Պլզենի երկրամաս
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Չեխիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Jihozápad? | ||||
Վարչկենտրոն | Պլզեն | ||||
ԲԾՄ | 465 մետր | ||||
Բնակչություն | ▲605 388 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Տարածք | 7648,96 կմ² (հունվարի 1, 2019)[2] | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | նոյեմբերի 12, 2000[3] թ. | ||||
Սահմանակցում է | Հարավչեխական երկրամաս, Կենտրոնաչեխական շրջան, Ուստեցկի տարածաշրջան, Կառլովի Վարիի երկրամաս և Բավարիա | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | CZ-32 | ||||
Ավտոմոբիլային կոդ | P | ||||
plzensky-kraj.cz(չեխ.) |
Պլզենի երկրամաս (չեխ․՝ Plzeňský kraj), Չեխիական հանրապետության վարչական միավոր, տեղակայված է Բոհեմիա պատմական շրջանի արևմտյան մասում։ Վարչական կենտրոն՝ Պլզեն։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլզենի երկրամասի բնակչությունը կազմում է 570․401 մարդ (ըստ 2011 թվականին կայացած բնակչության մարդահամարի), ինչը համապատասխանում է Չեխիայի ամբողջ բնակչության 5,47 %-ը։ Բնակիչների 30 % ապրում է Պլզենում և արվարձաններում։ Երկրամասում կան շատ բնակավայրեր բնակիչների ոչ մեծ քանակությամբ, միակ մեծ քաղաքը համարվում է Պլզեն վարչական կենտրոնը՝ Չեխիայի մեծությամբ չորրորդ քաղաքը (164,000 բնակիչ)։ Երկրամասի մնացած 46 քաղաքներում ապրում է 367 000 մարդ։
Բնակչության խտությունը կազմում է 75,44 մարդ մեկ քառակուսի կիլոմետրում (երկրի միջինը՝ 132,33 մարդ 1 քառակուսի կիլոմետրում)։ Բնակչության ամենացածր խտությունը Տահով և Կլատովի շրջաններում է (37,65 և 44,21 համապատասխանաբար)։
Քաղաքներ ավելի քան 10․000 մարդ բնակչությամբ.
- Պլզեն՝ 162 759 մարդ
- Կլատովի՝ 22 898 մարդ
- Ռոկիցանի՝ 13 743 մարդ
- Տահով՝ 12 528 մարդ
- Սուշիցե՝ 11 520 մարդ
- Դոմաժլիցե՝ 10 808 մարդ
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրամասի տարածքը բաժանված է 7 շրջանի։
Շրջան | Տարածք, կմ² |
Բնակչություն[4], մարդ (2011) |
Բնակավայրերի քանակություն |
---|---|---|---|
Դոմաժլիցե | 1123,46 | 59 926 | 85 |
Կլատովի | 1945,69 | 85 726 | 94 |
Պլզեն-քաղաք | 261,46 | 188 045 | 15 |
Պլզեն-հարավ | 990,04 | 62 389 | 90 |
Պլզեն-հյուսիս | 1286,79 | 74 940 | 98 |
Ռոկիցանի | 575,11 | 47 458 | 68 |
Տահով | 1378,68 | 51 917 | 51 |
Երկրամասում ընդհանուր կա 501 մունիցիպալիտետ, այդ թվում 15 մունցիպալիտետ՝ ընդլայնված լիազորություններով։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգտակար հանածոների հիմնական հանքավայրերը հայտնաբերվում են Պլզենի ծայրամասերում։ Այստեղ արդյունահանում են քարածուխ, շինարարական քար, կավ։ Բոհեմյան անտառում իրականացվում է կրաքարի արդյունահանում։ Շրջանում կան բարենպաստ պայմաններ գյուղատնտեսության զարգացման համար։ Երկրամասի տարածքի 50,8 %-ը օգտագործվում է ինչպես գյուղատնտեսական հանդակներ, տարածքի 39,4 %-ը զբաղեցնում են անտառները։
2005 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ երկրամասում գրանցված է 127 341 ձեռնարկություն, որոնց մեկ երրորդ մասը տեղակայված է Պլզենի շրջանում։ Բնակչության 27,3 %-ը աշխատում է արդյունաբերական արտադրությունում, նրան հաջորդում են սոցիալական ոլորտը, անտառային և ձկնային տնտեսությունները։
Միջազգային համագործակցության զարգացման նպատակներով ստեղծվել են Էրգենսիս (Գերմանիայի հետ միասին) և Բավարական Անտառ՝ Բոհեմյան անտառ (Գերմանիայի և Ավստրիայի հետ) եվրոշրջանները։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջանի ճանապարհային ցանցի երկարությունը կազմում է 5007 կմ։ Ավտոբանների երկարությունը կազմում է 89 կմ։ Երկրամասի երկաթուղային ցանցն ունի ընդհանուր 713 կիլոմետր երկարություն, որից 237 կիլոմետրը էլեկտրաֆիկացված է։ Պլզեն-Նյուրնբերգ և Ռեգենսբուրգ-Մյունխեն միջազգային տրանսպորտային գծերը տարածաշրջանը կապում են Գերմանիայի հետ։
Մշակույթ և տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականին երկրամասում հաշվվում էր 43 թանգարան, 12 թատրոն, 590 գրադարան՝ ներառյալ Պլզենի երկրամասի Գիտական գրադարանը։ Պլզենում անցկացվում են կանոնավոր երաժշտական և թատերական փառատոներ։
Զբոսաշրջության կենտրոնը համարվում է Պլզեն քաղաքը՝ մշակույթի և պատմության բազմաթիվ հուշարձաններով, կենդանաբանական և բուսաբանական այգիներով։ Բոհեմյան անտառում զարգանում են ձմեռային մարզաձևերը։ Շրջանի հյուսիս-արևմուտքում է գտնվում Կոնստանտինովի Լազնե հանգստավայրը։
Երկրամասի տեսարժան վայրերն են համարվում Կլադրուբի վանքը, Շվիհների ամրոցները, Կաշպերկը, Ռաբին, Կատերժովը, Վելհարտիցեն, Հորշովսկի-Տինը։ Դոմաժլիցե, Պլզեն և Հորշովսկի քաղաքների պատմական կենտրոնները պաշտպանված են որպես պատմության հուշարձաններ։ Պլզենի շրջակայքում կան նաև բնակավայրեր, որտեղ ներկայացված է 17-18-րդ դարերի գյուղական ճարտարապետությունը, բլոկային շինություններն ու ֆախվերկային տները ներկայացված են Պլզենից հյուսիս ընկած տեղանքում, ինչպես նաև Տահովի շրջանում։ Հանովիցեում (Կլատովի շրջան) է գտնվում գյուղական ճարտարապետության թանգարանը բաց երկնքի տակ։
Շրջանում է գտնվում Բոհեմյան անտառ բնական ազգային պարկը և Չեսկի անտառ (չեխ․՝ Český les), Կրժիվոկլատսկո (չեխ․՝ Křivoklátsko) և Սլավկովսկի անտառ (չեխ․՝ Slavkovský les) բնապատկերային արգելոցները։ Ջրային մարզաձևերի կենտրոնը գտնվում է Բերոունկա գետի վրա։