Technorama

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Technorama
Տեսակտեխնոլոգիայի թանգարան և գիտական կենտրոն
Երկիր Շվեյցարիա[1]
ՏեղագրությունOberwinterthur?
ՎայրHegmatten?
Մասն էlist of cultural properties in Winterthur/district 2?
ՀասցեTechnoramastrasse 1, 8404 Winterthur[1]8404[1]
Հիմնադրվել է1982
ՏնօրենRemo Besio?[2]
Կայքtechnorama.ch
Քարտեզ
Քարտեզ

Շվեյցարիայի գիտական կենտրոն Technorama (հայերեն՝ Տեխնորամա) (երբեմն պարզապես Technorama), Շվեյցարիայի Վինտերտուր քաղաքի միակ գիտական կենտրոնը։ 6500 մետր խորանարդ տարածք ունեցող ցուցահանդեսին կան 500 փորձարարական կենտրոններ, որոնց օգնությամբ կարելի է ինքնուրույն և հեշտ անել և տեսնել այս կամ այն ֆիզիկական երևույթները։

Շվեյցարիայի գիտական կենտրոն Technorama-ն ղեկավարում է Technorama հիմնադրամը[3], աջակցելով ուրիշ ընկերությունների և ինստիտուտների հետ[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ցուցասրահներից մեկը
Թանգարանի ցուցասրահներից մեկը

Տեխնորաման առաջին հերթին համարվում է ցուցահանդես, բաժանված մի քանի բաժինների (օրինակ ձգողականության բաժնի)։ Դրան հասնելու համար, ֆիզիկայի, կենսաբանության և քիմիայի վեց լաբորատորիաներ անցկացրել են սեմինարներ։ Ամեն օր ցուցադրվում են էլեկտրականության և գազերի օգտագործման հետևանքները։ Կան հատուկ ցուցահանդեսներ, որոնցից առանձին էքսպոնատները ինտեգրվում են էքսպոզիաների համար։

Technorama-ն օգտագործվում է նաև որպես արտադասարանական խոշորագույն ուսումնական հաստատություն դպրոցների կանոնավոր պարապմունքների համար։ 2012 թվականին Technorama-ի այցելուների քանակը հասել է մինչև 270 000 մարդու, որը համարվում է երրորդ լավագույն արդյունքը գիտական կենտրոնի ավելի քան 30 տարվա պատմությունում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Technorama
Technorama

1947 թվականին հիմնադրվել է Շվեյցարիայի Տեխնիկական թանգարանի զարգացման և առաջխաղացման ասոցիացիան։ 1969 թվականին Շվեյցարական Technorama հիմնադրամը որոշել է ներկայացնել ցուցահանդեսի տեսքով էքսպոզիցիա, որի նպատակն էր ցուցադրել գիտության և տեխնիկայի վերաբերող աշխույժ շոու։ Այս ցուցահանդեսը որպես սովորական ցուցադրություն ցուցադրվել է 1982 թվականին։ 1990 թվականին ցուցահանդեսը սկսել են վերափոխել այնպիսի էքսպոզիցիայի, որտեղ կարելի է ինքնուրույն անցկացնել փորձեր։ Կոնվերսիան ավարտվել է 2000 թվականին։

Տեխնորաման համարվում է հետաքրքրական գիտությունների էտալոնային կենտրոններից մեկը, որի մասնագետները ակտիվորեն համագործակցում են ամբողջ աշխարհի էքսպլորատորիումաերի հետ։ 2018 թվականին Լախտա կենտրոնում (Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան) ծրագրավորվում է «Գիտության աշխարհ» կենտրոնի բացումը, որտեղ օգտագործվելու է նաև Տեխնորամայի փորձը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
  2. † Remo Besio — 2016.
  3. name="technorama-überuns">«Über uns» (German). Official website. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Jigme Garne, Elisabetta Antonelli (2014 թ․ նոյեմբերի 20). «Technorama vermehrt auf Sponsoring angewiesen» (German). Der Landbote. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hans-Erhard Lessing: Naturschön - Phänomene im Technorama. Verlag Huber, Frauenfeld 2006, ISBN 978-3-7193-1388-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Technorama» հոդվածին։