Հոծ միջավայրի մեխանիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեխանիկա հոծ միջավայրի, մեխանիկայի բաժին, որն ընդգրկում է հիդրո-աերոմեխանիկա, գազային դինամիկա, առաձգականության տեսություն և պլաստիկության տեսություն ենթաբաժինները, ինչպես նաև մի շարք այլ տեսություններ։ Հոծ միջավայրի մեխանիկան դիտարկում է նյութը որպես անընդհատ միջավայր՝ անտեսելով նյութի ընդհատ կաոուցվածքը (մոլեկուլային, ատոմային)։ Հոծ միջավայրի մեխանիկայում ուսումնասիրվում են նյութի մակրո-ծավալները և այնպիսի երևույթներ, որոնց համար էական են միայն միջավայրի վիճակը բնութագրող պարամետրերի (շարժման արագություններ, լարումներ, ջերմաստիճան) միջինացված արժեքները։ Հոծ միջավայրի մեխանիկայի բոլոր ենթաբաժիններն օգտվում են շարժման (կամ հավասարակշռության), միջավայրի անխզելիության, էներգիայի պահպանման հավասարումներից, ինչպես նաև միջավայրի մասնակի ֆիզիկական հատկությունները բնութագրող որոշիչ հավասարումներից։ Բացի թվարկած հավասարումների համակարգից, կոնկրետ խնդիրները բնութագրվում են միջավայրի վիճակի սկզբնական և եզրային պայմաններով։ Հոծ միջավայրի մեխանիկան լայն կիրառություն ունի ֆիզիկայի և տեխնիկայի տարբեր բնագավառներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 400 CC-BY-SA-icon-80x15.png