Մազական երևույթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մազական երևույթներ կապիլյար երևույթներ, դրանք միմյանց չխառնվող հավասարակշռվող միջավայրերի բաժանման սահմանում (մակերևութային շերտերում) մոլեկուլային ուժերի գործողությամբ պայմանավորված մակերևութային երևույթներ են։

Մազական երևույթներին են վերաբերում հեղուկի ազատ մակերևույթի, ինչպես նաև ուրիշ հեղուկի, գազի կամ սեփական գոլորշու հետ հեղուկի ունեցած սահմանի հավասարակշռության և շարժման վրա մակերևութային չարվածության ազդեցությամբ առաջացող երևույթները։ Պարզագույն դեպքում, երբ արտաքին ուժերը բացակայում են կամ համակշռված են, հեղուկի մակերևույթը միշտ կորացած է. օրինակ՝ անկշռության պայմաններում հեղուկի կաթիլներն ընդունում են գնդի ձև։ Հեղուկի կոր մակերևույթի շոշափողի ուղղությամբ ազդող մակերևութային լարվածության ուժերն ունեն դեպի հպվող ֆազերից մեկի ծավալի ներսն ուղղված բաղադրիչներ, որոնք հեղուկի մեջ ստեղծում են լրացուցիչ մազական ճնշում՝ Δρ։ Վերջինս մակերևույթի г միջին կորության հետ կապված է Լապլասի հավասարումով՝ Δρ= p1-p2= 2σ12/r, որտեղ σ12-ը մակերևութային լարվածությունն է երկու միջավայրերի սահմանում, p1-ը և p2-ը ճնշումներն են / հեղուկում և դրան հպվող 2 միջավայրում (ֆազում)։ Գոգավոր մակերևույթի դեպքում (r<0) ճնշումը հեղուկի մեջ ավելի ցածր է, քան հարևան ֆազում. p1<p2, և Δρ<0։ Ուռուցիկ մակերևույթի (r>0) դեպքում Δρ-ի նշանը փոխվում է։ Բազմաթիվ մանր կաթիլներից կամ պղպջակներից բաղկացած համակարգերի (էմուլսիա, հեղուկ աերոզոլ, հեղուկի կաթիլներ գոլորշու կոնդենսացման ժամանակ և այլն) հատկություններն ու գոյացման պայմանները շատ դեպքերում պայմանավորված են մազական երևույթներով։ Պինդ մարմնին հպվող հեղուկի մակերևույթի ձևի վրա էապես ազդում է թրջման երևույթը։ Պինդ մարմնի և հեղուկի մոլեկուլների միջև գործող ձգողության ուժերը ստիպում են հեղուկին բարձրանալ մազանոթի պատերով, որը հանգեցնում է մենիսկի առաջացման։ Մազական ճնշման և հեղուկի հ բարձրությամբ սյան հիդրոստատիկ ճնշման հավասարակշռության պայմանից հետևում է մազական բարձրացման օրենքը՝ Ժյուրենի (1864-1750) օրենքը. հ= 2σ12/r (p1-p2)g, որտեղ p1-ը և p2-ը հեղուկի և իր գոլորշու խտություններն են, g-ն ծանրության ուժի արագացումն է։ rh= 2σ12/r (p1-p2)g = а2 արտադրյալը տվյալ հեղուկ-գոլորշի կամ հեղուկ 1-հեղուկ 2 բաժանման մակերևույթի ֆիզիկաքիմիական հաստատունն է, որը կախված չէ խողովակի ձևից, չափերից ու նյութից։ Երկարության քառակուսու չափայնություն ունեցող այս մեծությունը կոչվում է մազական հաստատուն։ Ջրի համար t= 20°С դեպքում (սեփական գոլորշու հետ բաժանման սահմանում) σ= 72, 75 էրգ/սմ2, а2= 14, 9 սմ2։ Մազական ներծծումը Էական դեր է խաղում բույսերի ջրամատակարարման, հողերում և ծակոտկեն մարմիններում խոնավության պահպանման համար, այն լայնորեն կիրառվում է քիմիական տեխնոլոգիայում՝ զանազան նյութեր հեղուկով տոգորելու ժամանակ։ Մազական երևույթներում, որոշում են շարժվող հեղուկ մակերևույթների ձևերի գոյացման պայմանները, օրինակ, մազական ալիքների առաջացումն ու տարածումը։ Մազական երևույթները հայտնաբերել և հետազոտել են Լեոնարդո դա Վինչին, Բլեզ Պասկալը և Ժյուրենը, իսկ տեսությունը մշակել են Պիեռ Լապլասը, Թ. Ցունգը, Ս. Պուասոնը, Ջ. Գիբսը, Ի. Ս. Գրոմեկան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 130 CC-BY-SA-icon-80x15.png