Կլերմոն-Ֆերան
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կլերմոն-Ֆերան | |||||
ֆր.՝ Clermont-Ferrand | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Երկրամաս | Օվերն | ||||
Շրջան | Պյուի դը Դոմ | ||||
Համայնք | Պյուի-դը-Դոմ և arrondissement of Clermont-Ferrand? | ||||
Մակերես | 42,67 կմ² | ||||
ԲԾՄ | 358 մետր, 321 մետր, 602 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | 139 006 մարդ (2008) | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոստային դասիչ | 63000[1] և 63100[1] | ||||
Պաշտոնական կայք | ville-clermont-ferrand.fr | ||||
| |||||
Կլերմոն-Ֆերան (ֆրանսերեն Clermont-Ferrand), քաղաք և համայնք Ֆրանսիայի կենտրոնական մասի հարավում, Պյուի դը Դոմ դեպարտամենտում։ 2008 թվականին բնակչությունը կազմել է 139 հազար մարդ։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնապես կոչվել է Nemossos․ գալլերեն Nem ― «սրբազան» բառից։ Հռոմեական տիրապետության շրջանում եղել է Auguestonemeton ամրությունը (անվանումը կազմված է Օգոստոս կայսեր անունից և գալլերեն Nemeton ― «սրբազան» բառից)։
3-4-րդ դարերում հայտնի է եղել Arverni անվանումով (տեղական գալլական ցեղի անունով)։ Մերովինգների (առաջին թագավորական դինաստիան Ֆրանկների պետությունում) օրոք ստացել է Clermont անունը, որն առաջացել է Clair mont ― «լուսավոր լեռ» ժողովրդական անվանումից (արևով լուսավորված գագաթ քաղաքից վերև)։
Այժմյան քաղաքը կազմավորվել է 1731 թվականին՝ Կլերմոն և Մոնֆերան քաղաքների միավորումից․ այստեղից էլ քաղաքի կրկնակի անվանումը՝ Կլերմոն Ֆերան։
Մոնֆերանը հայտնի է 11-րդ դարից Montem Ferrandum անունով, որը կազմված է mont ― «լեռ» բառից և Ferrand անձնանունից (մոտակա լեռներից մեկի վրա դղյակ կառուցած ֆեոդալի անունը)[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեացիների գալուց առաջ քաղաքը ֆրանսիացիների առևտրական կենտրոնն էր։ Հույն պատմիչ Ստրաբոնը իր աշխատություններում քաղաքը անվանել է Նեմեսս։
Կլերմոն անվանումը (լատիներեն Augustonemetum) հանդիպում է ֆրանկների թագավորության մասին արձանագրություններում (761 թվական)։ Միջին դարերում քաղաքի ղեկավարը եպիսկոպոս էր։ Կլերմոնում 535 և 1095 թվականներին եղել են երկու եկեղեցական ժողովներ։ Երկրորդ ժողովի քննարկման բուն թեման եղել են խաչակրաց արշավանքները։
Օվերնի իշխանները ջանքեր չեն խնայել Կլերմոնը եկեղեցականներից վերցնելու և իրենց երկրի մայրաքաղաքը դարձնելու։ Ցանկանալով հասնել իրենց ուզածին՝ նրանք մոտակայքում կառուցում են Մոնֆերրան քաղաքը։ Վերջապես որոշվեց քաղաքը միացնել և այն անվանակոչվեց Կլերմոն-Ֆերան։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Թագավորություն Աբերդին
Միացյալ Թագավորություն Սալֆորդ
Գերմանիա Ռեգենսբուրգ
Բելառուս Գոմել
Իսպանիա Օվյեդո
Ավստրալիա Նորտ-Կվինսլենդ
Պորտուգալիա Բրագա
ԱՄՆ Նորման
Գաբոն Օեմ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլերմոն-Ֆերան» հոդվածին։ |
|