Jump to content

Նիկլաուս Վիրտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկլաուս Վիրտ
Niklaus Wirth
Ծնվել էփետրվարի 15, 1934(1934-02-15)[1][2]
Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա[3]
Մահացել էհունվարի 1, 2024(2024-01-01)[4][5] (89 տարեկան)
Ցյուրիխ, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
Դավանանքreformed?[6]
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ճարտարագետ, ծրագրավորող, համալսարանի դասախոս և գյուտարար
Հաստատություն(ներ)PARC?, Ցյուրիխի համալսարան, Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Սթենֆորդի համալսարան
Գործունեության ոլորտIT, ինֆորմատիկա[7] և ծրագրավորում[7]
ԱնդամակցությունBBAW?, Գիտության և ճառտարագիտության ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[8], Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա[9] և Եվրոպական ակադեմիա[10]
Ալմա մատերՑյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց (1959), Լավալի համալսարան (1960) և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1963)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[11][12] և գերմաներեն
Գիտական ղեկավարHarry Huskey? և Edward Feigenbaum?[13]
Եղել է գիտական ղեկավարMartin Odersky?, William Marshall McKeeman?[13], Peter U. Schulthess?[13], Edouard Marmier?[13], Rudolf Schild?[13] և Michael Franz?[13]
Ազդվել էԷդսգեր Վ․ Դեյքստրա
Պարգևներ
Կայքpeople.inf.ethz.ch/wirth/(անգլ.)
Ստորագրություն
Изображение автографа
 Niklaus Wirth Վիքիպահեստում

Նիկլաուս Էմիլ Վիրտ (գերմ.՝ Niklaus Wirth, փետրվարի 15, 1934(1934-02-15)[1][2], Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա[3] - հունվարի 1, 2024(2024-01-01)[4][5], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի գիտնական։ Առավել հայտնի է որպես մի քանի ծրագրավորման լեզուների հեղինակ, որոնցից են Pascal-ը, Modula-ն, Oberon-ը։ 1984 թվականին արժանացել է Թյուրինգի մրցանակի՝ մի շարք նորարարական ծրագրավորման լեզուների մշակման համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրտը ծնվել է Շվեյցարիայի Վինտերտուր քաղաքում, 1934 թվականին։ 1959 թ.-ին Ցյուրիխում գտնվող Շվեյցարիայի դաշնային տեխնոլոգիական համալսարանում ստացել է էլեկտրոնիկայի բակալավրի աստիճան։ 1960 թ.-ին Կանադայի Լավալի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան։ 1963 թ.-ին Բերկլիի համալսարանում նրան շնորհվել է Էլեկտրոնիկայի և համակարգչային մասնագիտությամբ բնագիտության դոկտորի (գիտությունների թեկնածու) կոչում։

1963 թ.-ից 1967 թվականներին Ստենֆորդի համալսարանում, ապա նաև Ցյուրիխի համալսարաններում աշխատել է որպես պրոֆեսորի օգնական։ 1968 թ.-ին նա Ցյուրիխի համալսարանում դարձավ ինֆորմատիկայի պրոֆեսոր։

Ծրագրավորման լեզուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրտը եղել է Euler, Algol W, Pascal, Modula, Modula-2, Oberon, Oberon-2 և Oberon-07 ծրագրավորման լեզուների հիմնական նախագծողն ու իրականացնողը։ Նա նաև մեծ մասնակցություն ունի Lilith համակարգիչի և Oberon օպերացիոն համակարգի նախագծման ու իրականացման գործում, ինչպես նաև սարքակազմի նախագծման, նկարագրման ու սիմուլյացիայի Lola համակարգի ստեղծման գործում։ Նա նախագծել և իրականացրել է նաև PL/0 պարզագույն ծրագրավորման լեզուն՝ կոմպիլյատորների ստեղծման փուլերը ցուցադրելու համար։

Հեղինակած գրքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վիրտ, Նիկլաուս (1976). Citation. Algorithms + Data Structures = Programs. Prentice-Hall. ISBN 978-0-13-022418-7. 0130224189. {{cite book}}: Check |url= value (օգնություն) (անգլ.)
    Նիկլաուս Վիրտի այս գրքում արտակարգ շարադրված են ծրագրավորման հիմնարար հասկացությունները, մասնավորապես տվյալների կառուցվածքային ներկայացումը և կառուցվածքային տվյալների մշակման ալգորիթմները։ Օրինակները բերված են այդ պահին հեղինակի կողմից ստեղծված և մինչ այժմ էլ մեծ տարածում ունեցող ծրագրավորման Պասկալ լեզվով, որում և առաջին անգամ լիարժեք սկսեց օգտագործվել ռեկուրսիայի գաղափարը որպես տվյալների ներկայացման և ալգորիթմների իրականացման հիմնարար եղանակ։ Թարգմանված է բազմաթիվ լեզուներով և ծրագրավորման դասընթացի գրականության ցանկում մինչ այժմ էլ պարտադիր ընթերցանության գիրք է։
  • Compiler construction - Oberon-0 լեզվի կոմպիլյատորի կառուցման պրակտիկ գիրք է, որտեղ պարզ ու մատչելի կերպով շարադրված են կոմպիլյացիայի հիմնական փուլերը։
  • Digital Circuit Design - Թվային սխեմաների նախագծմանը վերաբերող աշխատանք է, որտեղ պարզագույն համակարգիչի սարքակազմի նախագծման օրինակի վրա հեղինակը պատմում է թվային շղթաների ստեղծման հիմնական փուլերը։ Շարադրանքում թվային սխեմաների նկարագրման համար օգտագործված է հեղինակի և նրա գործընկերների կողմից ստեղծված Lola համակարգը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  2. 2,0 2,1 Encyklopedie dějin města Brna (չեխերեն) — 2004.
  3. 3,0 3,1 3,2 In Memoriam: Niklaus Wirth (1934–2024) — 2024.
  4. 4,0 4,1 4,2 Niklaus Wirth ist tot: IT-Welt trauert um Erfinder von Pascal
  5. 5,0 5,1 5,2 Garfinkel S., Spafford E. H. In Memoriam: Niklaus Wirth // Commun. ACM[New York]: Association for Computing Machinery, 2024. — Vol. 67, Iss. 3. — P. 20—20. — ISSN 0001-0782; 1557-7317doi:10.1145/3641309
  6. verschiedene Autoren Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  7. 7,0 7,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. Niklaus Wirth | American Academy of Arts and Sciences
  9. https://awards.acm.org/fellows/award-recipients
  10. https://www.ae-info.org/attach/Acad_Main/Publications/Newsletter_Archive/tree23.pdf — P. 15.
  11. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  12. CONOR.Sl
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Mathematics Genealogy Project — 1997.
  14. Niklaus E. Wirth
  15. Niklaus E. Wirth
  16. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/piore_rl.pdf
  17. Niklaus Wirth — 2025.
  18. IEEE Computer Society Computer Pioneer Award in Honor of the Women of ENIAC Award — 2018.
  19. Programming Languages Achievement Award
  20. Past laureates – Marcel Benoist Foundation
  21. Niklaus E. WirthACM.
  22. Niklaus WirthMasaryk University.
  23. Liste complète des récipiendaires de 1864 à aujourd'huiLaval University.
  24. https://www5.open.ac.uk/students/ceremonies/sites/www.open.ac.uk.students.ceremonies/files/files/Honorary%20graduate%20cumulative%20list(7).xlsx
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկլաուս Վիրտ» հոդվածին։