Պլզեն
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պլզեն | |||||
չեխ․՝ Plzeň չեխ․՝ Statutární město Plzeň[1] ֆր.՝ Pilsen | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Bolevec?[2], Božkov?[2], Bukovec?[2], Černice?[2], Q11176327?[2], Dolní Vlkýš?[2], Doubravka?[2], Doudlevce?[2], Hradiště?[2], Jižní Předměstí?[2], Koterov?[2], Křimice?[2], Pilsen 10?[2], Q12033678?[2], Lobzy?[2], Q12034982?[2], Nová Hospoda?[2], Pilsen 7?[2], Radobyčice?[2], Severní Předměstí?[2], Skvrňany?[2], Újezd?[2], Valcha?[2], Vnitřní Město?[2] և Východní Předměstí?[2] | ||||
Հիմնադրված է | հունվարի 1, 1991[1] և 1295 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1295 | ||||
Մակերես | 137,671042 կմ² | ||||
ԲԾՄ | 308 մետր | ||||
Բնակչություն | ▲174 842 մարդ (հունվարի 1, 2020)[3] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 37 | ||||
Փոստային ինդեքսներ | 301 | ||||
Ավտոմոբիլային կոդ | P | ||||
Պաշտոնական կայք | plzen.eu(լեհ.), pilsen.eu/citizen/(անգլ.) և pilsen.eu/burger/(գերմ.) | ||||
| |||||
Պլզեն (չեխ․՝ Pilsen), մեծությամբ չորրորդ քաղաքը Չեխիայում: Պլզենի երկրամասի վարչական կենտրոնն է: Քաղաքում են տեղակայված Հյուսիսային Պլզեն և Հարավային Պլզեն շրջանների վարչական մարմինները: Պլզենը գտնվում է չորս գետերի (Մժե, Ռադբուզա, Ուգլավա և Ուսլավա) միախառնման տեղում, որոնք ձևավորում են Բերոունկա գետը:
Պլզենը արդյունաբերական, առևտրական, մշակութային ու վարչական կարևորագույն կենտրոն է Արևմտյան Բոհեմիայում: Գարեջրի արտադրության կենտրոն է:
1993 թվականի մայիսի 31-ից քաղաքը Պլզենի հռոմեա-կաթոլիկական եպիսկոպոսության կենտրոն է:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հիմնադրվել է չորս գետերի միախառնման վայրին կից մոտ 1295 թվականին չեխ Վացլավ II արքայի կողմից: Քանի որ Պրահային մոտ էր գտնվում, քաղաքը սկսում է արագ զարգանալ[4]: Քաղաքը չի հիմնվել ինչ-որ բնակավայրի տեղում, այլ արքայական հրովարտակով հարթության վրա ի սկզբանե նախագծվել է որպես քաղաք: Մշակված նախագծի համաձայն` այն բաժանվել է առանձին թաղամասերի կենտրոնական հսկայական հրապարակով, որ խոշորագույններից է Եվրոպայում: Քաղաքի փողոցները հատվում էին միմյանց բացառապես ուղիղ անկյան տակ: Հրապարակը սկզբնական շրջանում միայն առևտրական կենտրոն չէր. նրա հարևանությամբ գտնվում էին գերեզմանոցը, մի քանի լճեր` ջրի անհրաժեշտ պաշարով, Սուրբ Վարֆոլոմեյի տաճարը: Հատուկ ուշադրության են արժանի Պլզենի պատմական գետնափոր ուղիները, որոնց երկարությունը 24 կմ է:
1419 թվականից հուսիտների շարժման գլխավոր կենտրոն է եղել:
Գրյունվալդի ճակատամարտից հետո լեհ Յագայլո արքան մասնակից չեխական բոլոր զորամասերին ուղտ է նվիրել, որի պատկերը մինչ օրս առկա է Պլզենի զինանշանին[5]:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Վարֆոլոմեյի գոթական տաճար (1292): Այն Չեխիայի ամենաբարձր տաճարն է. աշտարակի բարձրությունը հասնում է 102 մ-ի: 301 աստիճաններով կարելի է բարձրանալ աշտարակում գտնվող դիտահրապարակ:
- Սուրբ Մարիամի համբարձման եկեղեցի, որ նախկինում ֆրանցիսկյան եկեղեցի է եղել:
- Վերածննդի ոճով քաղաքապետարան (XVI դար)
- Դոմինիկյան մենաստան` Սուրբ Աննայի եկեղեցով, որ բարոկկո ոճով է կառուցված: 1805-1807 թվականներին այստեղ գործել է դպրոց, ներկայումս շենքում տեղակայված է պետական գրադարան:
- Տիլի թատրոն
- Մեծ սինագոգ և հին սինագոգ
- Պլզենի պատմական գետնուղիներ
- Արևմտաչեխական թանգարան
- Մանկական երկաթուղի
- Plzeňský Prazdroj գարեջրի գործարան
- Կենդանաբանական այգի և «Դինոպարկ»: Այգուն կից գործում է կրթական-ժամանցային այգին, որտեղ կարելի է տեսնել նախապատմական կենդանիների ստատիկ, շարժական, խոսուն մոդելներ բնական չափերով:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման չափավոր օվկիանոսային է, սառը: Տեղումները քիչ են և տարվա կտրվածքով բաշխվում են հավասարապես: Գրեթե ամեն երկրորդ օր տեղումներ են լինում: Արևային օրերի մակարդակը կազմում է 1.700 ժամ: Ձմեռները ցուրտ են, բայց հարակից շրջաններից ավելի մեղմ. դրանք տևում են մոտ 51 օր: Ռեկորդային ցածր ցուցանիշը գրանցվել է -20 °C (-4 °F);
Տաք օրերի քանակը` 30 °C (86 °F) ջերմաստիճանով, մշտապես աճում է, բայց ատլանտյան ճակատի օդային ցուրտ զանգվածների պատճառով շոգ օրերին փոխարինելու են գալիս ցուրտ և անձրևոտ օրերը: Գիշերները նույնիսկ ամռանը լինում են ցուրտ և խոնավ: Ձմեռային ցրտերը սկսվում են նոյեմբերի երկրորդ կեսից և ձգվում մինչև մարտի վերջ: Տարերային հնարավոր աղետներն են երաշտը` էքստրեմալ բարձր ջերմաստիճանով` 33 °C և երկարատև անձրևները, որոնք հեղեղումների պատճառ են դառնում:
Պլզենի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 16 (61) |
17 (63) |
22 (72) |
26 (79) |
30 (86) |
32 (90) |
37 (99) |
35 (95) |
32 (90) |
26 (79) |
16 (61) |
16 (61) |
40 (104) |
Միջին բարձր °C (°F) | 0.6 (33.1) |
2.1 (35.8) |
7.5 (45.5) |
13.1 (55.6) |
18.3 (64.9) |
21.5 (70.7) |
23.2 (73.8) |
22.6 (72.7) |
18.6 (65.5) |
12.8 (55) |
5.8 (42.4) |
2.3 (36.1) |
12.4 (54.3) |
Միջին օրական °C (°F) | −2.2 (28) |
−1.3 (29.7) |
3.2 (37.8) |
7.9 (46.2) |
12.7 (54.9) |
16.0 (60.8) |
17.7 (63.9) |
17.1 (62.8) |
13.4 (56.1) |
8.5 (47.3) |
3.0 (37.4) |
−0.2 (31.6) |
8.0 (46.4) |
Միջին ցածր °C (°F) | −4.9 (23.2) |
−4.6 (23.7) |
−1.1 (30) |
2.7 (36.9) |
7.1 (44.8) |
10.6 (51.1) |
12.2 (54) |
11.6 (52.9) |
8.3 (46.9) |
4.2 (39.6) |
0.3 (32.5) |
−2.6 (27.3) |
3.7 (38.7) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −24 (−11) |
−25 (−13) |
−25 (−13) |
−7 (19) |
−2 (28) |
0 (32) |
5 (41) |
2 (36) |
−2 (28) |
−6 (21) |
−12 (10) |
−28 (−18) |
−28 (−18) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 20 | 15 | 17 | 15 | 14 | 14 | 14 | 12 | 12 | 12 | 17 | 19 | 181 |
Աղբյուր #1: www.weatherbase.com | |||||||||||||
Աղբյուր #2: http://portal.chmi.cz |
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլզենը բաժանվում է վարչական տասը շրջանների.
- Պլզեն 1
- Պլզեն 2 - Սլովանի
- Պլզեն 3
- Պլզեն 4
- Պլզեն 5 - Կրշիմիցե
- Պլզեն 6 - Լիտիցե
- Պլզեն 7 - Ռադչիցե
- Պլզեն 8 - Չերնիցե
- Պլզեն 9 - Մալեսիցե
- Պլզեն 10 - Լգոտա
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1995 թվականից հետո քաղաքում զգալիորեն աճել է արտասահմանյան ներդրումների քանակը: Պլզենը ապահովում է Պլզենի շրջանի ՀՆԱ-ի երկու երրորդը. այն նախկինի պես Չեխիայի ամենահարուստ քաղաքներից է: Škoda ընկերությունը, որ քաղաքում հիմնադրվել է 1859 թվականին, զգալի նշանակություն է ունեցել Ավստրո-Հունգարիայի և Չեխոսլովակիայի տնտեսության զարգացման մեջ: Ընկերության արտադրանքը ուղղվել է արևելյան բլոկի երկրներ, սակայն կայուն շուկայի բացակայության պատճառով նվազել է Թավշյա հեղափոխությունից հետո[6]:
Պլզենում է գտնվում Չեխիայում ամենամեծ գինեգործական ընկերությունը:
Արտասահմանյան հայտնի շատ ընկերություններ, այդ թվում` Panasonic, Daikin, իրենց մասնաճյուղերն ունեն Պլզենում:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլզենը Չեխիայի արևմտյան մասի ակադեմիական կարևոր կենտրոն է: Արևմտաչեխական համալսարանը մեծ համբավ ունի իրավունքի, իժեներության, կիրառական արվեստի իր ֆակուլտետներով: Պլզենում գործում են Մետրոպոլի համալսարանի և Կարլի համալսարանի բժշկական մասնաճյուղերը:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Access to Registers of Economic Subjects
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 набор данных ISÚI — Czech Office of Surveying and Cadastre.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1.1.2020 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2020.
- ↑ Official site of Pilsen
- ↑ Jadwiga Siedlecka-Siwuda, «Droga wojsk Witolda pod Grunwald», Czasopis " Nr 09/10 (WRZESIEŃ/ ВЕРАСЕНЬ 2010) (լեհ.).
- ↑ «Экономические данные с сайта "Пльзенький край"»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-28-ին։ Վերցված է 2013-04-20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Archived 2018-12-25 at the Wayback Machine.
- Քաղաքի նկարագրություն
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պլզեն կատեգորիայում։ |
|