Կա մի քանի վարկած, թե որտեղից է առաջացել Նյուրնբերգ անունը։ Ամենատարածված վարկածն այն է, որ այդ անունը առաջացել է «nor» բառից, որը թարգմանաբար նշանակում է «քարքարոտ ժայռ»։
Նյուրնբերգն աշխարհում հայտնի է իր Խաղալիքների թանգարանով։ Միջնադարում հենց Նյուրնբերգ քաղաքն էր համարվում խաղալիքների արտադրության կենտրոն։ Նյուրնբերգ քաղաքը հայտնի է նաև որպես Ադոլֆ Հիտլերի ամենասիրելի վայրերից մեկը։
Նյուրնբերգի կարևոր յուրահատկություններից է նաև Սուրբծննդյան շուկան։ Քաղաքի կենտրոնական հրապարակները լցվում են բազմաթիվ առևտրականներով ու կրպակներով, և այդ տոնակատարությունը տևում է 3-4 շաբաթ՝ մինչև Սուրբ Ծնունդ։ Այդ ընթացքում Նյուրնբերգ են այցելում ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 330)։