Տակասակի
Հատուկ քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Տակասակի | |||||
ճապ.՝ 高崎市 | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1900 թ. | ||||
Մակերես | 459,16 կմ² | ||||
Բնակչություն | ▲372 639 մարդ (մարտի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Հեռախոսային կոդ | 27[2] | ||||
Փոստային դասիչ | 370-8501 | ||||
10202-4 | |||||
Պաշտոնական կայք | city.takasaki.gunma.jp | ||||
| |||||
Տակասակի (ճապ.՝ 高崎市, Տակասակի-սի), հատուկ քաղաք Ճապոնիայում, գտնվում է Գունմա պրեֆեկտության Կանտո մարզի հարավ-արևմուտքում։ Քաղաքի մակերեսը կազմում է 459,41 կմ², բնակչությունը՝ 370 958 մարդ (հոկտեմբերի 1, 2016)[3], խտությունը՝ 816,31 մարդ/կմ²։
Քաղաքը հանդիսանում է «Nichijou» սերիալի նկարահանման վայրը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տակասակին հայտնվել է Նակասեն ստրատեգիական ուղու վրա, որը հին մայրաքաղաք Կիոտոն կապում էր Էդո քաղաքի հետ։ 1589 թվականին Իի Նաոմասան հիմնել է Տակասակի դղյակը, որի ներքևում կառուցվել էր համանուն քաղաքը։ Էդո ժամանակաշրջանում (1603—1867) այժմյան քաղաքի տեղում կային բազմաթիվ գյուղեր, տեղակայված վերոնշյալ ճանապարհի վրա։ Տակասակի շահավետ դիրքը դարձավ 1871-1872 և 1876-1881 թվականներին Գունմա պրեֆեկտության վարչական կենտրոնը նրա մեջ տեղակայելու պատճառը։
Քաղաքը հիմնադրվել է 1900 թվականի ապրիլի 1-ին Տակասակի գյուղին քաղաքի կարգավիճակ տալու միջոցով։ 2001 թվականին Տակասակին ստացավ հատուկ քաղաքի կարգավիճակ։ 2006 թվականի հունվարի 23-ին քաղաքի հրապարակը ընդարձակվել էր Գունմա գավառի հարևան ավանները (Միսատո, Գունմա, Կարաբուտի) և Տանո (Սին) գավառի ավանը «ուտելու» միջոցով։ 2006 թվականի հոկտեմբերի 1-ին Գունմա գավառի վերջին ավան՝ Հարունան մտավ Տակասակի քաղաքի կազմի մեջ։ 2009 թվականի հունիսի 1-ին քաղաքի կազմի մեջ մտավ նաև Տանո գավառի Յոսին ավանը։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Հյունսյու կղզու վրա, Գունմա պրեֆեկտության Կանտո մարզում։ Նրա հետ սահմանակցում են Մաեբասի, Անակա, Ֆուձիոկա, Սիբուկավա, Տոմիոկա քաղաքները, Տամամուրա, Հիգասիագացումա, Նագանոհարա, Կանրա, Կամիսատո, Կարուիձավա ավանները և Սինտո գյուղը[4]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի բնակչությունը կազմում է 370 958 մարդ (հոկտեմբերի 1, 2016), իսկ խտությունը՝ 221,74 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունները 1980-2005 թվականներին[5]։
1980 | 323 403 մարդ |
1985 | 338 297 մարդ |
1990 | 346 933 մարդ |
1995 | 353 879 մարդ |
2000 | 358 465 մարդ |
2005 | 364 919 մարդ |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից Տակասակիի տնտեսության հիմքը էլեկտրասարքերը, մեքենաշինությունը և քիմիական արտադրությունն է։ Ինչպես նաև քաղաքում զարգացած են տեքստիլ, կարի, թղթի և ալյուրաղացի արդյունաբերությունները։ Քաղաքը հանդիսանում է Գունմա պրեֆեկտության ֆինանսա-առևտրային կենտրոններից մեկը։ Տակասակիում կա նաև քաղաքային երթուղային համակարգ, որը քաղաքը կապում է Տոմիոկա քաղաքի և Սինոմիտա գավառի հետ։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկաթուղային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում կա գործող երկաթուղային համակարգ։ Նաև քաղաքով ձգվում է արագաշարժ Սինկասեն գնացքի գիծ։ Տակասակին կարևոր երկաթուղային հանգույց է։ Քաղաքը Սինկասեն արագաշարժ գնացքների գծով կապվում է Նիիգատա, Նագանո և Տոկիո քաղաքների հետ։ Տոկիո - Տակասակի - Նագանո գիծը շուտով կերկարացվի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 群馬県統計情報提供システム > 移動人口調査 > 月報
- ↑ 総務省 > 電気通信番号制度 > 市外局番の一覧 — Ministry of Internal Affairs and Communications.
- ↑ http://toukei.pref.gunma.jp/idj/
- ↑ «国土数値情報 行政区域データの詳細» (jp)։ Counsellor, National and Regional Planning Bureau։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-30-ին։ Վերցված է 2010-07-23
- ↑ http://www.e-stat.go.jp/SG1/estat/GL02100104.do?tocd=00200521
|