Հուկի օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հուկի օրենք, առաձգական մարմնի լարվածային վիճակի և դեֆորմացիայի միջև կապ հաստատող հիմնական օրենք։ Սահմանել է Ռոբերտ Հուկը 1660 թվականին։

Ձողի ձգման կամ սեղմման պարզագույն դեպքում ձողի բացարձակ երկարացումը (կարճացումը) ուղիղ համեմատական է ձգող (սեղմող) ուժին, այսինքն՝ :,

որտեղ

(-ը ձողի երկարությունն է, -ը՝ լայնական հատվածքի մակերեսը, -ն՝ առաձգականության մոդուլը)։

Հուկի օրենքը հարմար է ներկայացնել նաև

տեսքով, որտեղ -ը նորմալ լարումն է, -ը ձողի հարաբերական երկարացումը (կարճացումը)։

Սահքի դեպքում Հուկի օրենքը գրվում է

տեսքով, որտեղ -ն շոշափող լարումն է, -ն՝ սահքը, -ն՝ սահքի մոդուլը։ Սահքի դեպքում շոշափող լարումն ուղիղ համեմատական է սահքին։

Ընդհանրացված Հուկի օրենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանրացված Հուկի օրենքը կամայական մարմնի համար պնդում է, որ դիտարկվող կետի շրջակայքում լարվածային վիճակը որոշող 6 մեծությունները գծայնորեն արտահայտվում են դեֆորմացիան որոշող 6 մեծությամբ։ Այդ առնչություններում համեմատականության գործակիցները կոչվում են առաձգականության մոդուլներ։ Անիզոտրոպ մարմիններում, օրինակ, բյուրեղներում, առաձգականության մոդուլները տարբեր ուղղություններով տարբեր են։ Այդ պատճառով պինդ մարմնի առաձգական հատկություններն ընդհանուր դեպքում բնութագրվում են 21 առաձգական հաստատուններով։ Իզոտոպ մարմինների համար անկախ առաձգական հաստատունները երկուսն են։

Հուկի օրենքը խախտվում է, երբ որոշ լարումներ (կամ դեֆորմացիաներ) հասնում են սահմանային արժեքների և մարմինն անցնում է առաձգական-պլաստիկ վիճակի։

Հուկի օրենքն կառուցվածքների և կոնստրուկցիաների ամրությունն ու դեֆորմացիաները հաշվարկելու հիմնական առնչությունն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Հուկի օրենք» հոդվածից (հ․ 6, էջ 638 )։ CC-BY-SA-icon-80x15.png