Սուրբ ծնունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սուրբ Ծնունդից)
Սուրբ ծնունդ
Gerard van Honthorst 001.jpg
Տեսակ public holiday, public holiday և Public holidays in Belarus
Ենթադաս annual commemoration
Ամսաթիվ Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի՝ հունվարի 6,
Ռուս Ուղղափառ եկեղեցի Ռուս Ուղղափառ եկեղեցի՝ հունվարի 7,
Կաթոլիկ եկեղեցի Կաթոլիկ եկեղեցի՝ դեկտեմբերի 25
Հաստատված Սուրբ Մարիամ Աստվածածնից Հիսուս Քրիստոսի ծնվելու պատվին
Տոնական կերակուր Plätzchen, gingerbread և Christmas pudding

Հիսուս Քրիստոսի ծնունդ (Հայ առաքելական եկեղեցում՝ և Աստվածահայտնութիւն, հուն.՝ Ή κατά σάρκα Γέννησις τού Κυρίου καί Θεού καί Σωτήρος ημών Ιησού Χριστού), քրիստոնեական գլխավոր տոներից մեկը, որը նշվում է ի պատիվ Սուրբ Մարիամ Աստվածածնից Հիսուս Քրիստոսի ծնվելու։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին։ Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշել են հունվարի 6-ին։ Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել։ Բանն այն է, որ ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը։ Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։ Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր։ Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին՝ հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները։

Քրիստոսի ծննդյան իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլ Գրեկո. «Սուրբ ծնունդ»

Դավանաբանական տեքստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիսուս Քրիստոսի ծննդյան մանրամասն պատմությունը ներկայացվում է միայն Ղուկաս և Մատթեոս ավետարանիչների մոտ (Մատթեոսի ավետարան, 1-ին գլուխ).

Aquote1.png Յովսէփն էլ Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր: Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար[1]: Aquote2.png


Մարիամն ու Հովսեփը Բեթղեհեմ գնացին Հռոմեական կայսրությունում մարդահամարի պատճառով, որն ացկացվում էր Օգոստոս կայսեր օրոք[Ն 1]: Այդ ժամանակ Սիրիայում իշխում էր Պուբլիուս Քվիրինիոսը[Ն 2][Ն 3]: Համաձայն կայսեր հրամանի՝ մարդահամարի գործընթացը դյուրացնելու նպատակով կայսրության յուրաքանչյուր հպատակ պետք է վերադառնար «իր քաղաք»: Քանի որ Հովսեփն ու Մարիամը Դավթի ժառանգներն էին, ուղևորվեցին Բեթղեհեմ։

Հիսուսի ծննդից անմիջապես հետո նրան եկան երկրպագելու հովիվները, որոնք այդ իրադարձության մասին իմացել էին հրեշտակի հայտնությունից։ Ըստ Մատթեոս ավետարանիչի՝ երկնքում հայտնվեց զարմանահրաշ աստղ, որը նորածին Հիսուսի մոտ բերեց մոգերին: Նրանք ընծաներ նվիրաբերեցին՝ ոսկի, խունկ, զմուռս, ոչ ինչպես նորածնի, այլ Արքայի (Մտ. 2:1-3)։ Այդ ժամանակ «Սուրբ ընտանիքն» արդեն տուն էր գտել (Մտ. 2:1-11

Իմանալով Մեսիայի ծնունդի մասին և ցանկանալով ոչնչացնել նրան՝ հրեաների թագավոր Հերովդեսը հրամայեց սպանել մինչև 2 տարեկան բոլոր մանուկներին: Բայց Քրիստոսը հրաշքով փրկվեց, քանի որ հրեշտակը Հովսեփին հրամայեց ընտանիքի հետ փախչել Եգիպտոս, որտեղ նրանք ապրեցին մինչ Հերովդեսի մահը (Մտ. 2:16

Ըստ էության, ի սկզբանե՝ Քրիստոսի ծննդից 8 օր հետո տեղի ունեցավ նրա թլփատումը (Ղկ. 2:21), իսկ 40-րդ օրը՝ նրա ընծայումը Երուսաղեմի տաճարում (Ղկ. 2:22-38), իսկ հետո արդեն մոգերի երկրպագությունը, փախուստ Եգիպտոս և մանուկների կոտորածը:

Ապոկրիֆ աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սալոմեն լողացնում է Քրիստոսին» որմնանկար (Կապադովկիա, 12-րդ դար)

Հիսուս Քրիստոսի ծննդյան մանրամասներ կան նաև երկու ապոկրիֆ աղբյուրներում՝ «Հակոբի նախակտակարանում» և «Կեղծ-Մատթեոսի ավետարանում»: Համաձայն այս աղբյուրների՝ հյուրանոցում տեղի բացակայության պատճառով Հովսեփն ու Մարիամը ստիպված էին գիշերել քարանձավում, որը վատ եղանակային պայմաններում անասունների համար փարախ էր հանդիսանում։

Երբ Մարիամը զգաց երկունքի ցավեր, Հովսեփը գնաց մանկաբարձուհի գտնելու, բայց երբ վերադարձան քարանձավի մոտ, ծննդաբերությունն անցել էր, իսկ քարանձավում այնպիսի լույս էր, որ նրանց կուրացնում էր, իսկ որոշ ժամանակ անց լույսը կորավ, և հայտնվեց նորածինը, որը միանգամից վերցրեց իր Մարիամ մոր կուրծքը: Ինչպես հայտնում է Կիպրիանոս Կարթագենացին, Մարիամը «մանկաբարձուհու օգնության կարիքը չուներ. Նա ինքը և՛ մանկաբարձուհի էր, և՛ ծննդօգնություն ցուցաբերող, ուստր և Իր Նորածնին մատուցում է ակնածալի հոգատարություն»: Նա գրում է, որ Քրիստոսը ծնվել է մինչ Հովսեփի՝ մանկաբարձուհուն բերելը։ Ընդ որում Սալոմեն անվանվում է պառավ կույս և Մարիամի ազգակից, այսինքն սերված Դավթի ցեղից[2]:

Ապոկրիֆ աղբյուրներում հիշատակվող Սալոմե-մանկաբարձուհին վկայել է Աստվածածնի կուսության պահպանման վերաբերյալ, և նրա կերպարը մտել է Հիսուս Քրիստոսի ծննդյանը նվիրված պատկերագրության և ժողովրդական սովորույթների մեջ։

Ամսաթվի առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիսուս Քրիստոսի ծննդի որոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոսի ծննդյան տարեթիվը որոշելու փորձերը ուղեկցող իրադարձություններով (կայսրերի, թագավորների, հյուպատոսների կառավարման տարիներով և այլն) ոչ մի կոնկրետ տարեթվի չհանգեցրին։ Ըստ էության, պատմական Հիսուսը ծնվել է մ.թ.ա. 7 և 5 թվականների միջև[3]: Դեկտեմբերի 25 ամսաթիվն առաջին անգամ հիշատակվել է Սեքստոս Հուլիոս Ափրիկանոսի՝ 221 թվականին գրված տարեգրությունում[4]:

Մեր թվարկության հիմքում դրված հաշվարկումը արվել է 525 թվականին հռոմեացի վանական, պապական արխիվապահ Դիոնիսիոս Կրտսերի կողմից։ Դիոնիսիոսը հավանաբար հիմնվել է 354 թվականի Ժամանակագրական հավաքածուի տվյալների վրա (Chronographus anni CCCLIIII)[5]: Հիսուսի ծնունդն այստեղ վերագրվել է Հուլիոս Կեսարի և Էմիլիոս Պողոսի հյուպատոսության տարին, այսինքն՝ մ.թ. 1 թվականը։ 254 թվականի Ժամանակագրության մեջ ունի այս տեսքը. «Hos cons. dominus Iesus Christus natus est VIII Kal. Ian. d. Ven. luna XV («Այս հյուպատոսների օրոք՝ մինչ հունվարի ամսամուտի 8-րդ օրը՝ 15-րդ լուսնի ուրբաթ օրը, ծնվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը»)[5]», այսինքն՝ դեկտեմբերի 25-ին:

Ժամանակակից տարբեր հետազոտություններում Հիսուսի ծննդյան ամսաթիվը գտնվում է մ.թ.ա. 12 թվականից (Գալլեյի գիսաստղի անցման պահը, որը կարող էր լինել Բեթղեհեմյան աստղը) մինչ մ.թ.ա. 7 թվականի միջակայքում, երբ անցկացվել է նկարագրվող ժամանակաշրջանի միակ հայտնի մարդահամարը: Բայց մ.թ.ա. 4 թվականից հետո ընկած թվականներն անհավանական են երկու պատճառով. առաջին՝ ավետարանական և ապոկրիֆ տվյալներով Հիսուսը ծնվել է Հերովդես Մեծի ժամանակներում, իսկ վերջինս մահացել է մ.թ.ա. 4 թվականին (այլ տվյալներով՝ մ.թ.ա. 1 թվականին[6]), երկրորդ՝ եթե ընդունվեն ավելի ուշ թվականներ, ապա իր քարոզչության և խաչելության ժամանակներում Հիսուսը բավականին երիտասարդ էր:

Ինչպես նշում է հետազոտող Ռոբերտ Դ. Մայերսը. «Հիսուսի ծնունդի ավետարանական նկարագրությունը իրադարձության ամսաթվին հղումներ չունի: Բայց Ղուկասի գրվածքը (Ղկ. 2:8), որ «դաշտում հովիվներ կային, որոնք գիշերով պահում էին իրենց հոտը», ցույց է տալիս, որ Հիսուսը ծնվել է ամռանը կամ վաղ աշնանը։ Քանի որ Հրեաստանում դեկտեմբերին անձրևոտ է, հովիվները, ամենայն հավանականությամբ, իրենց անասունների համար ծածկ կփնտրեին»[7]: Բայց, համաձայն Թալմուդի, հովիվները, որոնք պահում էին տաճարի զոհերի հոտերը, դաշտերում էին լինում անգամ Զատիկից երեսուն օր առաջ, այսինքն՝ փետրվարին, երբ Հրեաստանում տեղումների քանակը զգալի բարձր է, ինչն էլ բեկում է քննադատների կարծիքները[8]:

Սուրբ ծնունդը տոնելու ամսաթվի հաստատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին քրիստոնյաները հրեաներն էին և չէին նշում Սուրբ ծնունդը (ըստ հուդայական դավանաբանության՝ մարդու ծնունդը «վշտի ու ցավի սկիզբն է»: )։ Քրիստոնյաների համար դավանաբանական տեսանկյունից առավել կարևոր էր համարվել ու համարվում Քրիստոսի հարության (Զատիկ) տոնը։ Այն բանից հետո, երբ քրիստոնեական համայնք մուտք գործեցին հույները (և այլ հելլենական ժողովուրդներ), հելլենական սովորույթների ազդեցությամբ սկսվեց տոնվել Քրիստոսի ծնունդը։

Քրիստոնեական հնագույն Աստվածահայտնության տոնը հունարի 6-ին գաղափարապես համընկնում էր և՛ Սուրբ ծննդի, և՛ Սուրբ մկրտության հետ, որոնք հետագայում դարձան առանձին տոներ։

Դեկտեմբերի 25-ը՝ որպես «Հուդայի Բեթղեհեմում Քրիստոսի ծնունդ», առաջին անգամ հիշատակվում է 354 թվականի Ժամանակագրությունում[9], որը հիմնվում է 336 թվականից սկիզբ առնող օրացույցի վրա։ Նույն օրն այնտեղ նշված է հռոմեական աշխարհիկ N(atalis) Invicti տոնը։ Այս համեմատաբար ուշ վկայությունը բերում է այն մտքին, որ Սուրբ ծնունդը հետնիկիյան տոն է՝ հաստատված լարվածակետին և որպես պատասխան dies natalis solis invicti-ին(Անհաղթ արևի ծննդյան օր), որը հաստատվել է 274 թվականին Ավրելիանոս կայսեր կողմից[10]:

Համաձայն մեկ այլ տեսակետի՝ դոնաթիստները Սուրբ ծնունդը նշում էին դեռ մինչ 4-րդ դարում (հանարավոր է, արդեն 243 թվականին), և ամսաթիվն արդեն հաստատված էր[11]:

Սուրբ հայտնության ամսաթիվ նշանակվեց մարտի 25-ը (Արևելքում՝ ապրիլի 6-ը)։ Այս ամսաթվերին 9 ամիս ավելացնելիս ստացվում է համապատասխանաբար դեկտեմբերի 25-ը և հունվարի 6-ը։ 4-րդ դարում Արևելքը (բացառությամբ Հայ առաքելական եկեղեցու) և Արևմուտքը միմյանցից փոխառան ամսաթվերը՝ Քրիստոսի ծննդյան և մկրտության համար սահմանելով առանձին տոներ[10]:

Սակայն, Ավետումը տոնելու ամսաթիվը ոչ միշտ է սերտ կապված Սուրբ ծնունդի տոնին. ամբրոսիական սովորույթում ավետման հիշատակմանը նվիրված է Ադվենտուսի վերջին (վեցերորդ) կիրակին, իսկ մոսարաբականում՝ դեկտեմբերի 18-ը[12]:

Սուրբ ծննդի տոնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է։ Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում։ Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ։ Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին։ Հետագայում՝ տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի՝ Սուրբ ծննդյան նախընթաց պահքին։ Պահեցողները պահոց շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սուրբ պատարագ և տրվում է Սուրբ ծննդյան ավետիսը։ Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս»՝ ի պատասխան լսելով. «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»[13]:

Ճրագալույցի Սուրբ պատարագ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո՝ ժամը 17.00-ից։ Սուրբ ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին։ Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ։ Հետաքրքիր է, որ Ճրագալույցի Սուրբ պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում՝ Սուրբ ծննդյան և Սուրբ Հարության տոներին։ Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն՝ վառել։ Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում։ Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն։ Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուսը։

Սուրբ ծննդյան այլ արարողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Էջմիածին

Հունվարի 6-ին Սուրբ ծննդյան Սուրբ պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։ Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին՝ ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի[14]: Սուրբ ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն։ Սուրբ ծննդյան և Ս. Հարության տոներից հետո մարդիկ հոգևորականին իրենց տուն և աշխատավայր են հրավիրում՝ տոնի կենարար ավետիսը և աստվածային օրհնությունը ստանալու նպատակով։ Տնօրհնեք կատարվում է նաև այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը կամ զգացվում է դիվային ուժերի ներկայություն։ Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։ Հունվարի 7-ին՝ Սուրբ պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները։ Սուրբ ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին՝ Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատելու և անվանակոչելու հիշատակին[15]:

Սուրբ ծննդյան արարողությունների ժամանակացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունվարի 5-ին՝ ժ. 17.30-ին, բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի տոնական Սուրբ պատարագ՝ ազդարարելով Սուրբ ծննդյան ավետիսը։ Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված մոմերը իրենց հետ տուն են տանում և սկսում տոնել Ս. Ծնունդը[14]:
  • Հունվարի 6-ին՝ ժ. 11.00-ին, բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ ծննդյան տոնական Սուրբ պատարագ։ Սուրբ պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեքի արարողություն։ Օրհնված ջուրը բաժանվում է ներկաներին[15]:
  • Հունվարի 7-ին հանգուցյալների հիշատակության օրն է՝ Մեռելոց։ Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ, որից հետո կատարվում է հոգեհանգստյան կարգ։ Առավոտյան՝ Սուրբ պատարագից և հոգեհանգստյան կարգից հետո, մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին[15]:
  • Հունվարի 13-ին՝ Տիրոջ Անվանակոչության օրն է։ Այդ օրը ևս բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ[16]:
  • Սուրբ ծննդյան տոնի կարևոր արարողություններից է Տնօրհնեքը։ Տարվա ընթացքում նվազագույնը երկու անգամ հարկ է հոգևորականի հրավիրել՝ Տնօրհնեքի[15]:

Պետություններ, որտեղ Սուրբ ծնունդը պետական տոն է[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրները, որտեղ Սուրբ ծնունդը պետական տոն է, նշված են մոխրագույնով, մնացած 39 երկրները նշված են դարչնագույնով.
բաց դարչնագույն՝ երկրներ, որտեղ Սուրբ ծնունդը պետական տոն չէ, բայց ոչ պաշտոնապես նշվում է,
մուգ դարչնագույն՝ երկրներ, որտեղ Սուրբ ծնունդը չի տոնվում:

Մեկ հանգստյան օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու հանգստյան օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք հանգստյան օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ ծնունդն աշխարհիկ մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ ծնունդի տոնում ոչքրիստոնյաների կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբծննդյան շնորհավորական բացիկ, 2004 թվական

Ոչքրիստոնյաների շրջանում որոշ մշակույթներում Սուրբ ծնունդն ամենից առաջ կապվում է տոնածառի, նվերներ տալու և ցանկությունների հետ։ Սուրբ ծննդին նվեր տալու սովորույթը խրախուսվում է վաճառողների կողմից, որն էլ հանգեցրել է տոնի առևտրականացման։ Սուրբ ծննդից առաջ մասնագիտացված խանութների շահույթը կարող է կազմել տարվա մնացյալ շահույթի կեսը կամ ավելին։

Աշխարհի մի շարք երկրներում Սուրբ ծնունդը պետական տոն է, կամ այդ օրը հայտարարված է ոչ աշխատանքային։ Սա քննադատության է ենթարկվում այլ կրոնական ուղղությունների ներկայացուցիչների և աթեիստների կողմից որպես խղճի ազատութան իրավունքի խախտում և կրոնի տարանջատում պետությունից։ Ընդ որում պետք է նշել, որ այն երկրներում, որտեղ Սուրբ ծնունդը համազգային տոն չէ, որպես պետական տոներ տեղադրված են մյուս կրոնների տոներ (Մարոկկո) կամ բնակիչները զրկված են ազատ դավանելու իրավունքից և կոմունիստական ձևաչափով հաստատված է պետական աթեիզմ (Չինաստան

Փորձեր արգելել տոնել Սուրբ ծնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Սուրբ ծնունդը քրիստոնեական տոն է, բայց որոշ բողոքական ուղղություններ մերժել են այն։ Օրինակ՝ 1659 թվականին պուրիտանները Նոր Անգլիայում որոշեցին արգելել Սուրբ ծնունդը, այսինքն՝ արգելել այդ օրը դուրս գալ աշխատանքից, երգել և կազմակերպել համատեղ հացկերույթներ։ Պաստոր-կոնգրեգացիոնալիստ Քոթթոն Մաթերը համարում էր, որ Սուրբ ծնունդի տոնելն անբարոյական է և մեղսալից[24]:

ԱՄՆ-ում հասարակական գործիչ և համոզված աթեիստ Ռիչարդ Սթոլմանն առաջարկեց դեկտեմբերի 25-ին նշել Իսահակ Նյուտոնի ծննդյան օրը՝ որպես մարդկային գիտելիքի փառաբանման խորհրդանշան։

Եհովայի վկաներն իրենց հերթին համարում են, որ Քրիստոսը ծնվել է հոկտեմբերի սկզբին, քանի որ դա այն ժամանակն է, երբ ոչխարներին արոտավայր են տանում, և հովիվները գիշերապահություն են անում դաշտերում՝ մատնանշելով այն, որ դեկտեմբերին ու հունվարին լեռնային Հրեաստանում, որտեղ Բեթղեհեմն է, չափազանց ցուրտ է։ Եվս մեկ հանգամանք, որ Հիսուսի ծնունդն աշնանն է, այլ ոչ թե ձմռանը, աստվածաշնչյան ժամանակագրությունն է, ըստ որի՝ Հիսուսը մահացավ 33 ու կես տարեկանում, իսկ նա, ինչպես հայտնի է, մահացավ գարնանը՝ հրեական Զատկի ժամանակ։ Մեկ այլ ուղղակի պնդում բխում է Ղուկաս ավետարանիչի՝ Օգոստոս կայսեր հրամանով մարդահամար անցկացնելու մասին գրվածքից։ Ըստ հրամանի՝ յուրաքանչյուրը պետք է հաշվառում անցներ իր հարազատ քաղաքում։ Նման միջոցառումը դժվար հնարավոր լիներ ձմռանը, երբ ճամփորդությունը կարող էր լինել դժվարին ու թանկարժեք։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մարդահամարը սկսվեց Օգոստոս կայսեր էդիկտով Հռոմի հիմնումից հետո 746 թվականին (համաձայն ab urbe condita-ի՝ մ.թ.ա. 7 թվականին):
  2. Քվիրինիոսը Սիրիայի կառավարիչ դարձավ Հռոմի հիմնումից հետո 759 թվականին (համաձայն ab urbe condita-ի՝ մ.թ. 6 թվականին):
  3. Հրեաստանում Քվիրինիոսի մարդահամարի մասին հիշատակում է Հովսեփոս Փլավիոսը (Հրեական հնախոսություն, XVIII, 1):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ավետարան ըստ Ղուկասի»։ Հայ Առաքելական Եկեղեցու Գրադարան։ Վերցված է 17 Դեկտեմբեր 2015 
  2. «† Monar.ru - Православие, Самодержавие, Народность!»։ pravoslavie.name։ Վերցված է 2015-12-21 
  3. «Руслан Хазарзар. Сын Человеческий. Глава двадцать первая»։ khazarzar.skeptik.net։ Վերցված է 2016-01-01 
  4. Hans J. Hillerbrand Christmas // Encyclopædia Britannica (անգլ.).
  5. 5,0 5,1 Monumenta Germaniae Historia. Auctorum Antiquissimorum. Berolini. 1892, IX.
  6. Filmer W. E. The chronology of the reign of Herod the Great // Journal of Theological Studies. - 1966. - XVII. - P. 283-298.
  7. Celebrations // Robert J. Myers The Complete Book of American Holidays. - Doubleday, 1972. - ISBN 0-385-07677-0. - ISBN 978-0-385-07677-7
  8. Лк.2:8-12 // Толковая Библия Лопухина
  9. Andrew McGowan , «How December 25 Became Christmas», Get Biblical archaeological Review Автор - PhD, ректор и президент Тринити-колледжа Мельбурнского университета)
  10. 10,0 10,1 Spinks, Bryan D. The growth of liturgy and the church year // Cambridge History of Christianity: Vol. 2. Constantine to c. 600. Cambridge University Press, 2008. P. 615.
  11. Talley, Thomas J. The origins of the liturgical year. New York, 1986.
  12. Ванюков С. А., Желтов М. С., Фельми К. Х., Квливидзе Н. В., Благовещение Пресвятой Богородицы, հ. 5, էջ 254-268։
  13. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս. Ճրագալույցի պատարագ Ս. Սարգիս եկեղեցում»։ 1in.am։ 2014-01-05։ Վերցված է 2 Հունվար 2016 
  14. 14,0 14,1 «Տոներ | Qahana.am»։ www.qahana.am։ Վերցված է 2015-12-17 
  15. 15,0 15,1 15,2 15,3 «Տոներ | Qahana.am»։ www.qahana.am։ Վերցված է 2015-12-17 
  16. «Տոներ | Qahana.am»։ www.qahana.am։ Վերցված է 2015-12-17 
  17. Постановление Верховного Совета РСФСР от 27.12.1990 N 2981-I «Об объявлении 7 января (Рождества Христова) нерабочим днём»
  18. Национальные праздники Беларуси
  19. 19,0 19,1 Ինչպես Նվերների օրը
  20. Տե՛ս Բուլղարիայի «Աշխատանքային օրենսգիրքը»՝ http://www.mlsp.government.bg/bg/law/law/KT.doc (բուլղ.)
  21. Տե՛ս Լատվիայի «Տոների և հիշատակման օրերի մասին» օրենքը - http://www.likumi.lv/doc.php?id=72608 (լատիշ.)
  22. В канун Рождества Литва будет отдыхать
  23. «ПОСТАНОВЛЕНИЕ Nr. 433 от 26.12.1990 о днях памяти, праздничных днях и днях отдыха в Республике Молдова»։ Парламент Республики Молдова։ 26.12.1990։ Վերցված է 19 Դեկտեմբեր 2015 
  24. «Рождество - Сайт о праздновании событий в США»։ www.usholidays.ru։ Վերցված է 2016-01-02 

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]