Իմպուլսի պահպանման օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իմպուլսի պահպանման օրենք (շարժման քանակի պահպանման օրենք), հիմնական պահպանման օրենքներից մեկը, որի համաձայն փակ մեխանիկական համակարգի մեջ մտնող մասնիկների՝ շարժման քանակների երկրաչափական գումարը հաստատուն մեծություն Է։ Հետևաբար, փակ համակարգի համար

,

որտեղ mi-ն համակարգի մասնիկների զանգվածներն են, vi-ն՝ արագությունները։ p-ն՝ համակարգի շարժման քանակը։ Իմպուլսի պահպանման օրենքից բխում Է, որ ներքին ուժերը չեն կարող փոփոխել համակարգի գումարային շարժման քանակը, թեև առանձին մասնիկների շարժման քանակը կարող է փոփոխվել այդ ուժերի ազդեցությամբ։ Օրինակ, եթե համակարգը բաղկացած է սկզբնական վիճակում անշարժ մարմնից, ապա ներքին ուժերի ազդեցությամբ այդ մարմինները կարող են շարժվել միայն միմյանց հակառակ ուղղություններով՝ մարմինների զանգվածներին հակադարձ համեմատական արագություններով։ Շարժման քանակի պահպանման օրենքից բխող այս արդյունքով են բացատրվում հրացանի ետհարվածը կրակոցի ժամանակ, թիավարման պտուտակի և պրոպելլերի աշխատանքը, ռեակտիվ շարժման սկզբունքը են։ Իմպուլսի պահպանման օրենքն օգտագործվում է մեխանիկականների լուծման համար, ինչպես նաև հարվածի երևույթն ուսումնասիրելիս։

Ռելյատիվիստական դեպքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ շարժվող ռելյատիվիստական մասնիկի համար իմպուլսի պահպանման օրենքը արտահայտվում է հետևյալ հավասարումով

։

Լույսի արագությանը մոտ արագություններով շարժումների դեպքում և ֆիզիկական դաշտերի համար իմպուլսի պահպանման օրենքը կարելի է գրել

,

տեսքով, որտեղ G-ն այն դաշտերի իմպուլսն է, որոնց միջոցով տեղի է ունենում համակարգի մասնիկների փոխազդեցությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 466 CC-BY-SA-icon-80x15.png