Բլեզ Պասկալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Բլեզ Պասկալ
Blaise Pascal
Blaise pascal.jpg
Ծնվել է հունիսի 19, 1623({{padleft:1623|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:19|2|0}})[1][2][3][4]
Lérouville[5]
Մահացել է օգոստոսի 19, 1662({{padleft:1662|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:19|2|0}})[1][2][3][4] (39 տարեկանում)
Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[6][5]
Գերեզման Saint-Étienne-du-Mont
Քաղաքացիություն Royal Standard of the King of France.svg Ֆրանսիայի թագավորություն
Դավանանք Jansenism
Մասնագիտություն մաթեմատիկոս, փիլիսոփա, աստվածաբան, ֆիզիկոս, գրող և French moralists
Գործունեության ոլորտ հավանականությունների տեսություն
Անդամակցություն Ֆրանսիական գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներին լատիներեն և ֆրանսերեն[7]
Գիտական ղեկավար Մարեն Մերսեն
Ազդվել է Օգոստինոս Երանելի, Միշել դը Մոնտեն, Ռենե Դեկարտ, Կորնելիուս Յանսեն և Էպիկտետոս
Ամուսին(ներ) չկա
Հայր Էտիեն Պասկալ
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Blaise Pascal Վիքիպահեստում

Բլեզ Պասկալ (ֆր.՝ Blaise Pascal, հունիսի 19, 1623({{padleft:1623|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:19|2|0}})[1][2][3][4], Lérouville[5] - օգոստոսի 19, 1662({{padleft:1662|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:19|2|0}})[1][2][3][4], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[6][5]), ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա և գրող։ Հիդրոստատիկայի հիմնական օրենքի հեղինակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Օվերն գավառի Կլերմոն քաղաքում 1623 թ. հունիսի 19-ին։ Հայրը՝ Էտյեն Պասկալը եղել է հարկային տեսչության նախագահ և նույնպես հետաքրքվում էր մաթեմատիկայով և գիտություններով։ Ունեցել է երկու քույր՝ Ժակլին և Ժիլբերտա անուններով։ Մայրը Օվերնի սենեշալի դուստրն էր և մահացել է, երբ Բլեզը երեք տարեկան էր։
1631 թ. Պասկալների ընտանիքը տեղափոխվում է Փարիզ[8], իսկ 1640 թ. հունվարին այնտեղից՝ Ռուան։
Ռուանում Պասկալի առանց այդ էլ վատ առողջությունը գնալով ավելի է վատանում։ Չնայած դրան, նա շարունակում է աշխատել։ Այստեղ նա իր հոր հաշվապահական աշխատանքներին օգնելու ժամանակ ստեղծում է գումարումներ կատարող սարք։
1658 թվականից սկսած Պասկալի առողջությունը կտրուկ վատանում է։ Մեր օրերի տվյալներով, իր ամբողջ կյանքի ընթացքում Պասկալն ունեցել է մի շարք հիվանդություններ՝ ուղեղի քաղցկեղ, աղիքային տուբերկուլյոզ, ռևմատիզմ։

Բլեզ Պասկալը մահացել է 1662 թ. օգոստոսի 19-ին։

Ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգյուստեն Պաժու (1730—1809): Պասկալ։ Լուվր:

Պասկալի գիտական ձեռքեբերումների, հայտնագործությունների պատվին իրենց անուններն են ստացել ճնշման միավորը Միջազգային Միավորների Համակարգում, ամերիկացի գիտնական Նիքլաուս Ուիրթի Pascal ծրագրավորման լեզուն, հիդրոստատիկայի կարևոր սկզբունք համարվող Պասկալի օրենքը և Պասկալի եռանկյունին։

Մաթեմատիկայում Պասկալի ամենախոշոր ներդրումը հավանականության տեսության զարգացումն է։

Գրականության ասպարեզում Պասկալը համարվում է Ֆրանսիական Դասական Շրջանի ամենակարևոր հեղինակներից մեկը, և առ այսօր էլ նրա գրածները կարդում են որպես ֆրանսիական արձակի ամենամեծ վարպետի գործեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118591843 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Аверинцев С. С. Паскаль Блез // Большая советская энциклопедия Алферов Жорес: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1975. — Т. 19 : Отоми — Пластырь. — С. 260–261.
  6. 6,0 6,1 6,2 Аверинцев С. С. Паскаль Блез // Большая советская энциклопедия Алферов Жорес: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1975. — Т. 19 : Отоми — Пластырь. — С. 260–261.
  7. http://data.bnf.fr/ark:/12148/cb11918679x
  8. «Étienne Pascal»։ Սբ. Էնդրյուսի համալսարան, Շոտլանդիա։։ August 2006։ Վերցված է փետրվարի 5, 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Բլեզ Պասկալ հոդվածին