Դանիել Բեռնուլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դանիել Բեռնուլի
գերմ.՝ Daniel Bernoulli
Daniel Bernoulli 001.jpg
Ծնվել էհունվարի 29 (փետրվարի 8), 1700[1][2]
Գրոնինգեն, Q2039165?, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[3][2]
Մահացել էմարտի 17, 1782(1782-03-17)[2][4][5][6][7][8] (82 տարեկանում)
Բազել, Շվեյցարիա[3][2]
ՔաղաքացիությունFlag of Switzerland.svg Շվեյցարիա
Դավանանքքրիստոնեա
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս, համալսարանի պրոֆեսոր, տնտեսագետ, բժիշկ և վիճակագրագետ
Հաստատություն(ներ)Բազելի համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկական անալիզ, հավանականությունների տեսություն, Դիֆերենցիալ հաշիվ, ֆիզիկա, Մեխանիկա և Մաթեմատիկական ֆիզիկա
Պաշտոն(ներ)rector of the University of Basel?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[9]
Ալմա մատերԲազելի համալսարան և Հայդելբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինլատիներեն և գերմաներեն[1]
Գիտական ղեկավարՅոհան Բերնուլլի
ՊարգևներԼոնդոնի թագավորական ընկերության անդամ
ՀայրՅոհան Բերնուլլի
Ստորագրություն
Daniel Bernoulli Signature.svg
Daniel Bernoulli Վիքիպահեստում

Դանիել Բեռնուլի (Daniel Bernoulli, հունվարի 29 (փետրվարի 8), 1700[1][2], Գրոնինգեն, Q2039165?, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[3][2] - մարտի 17, 1782(1782-03-17)[2][4][5][6][7][8], Բազել, Շվեյցարիա[3][2]), Շվեցարական ֆիզիկոս, մեխանիկ, մաթեմատիկոս։ Գազերի կինետիկ տեսության, հիդրոդինամիկայի և մաթեմատիկական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Ակադեմիկոս և Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1733Բոլոնյաի (1724), Բեռլինի (1747), Փարիզի (1748), Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1750), Իոհան Բեռնուլիի տղան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիելը ծնվել է 1700 թվականի հունվարի 29-ին Գրոնինհենում (Հոլանդիա), որտեղ նրա հայրը` Իոհան Բեռնուլին, համալսարանում մաթեմատիկա էր դասավանդում։ Պատանեկության տարիներից հրապուրվել է մաթեմատիկայով, սկզբում սովորելով հոր և եղբոր՝ Նիկոլայի մոտ, զուգահեռ բժշկություն է ուսումնասիրել։ Շվեյցարիա վերադառնալուց հետո ընկերացել է Էյլերի հետ։

1721 թվականին քննություն հանձնեց բժշկությունից Բազելում, պաշտպանեց դիսերտացիա, այնուհետև մեկնեց Իտալիա, որտեղ բժշկության փորձ հավաքեց։

1724 թվականին թողարկեց «Մաթեմատիկական էտյուդները», ինչը նրան հայտի դարձրեց։

1725  թվականին Նիկոլայի (եղբայրը) հետ մեկնում են Պետերբուրգ։ Այնտեղ զբաղվում են բժշկությամբ, բայց հետո տեղափոխվում է մաթեմատիկայի ամբիոն (1728), որը եղբոր մահից հետո մնացել էր թափուր։ Պետերբուրգ գալը ստացվեց շատ անհարմար պահի, քանի որ մահացել էր Նիկոլայ երկրորդը և խառնաշփոթ վիճակ էր տիրում։ Համալսարան հրավիրված շատ գիտնականներ հետ վերադարձան, իսկ Բեռնուլին մնաց և իր մոտ հրավիրեց Էյլերին։ Այդ ընթացքում մահացավ նաև Եկատերինա առաջինը, և Ակադեմիան ընդհանրապես երկրորդ պլան մղվեց։ Դանիելը շուտով վերադարձավ Բազել (1733), բայց նրա 75 աշխատություններից 45 տպագրվեց Պետերբուրգի ակադեմիայի ամսագրերում։ Իր աշխատություններից գլխավորը` «Հիդրոդինամիկա»-ն, տպագրվեց 1738 թվականին։

«Հիդրոդինամիկա» Դանիել Բեռնուլի

1738 թվականին, որպես բազմամյա աշխատանքի արդյունք, լույս է տեսնում նրա հիմնարար աշխատանքը` «Հիդրոդինամիկան», որտեղ էլ առաջին անգամ հրատարակվեց հայտնի «Բեռնուլիի օրենքը»:

1748 թվականին ընտրվում է Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ։

1750 թվականին տեղափոխվում է Բազելի համալսարանի ֆիզիկայի ամբիոն, որտեղ էլ աշխատում է մինչև կյանքի վերջը։ Այդ ընթացքում 2 անգամ ռեկտոր ընդունվեց։

Մահացել է աշխատանքային սեղանի մոտ 1782 թվականի գարնանը։

Ամուսնացած չի եղել։ Հոր հետ անընդհատ պայքարի ու վիճաբանությունների մեջ է եղել։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնուլին ավելի շատ հայտնի է մաթեմատիկական ֆիզիկայի իր աշխատություններով և դիֆերենցիալ հավասարումների տեսությամբ, նրան համարում են մաթեմատիկական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։

1746 թվականին առաջին անգամ ցույց տվեց, որ կենտրոնախույս ուժը իրականում գոյություն չունի, այն կախված է հաշվարկման համակարգի ընտրությունից[10]։ Նրան է պատկանում «Էներգիայի պահպանման օրենքի» սահմանումներից մեկը (կենդանի ուժի՝ ինչպես այն ժամանակ էին ասում)։

Ֆիզիկոս-ունիվերսալ էր, նա է հիմնավոր ձևով հարստացրել «Գազերի կինետիկ տեսություն»֊ը, «Հիդրոդինամիկա»֊ն, «Առաձգականության տեսություն»֊ը և այլն։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Русский биографический словарь / под ред. А. А. Половцов, Н. П. Чулков, Н. Д. Чечулин et al. — СПб., М..
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118656503 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  5. 5,0 5,1 5,2 Daniel Bernoulli — 2009.
  6. 6,0 6,1 6,2 Daniel Bernouilli — 1834.
  7. 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica
  8. 8,0 8,1 8,2 SNAC — 2010.
  9. NNDB — 2002.
  10. D. B. Meli, The Relativization of Centrifugal Force, Isis, Vol. 81, No. 1, 1990, pp. 41-42.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]