի սկավառակի վրայով Մերկուրիի անցման խնդրի և դրա հետ կապված գնդաչափության խնդիրների մասին (1737), բևեռափայլերի մասին (1738), երկու աստղերի փոխադարձ դիրքը որոշելու համար նոր միկրոմետրի մասին (1739), աստղերի տարեկան շեղման, աստղագիտական դիտարկումների ճշգրտությունը որոշելու մասին (1742), գիսաստղերի բնույթի և էլիպսաձև ուղեծրի որոշման մեթոդի մասին (1749), Յուպիտերի և Սատուրնի փոխադարձ խոտորումների մասին (1756)։ Նա ապացուցել է Լուսնի վրա մթնոլորտի բացակայությունը[14], ինչպես նաև ճիշտ որոշել, որ Ուիլյամ Հերշելի կողմից հայտնաբերված Ուրանը մոլորակ է։

Բոշկովիչի աշխատանքները նվիրված են նաև ֆիզիկային, աստղագիտությանը, գեոդեզիային, մեխանիկային, մաթեմատիկային։ Զբաղվել է նաև հիդրոտեխնիկայով (մշակել է Տիբեր և Նիստորե գետերի հոսքի կարգավորման պլաններ), հնագիտությամբ, անտիկ գրականությամբ։

Զբաղվել է նաև աստղադիտակների ոսպնյակների կատարելագործմամբ, օպտիկական գործիքների ստեղծմամբ։ 1739 թվականին քննադատորեն վերանայել է միջօրեականի երկարության չափումների արդյունքները՝ երկրի ձևը որոշելու համար։ 1750-55 թվականներին իրականացրել է 2° երկարությամբ միջօրեականի աղեղի չափում Հռոմի և Ռիմինիի միջև՝ միաժամանակ կիրառելով նկարահանման սեփական բարձր ճշգրտության մեթոդները։ Բոշկովիչի մշակած պլաններով աստիճանի երկարության չափումներ են իրականացվել նաև այլ վայրերում։

Բացի այդ, նա զբաղվել է քաղաքացիական ճարտարագիտությամբ և ճարտարապետությամբ։ 1742-44 թվականներին ուսումնասիրել է Հռոմի Սուրբ Պետրոս առաքյալի տաճարի գմբեթի սկսված փլուզման սկզբունքները։ Նրան է պատկանում Վատիկանի նոր աստղադիտարանի նախագիծը, որն իրականացվել է միայն 20-րդ դարում։

Բոշկովիչի գլխավոր աշխատությունն է՝ «Բնական փիլիսոփայության տեսություն, որը հանգում է բնության մեջ գոյություն ունեցող ուժերի միասնական օրենքին» (1758)։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոշկովիչը հրատարակել է ութ գիտական ատենախոսություն մինչև 1744 թվականին քահանա ձեռնադրվելը և պրոֆեսոր նշանակվելը, իսկ հետո ևս 14-ը։ Ստորև ներկայացված է նրա հրապարակումների ոչ ամբողջական ցանկը[15].

  • De maculis solaribus (1736) (On Sunspots)
  • De maculis solaribus exercitatio astronomica (1736) (An astronomical exercise on sunspots)
  • De Mercurii novissimo infra Solem transitu (1737) (On the most recent transit of Mercury across the Sun)
  • Trigonometriae sphaericae constructio (1737) (The construction of trigonometric spheres)
  • De aurora boreali (1738) (On the Aurora Borealis)
  • De novo telescopii usu ad objecta coelestia determinanda (1739) (On the new use of the telescope for determining celestial objects)
  • De veterum argumentis pro telluris sphaericitate (1739) (On the arguments of the ancients for the sphericity of the earth)
  • Dissertatio de telluris figura (1739) (A dissertation on the shape of the earth)
  • De Circulis osculatoribus, Dissertatio (1740) (A dissertation on intersections of circles)
  • De motu corporum projectorum in spatio non-resistente (1741) (On the motion of unresisting projected bodies in space)
  • De inaequalitate gravitatis in diversis terrae locis (1741) (On the inequality of gravity in diverse places on earth)
  • De natura et usu infinitorum et infinite parvorum (1741) (On the nature and use of infinites and infinitessimals)
  • De annusi fixarum aberrationibus (1742) (On the annual aberration fixed stars)
  • De observationibus astronomicis et quo pertingat earundem certitudo (1742) (On astronomical observations and the certitude which pertains to them)
  • Disquisitio in universam astronomiam (1742) (A disquisition on universal astronomy)
  • Parere di tre Matematici sopra i danni che si sono trovati nella Cupola di S. Pietro (1742) (On the opinion of three mathematicians concerning the damage to the dome of St Peter's)
  • De motu corporis attracti in centrum immobile viribus decrescentibus in ratione distantiarum reciproca duplicata in spatiis non-resistentibus (1743) (On the motion of attracted body at an immobile centre by forces decreasing by the duplicate reciprocal proportion in non-resisting spaces)
  • Riflessioni de' Padri Tommaso Le Seur, Francesco Jacquier de el' Ordine de' Minimi, e Ruggiero Giuseppe Boscovich della Compagnia di Gesù Sopra alcune difficoltà spettanti i danni, e Risarcimenti della Cupola Di S. Pietro (1743) (Reflections of Fathers Tommaso Le Seur, Francis Jacquier of the Order of Minimi, and Ruggiero Giuseppe Boscovich of the Society of Jesus on problems due to damage, and repair of, the dome of St. Peter's) Link to full text
  • Nova methodus adhibendi phasium observationes in eclipsibus lunaribus ad exercendam geometriam et promovendam astronomiam (1744) (A new method for using observations of phases in lunar eclipses for cultivating geometry and advancing astronomy)
  • De cyloide et logistica (1745) (On the cycloid and the logicstic curve)
  • De viribus vivis (1745) (On living forces)
  • Trigonometria sphaerica (1745) (Spherical trigonometry)
  • De cometis (1746) (On comets)
  • Dissertatio de maris aestu (1747) (A dissertation on the tides of the ocean)
  • Dissertatio de lumine, 1–2 (1748/1749) (A dissertation on light)
  • De determinanda orbita planetae ope catoptricae ex datis vi celeritate & directione motus in dato puncto (1749) (On determining the orbits of a planet by the aid of catoptrics/reflections from given force speed and direction of motion in a given point)
  • Sopra il Turbine che la notte tra gli XI e XII giugno del MDCCXLIX danneggio una gran parte di Roma (1749; Latin translation 1766) (Upon the whirlwind that on the night between 11 and 12 June 1749 damaged a large part of Rome)
  • De centrogravitatis (1751) (On the centre of gravity)
  • Elementorum matheseos ad usum studiosae juventutis (1752) (The elements of mathematics for the use of young students)
  • De lunae atmosphaera (1753) (On the atmosphere of the moon)
  • De continuitatis lege et eius consectariis pertinentibus ad prima materiae elementa eorumque vires dissertatio (1754) (A dissertation on the law of continuity and its consequences pertaining to the first elements of matter and of its powers)
  • Elementorium universae matheseos, 1–3 (1757) (Elements of general mathematics)
  • De lege virium in natura existentium (1755) (On the law of powers in the nature of existing things)
  • De lentibus et telescopiis dioptricis disertatio (1755) (Of dioptric lenses and telescopes)
  • De inaequalitatibus quas Saturnus et Jupiter sibi mutuo videntur inducere praesertim circa tempus conjunctionis (1756) (On the inequalities which Saturn and Jupiter seem to induce between themselves particularly around times of conjunction)
  • Theoria philosophiae naturalis (1758) (A Theory of Natural Philosophy) link to full text
  • De Solis ac Lunae defectibus (1760) (On the sun, moon and eclipses)
  • Scrittura sulli danni osservati nell' edificio della Biblioteca Cesarea di Vienna, e loro riparazione (1763) (Writing on the damage observed in the building of the Library of Caesarea Vienna, and their repair)
  • Memorie sopra il Porti di Rimini (1765) (A memoir on the Ports of Rimini)
  • Sentimento sulla solidità della nuova Guglia del Duomo di Milano (1765) (Sentiments concerning the soundness of the new Spire of the Duomo of Milan)
  • dissertationes quinque ad dioptricam pertinentes (1767) (Five dissertations pertaining to dioptrics)
  • Voyage astronomique et geographique (1770) (An astronomic and geographic voyage)
  • Memorie sulli cannocchiali diottrici (1771) (A memoir on dioptric telescopes)
  • Journal d'un voyage de Constantinople en Pologne։ 1772  (Journal of a voyage from Constantinople to Poland)
  • Sullo sbocco dell'Adige in Mare (1779) (On the mouth of the River Adige)
  • Riflessioni sulla relazione del Sig. Abate Ximenes appartenente al Progetto di un nuovo Ozzeri nello Stato Lucchese (1782) (comments on the report of Signor Abbot Ximenes concerning the project for the Nuovo Ozzeri drainage channel in Lucca)
  • Giornale di un viaggio da Costantinopoli in Polonia։ 1784  (Journal of a voyage from Constantinople to Poland of Abbot Ruggiero Giuseppe Boscovich, together with his report of the ruins of Troy)
  • Opera pertinentia ad opticam et astronomiam, 1–5 (1785) (Works pertaining to optics and astronomy)
  • Sui danni del Porto di Savona, loro cagioni e rimedi (1771) (On the damage to the port of Savona, it causes and possible repairs)
  • Lettere a Giovan Stefano Conti (1780) (Letter to Giovan Stefano Conti)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 StructuraeRatingen: 1998.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Wurzbach D. C. v. Boscovich, Roger Joseph (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 2. — S. 82.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  5. 5,0 5,1 5,2 Internet Philosophy Ontology project
  6. 6,0 6,1 6,2 Бошкович Руджер Иосип // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. https://catalogues.royalsociety.org/CalmView/Record.aspx?src=CalmView.Persons&id=NA2430&pos=1
  8. 8,0 8,1 CONOR.Sl
  9. БО́ШКОВИЧ // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.— «По происхождению хорват»
  10. Biography: Roger Joseph Boscovich, S.J. Archived 2010-11-27 at the Wayback Machine., Fairchild University website. = 11. 02. 2011.(չաշխատող հղում)
  11. Математики. Механики, 1983, էջ 65.
  12. Grössing, H. Ruđer Bošković (Boscovich) und sein Modell der Materie: zur 250. Wiederkehr des Jahres der Erstveröffentlichung der Philosophiae Naturalis Theoria. — Austrian Academy of Sciences Press, 2009. — С. 1. — ISBN 9783700167976
  13. Профиль Ружера Иосипа (или Руджеро Джузеппе) Бошковича (или Босковича) на официальном сайте РАН
  14. Энциклопедия для детей (астрономия). — Москва: Аванта+, 1998. — ISBN 978-5-89501-016-7
  15. «Catalogo delle opere a stampa di Ruggiero Giuseppe Boscovich (1711–1787)»։ www.brera.inaf.it։ Վերցված է 22 December 2017 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Boscovich, Ruggero Giuseppe. A Theory of Natural Philosophy. Translated by J. M. Child. English ed. Cambridge, Mass.,: M. I. T. Press, 1966.
  • Brush, Stephen G. The Kind of Motion We Call Heat: A History of the Kinetic Theory of Gases in the 19th Century. Vol. 6 Studies in Statistical Mechanics. New York: North-Holland Pub. Co., 1976.
  • Brush, Stephen G. Statistical Physics and the Atomic Theory of Matter : From Boyle and Newton to Landau and Onsager Princeton Series in Physics. Princeton, N.J.: Princeton University Press, 1983.
  • Bursill-Hall, Piers, ed. R.J. Boscovich; Vita E Attivita Scientifica; His Life and Scientific Work. Roma: Istituto della Enciclopedia Italiana, 1993.
  • Cerqueiro, Daniel. Boscovich, el viajero del Tiempo. Buenos Aires: Ed. Peq. Venecia. 2008. 978-987-9239-18-6
  • Dadić, Žarko. Ruđer Bošković (Parallel text in Croatian and English). Zagreb: Školska Knjiga, 1987
  • Dimitric, Radoslav. Ruđer Bošković (Serbian, with English summary, Bošković works in original, and translations into English and Serbian). Pittsburgh: Helios Publishing Company, 2006, 978-0-9788256-2-1
  • Feingold, Mordechai. "A Jesuit among Protestants: Boscovich in England c. 1745 – 1820." In R.J. Boscovich; Vita E Attivita Scientifica; His Life and Scientific Work, ed. Piers Bursill-Hall, 511–526. Roma: Istituto della Enciclopedia Italiana, 1993.
  • Franolić, Branko. Bošković in Britain, Journal of Croatian Studies Vol. 43, 2002 Croatian Academy of America, New York US ISSN 0075-4218
  • Hrvatski biografski leksikon [The Croatian Biographical Lexicon]. Zagreb 1989. Vol 2, pp 194–199. 978-86-7053-015-7
  • Justin, Rodriguez. "Scientific Revolution Atomic Projects." Stevens Journal of Oral Traditions, no. 1 (200?): xlv–xc.
  • Kargon, Robert. "William Rowan Hamilton, Michael Faraday, and the Revival of Boscovichean Atomism." American Journal of Physics 32, no. 10 (1964): 792–795.
  • Kargon, Robert. "William Rowan Hamilton and Boscovichean Atomism." Journal of the History of Ideas 26, no. 1 (1965): 137–140.
  • Katritsky, Linde. "Coleridge's Links with Leading Men of Science." Notes and Records of the Royal Society of London 49, no. 2 (1995): 261–276.
  • Lukan, Peter. Roger Boscovich and the Quantum Mechanical Combination of Dynamic and Statical Laws. Almagest. International Journal for the History of Science 6, 1 (2015): 64–79.
  • Morais Jr, Luis Carlos de. Alchimia seu Archimagisterium Solis in V Libri. Rio de Janeiro: Quartica Premium, 2013.
  • Petković, Tomisclav. R. J. Boscovich's Achievement in Natural Philosophy in Relation to the Development of Modern Particle Physics. Almagest. International Journal for the History of Science 6, 1 (2015): 80–103.
  • Petrović, Aleksandar. The Presence of Boscovich's Theoria Philosophiae Naturalis and the Absence of its Translations. Almagest. International Journal for the History of Science 6, 1 (2015): 8–21.
  • Priestley, Joseph, and Robert E. Schofield. A Scientific Autobiography of Joseph Priestley, 1733–1804; Selected Scientific Correspondence. Cambridge, : M.I.T. Press, 1966.
  • Proverbio, Edoardo. Catalogo delle opere a stampa di Ruggiero Giuseppe Boscovich. Roma: Accademia Nazionale Delle Scienze Detta Dei XL. 2007.
  • Savkovic, Nada. Occasional Poetry by Roger Boscovich. Almagest. International Journal for the History of Science 6, 1 (2015): 32–47.
  • Scott, Wilson L. "The Significance Of "Hard Bodies" In the History of Scientific Thought." Isis 50, no. 3 (1959): 199–210.
  • Špoljarić Stjepan (2011)։ Ruđer Bošković in the Diplomatic Service of the Dubrovnik Republic։ Zagreb: Ministry of Foreign Affairs and European Integration of the Republic of Croatia։ ISBN 978-953-7010-99-7։ Արխիվացված է օրիգինալից 3 April 2019-ին։ Վերցված է 3 April 2019 
  • Stavinschi, Magda.Boscovich on the Romanian Territories. Almagest. International Journal for the History of Science 6, 1 (2015): 22–31.
  • Uršič, Marko. Boscovich's Distinction between the Potential and the Actual Space from the Standpoint of Modern Search for the Union of Mind and Nature. Almagest. International Journal for the History of Science 6, 1 (2015): 48–63.
  • Whyte, Lancelot Law, ed. Roger Joseph Boscovich, S.J., F.R.S., 1711–1787: Studies of His Life and Work on the 250th Anniversary of His Birth. London, : G. Allen & Unwin, 1961.
  • Williams, L. Pearce. Michael Faraday, a Biography. New York, : Basic Books, 1965.
  • Williams, L. Pearce. "Boscovich, Mako, Davy and Faraday." In R.J. Boscovich; Vita E Attivita Scientifica; His Life and Scientific Work, ed. Piers Bursill-Hall, 587–600. Roma: Istituto della Enciclopedia Italiana, 1993.
  • Боголюбов А. Н. Бошкович (Боскович) Руджер Иосип // Математики. Механики. Биографический справочник. — Киев: Наукова думка, 1983. — 639 с.
  • Годыцкий-Цвирко А. М. Научные идеи Руджера Иосипа Бошковича. — М., 1959.
  • Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.
  • Кольман Э. Руджер Бошкович и проблема бесконечности / Вопросы истории естествознания и техники, 1963. — Вып. 15. — С. 92-95.
  • Храмов Ю. А. Бошкович Руджер Иосип // Физики : Биографический справочник / Под ред. А. И. Ахиезера. — Изд. 2-е, испр. и доп. — М. : Наука, 1983. — С. 43. — 400 с. — 200 000 экз.
  • Цверава Г. К. Руджер Иосип Бошкович (1711—1787) / Отв. ред.: А. А. Гурштейн, Н. И. Невская. — СПб.: Наука, 1997. — 204 с. — (Научно-биографическая литература). — 500 экз. — ISBN 5-02-024734-0
  • E. Antonello. Boscovich and the Brera Observatory(անգլ.). — 2013. — 1304.4019

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]