Վինտերտուր
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Վինտերտուր | |||||
| շվեյց. գերմ.՝ Winterthur | |||||
| |||||
| 47°29′57.12″N 8°43′36.16″E / 47.4992000°N 8.7267111°E | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Winterthur District? | ||||
| Ներքին բաժանում | Stadt?, Wülflingen?, Seen?, Töss?, Mattenbach?, Veltheim? և Oberwinterthur? | ||||
| Առաջին հիշատակում | 919 | ||||
| Մակերես | 68,07 կմ² | ||||
| ԲԾՄ | 439 մետր | ||||
| Պաշտոնական լեզու | գերմաներենի շվեյցարական տարբերակ | ||||
| Բնակչություն | ▲120 376 մարդ (դեկտեմբերի 31, 2024)[1] | ||||
| Ժամային գոտի | UTC+1, Կենտրոնական եվրոպական ժամանակ և UTC+2 | ||||
| Հեռախոսային կոդ | 052 | ||||
| Փոստային դասիչ | 8352, 8482, 8400, 8401, 8403, 8404, 8405, 8406, 8408 և 8409 | ||||
| Ավտոմոբիլային կոդ | ZH | ||||
| Պաշտոնական կայք | stadt.winterthur.ch(գերմ.) | ||||
|
| |||||
Վինտերտուր (գերմ.՝ Winterthur), քաղաք Շվեյցարիայի հյուսիսային մասում։ Շրջանի կենտրոնն է, գտնվում է Ցյուրիխ կանտոնում։ Մտնում է Վենտերտուր շրջանի կազմի մեջ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվով Վինտերտուրը Շվեյցարիայի քաղաքների մեջ վեցերորդն է։ Քաղաքի բնակչությունը կազմում է ավելի քան 100 000 մարդ (2008 թվականի տվյալներով)[2][3]։
Տեղի բարբառով բնակիչերը քաղաքը կրճատ անվանում են «Վինտի»։ Շվեյցարիայում Վինտերտուր քաղաքն անվանում են «Թանգարանների քաղաք»[4], քանի որ այստեղ կան մեծ քանակությամբ գեղարվեստական թանգարաններ, այդ թվում՝ նաև Լուսանկարների թանգարանը և «Technorama» գիտական կենտրոնը[5]։
Բացի այդ, Վինտերտուրը նաև համարվում է Շվեյցարիայի խոշոր արդյունաբերական կենտրոնը։ 1862 թվականին այստեղ հիմնվել է «Bank in Winterthur» բանկը։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի առավելություններից է նրա տրանսպորտային հասանելիությունը։ Քաղաքը երկաթուղային ճանապարհով կապված է ինչպես շվեյցարական հիմնական քաղաքների, այնպես էլ մոտակա երկրների՝ Գերմանիայի և Իտալիայի հետ։ Վինտերտուրից դեպի Ցյուրիխ ճանապարհն ընդամենը 19 րոպե է, իսկ դեպի Ցյուրիխի օդանավակայան՝ 13 րոպե։
Վինտերտուրով են անցնում դեպի Ժնև (ավտոմայրուղի А1), Շաֆֆհաուզեն (ավտոմայրուղի А4) և Գերմանիայի սահման՝ Կրոյցլինգեն (ավտոմայրուղի А7), տանող մայրուղիները։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիա Հալ ին Տիրոլ, Ավստրիա
Շվեյցարիա Իվեռդոն լե Բեյն, Շվեյցարիա
Շվեյցարիա Լա Շո դը Ֆոն, Շվեյցարիա
Չեխիա Պլզեն, Չեխիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.bfs.admin.ch/bfs/de/home/statistiken/bevoelkerung/stand-entwicklung.assetdetail.36073822.html
- ↑ «Städtische Bevölkerung: Agglomerationen und isolierte Städte» (գերմաներեն and ֆրանսերեն). Neuchâtel, Switzerland: Swiss Federal Statistical Office. 2016 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Neue Zürcher Zeitung 4 July 2008 edition (գերմ.) Retrieved 14 August 2009
- ↑ Musikkollegium website Արխիվացված 29 Մայիս 2007 Wayback Machine
- ↑ Swiss Federal Statistical Office Retrieved 14 Aug 2009
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Городецкая И. Л., Левашов Е. А. Винтертур // Русские названия жителей: Словарь-справочник. — М.: АСТ, 2003. — С. 71. — 363 с. — 5000 экз. — ISBN 5-17-016914-0.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2019-10-04 Wayback Machine
- Վինտերտուրի տնտեսական զարգացման շրջանի պաշտոնական կայք
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինտերտուր» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
