Չարլզ Դիքենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Չարլզ Դիքենս
Charles Dickens circa 1860s.png
Ծնվել է փետրվարի 7, 1812({{padleft:1812|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:7|2|0}})[1]
Ծննդավայր Պորտսմութ
Վախճանվել է հունիսի 9, 1870({{padleft:1870|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:9|2|0}})[1] (58 տարեկանում)
Վախճանի վայր Q5516441?
Մասնագիտություն գրող, վիպագիր, լրագրող և սոցիալական քննադատ
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ուշագրավ աշխատանքներ Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը, amwik, Q62879?, Q189811?, Q883305?, Q1340493?, Q565638?, Q308918? և Մեծ հույսեր
Ամուսին(ներ) Q2625262?
Զավակներ Q4775087?, Q3850458?, Q4775151?, Q4775209?, Q4775269?, Q4722504?, Q4775329?, Q4775374?, Q4775480? և Q4775528?
Charles Dickens Signature.svg
Charles Dickens Վիքիպահեստում
Dickens Gurney head.jpg

Չառլզ Դիքենս (անգլ.՝ Charles John Huffam Dickens; փետրվարի 7, 1812, Պորտսմութհունիսի 9, 1870), Վիկտորիա թագուհու դարաշրջանի անգլիացի նշանավոր գրող, վիպասան, ակնարկագիր։ Իր կյանքի ընթացքում ամենահանրաճանաչ գրողն էր։ XIX դարի դասական համաշխարհային գրականության նշանավոր գրողներից։ Դիքենսի ստեղծագործությունները համարվում են ռեալիզի գագաթնակետը, բայց նրա վեպերում կան և՛ սենտիմենտալ, և՛ հեքիաթային սկիզբներ։ Դիքենսի ամենահայտնի ստեղծագործությունները (հրատարակվել են առանձին-֊առանձին շարունակություններով)․ «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը», «Օլիվեր Թվիսթ», «Դեյվիդ Կոպերֆիլդ», «Մեծ հույսեր», «Երկու քաղաքների մասին պատություն»։

Կենսագրություն[խմբագրել]

Չառլզ Դիքենսը ծնվել է 1812 թվականի փետրվարի 7-ին՝ Լեդպորտի Պորտսմութ ծայրամասում։ Նա երկրորդ երեխան էր Ջոն Դիքենսի (1785—1851) և Էլիզաբեթ Դիքենսի 8 երեխաներից։ Ծնված ժամանակ նրա անունը Բարրու էր։ Նրա հայրը Թագավորական նավատորմի ռազմածովային բազային ծառայել է որպես սպա, և 1815 թվականի հունվարին նա տեղափոխվեց Լոնդոն, իսկ 1817 ապրիլին նրա ընտանիքը տեղափոխվեց Չաթեմ։ Այստեղ Չարլզը սովորել է պաստոր Ուիլիան Ժիլիայի դպրոցում, նույնիսկ երբ իր ընտանիքը վերստին տեղափոծվեց Լոնդոն։ Վատ ֆինանսական կյանքը մայրաքաղաքում նրա հորիը 1824 թվականին բերեց պարտքային բանկ։ Նրա ավագ քույրը գնաց սովորել թագավորական երաժշտական ակադեմիայում մինչև 1827 թվականը։ Այդ ժամանակ Չարլզը աշխատում էր վաքսի արտադրող գործարանում (Blacking Factory), որտեղ նա շաբաթական ստանում էր վեց շիլլինգ։ Բայց նրանք ամեն կիրակի օրը գնում էին բանտ, ծնողների հետ ապրելու։ Դիքենսի հորական տատիկի մահից հետո, ի շնորհիվ ստացած ժառանգությանը, Ջոն Դիքենսը ազատ արձակվեց բանտից։ Ծովակալությունում և թերթերից մեկում որպես խմբագիր ստացավ պառլամենտական կենսաթոշակ։ Սակայն, Չարլզը մոր պնդմամբ, մնացել էր գործարանում, որը հետագա կյանքում ազդել է նրա վերաբերմունքին կանանց նկատմամբ։ Որոշ ժամանակ անց, նա սովորել է Wellington House Academy, որտեղ սովորել էր մինչև 1827 մարտը։ Ֆաբրիկայում աշխատելու հետո, նա այնուհետև աշխատում է իրավաբանական գրասենյակում, որտեղ կազմում էր արձանագրություններ և գրառում էր վկաների ցուցմունքները՝ ստանալով շաբաթական 13 շիլլինգ։ Այստեղ նա աշխատել է մինչև 1828 թվականը։ Երկար ժամանակ աշխատել է լոնդոնյան թերթերում, գրել հոդվածներ ու ակնարկներ Լոնդոնի մասին։ Ուսումնասիրելով Թ․ Գորնեի (Thomas Gurney|Thomas Gurney) սղագրական համակարգը, նա սկսել է աշխատել որպես ազատ լրագրող իր հեռավոր ազգական Թոմաս Չարլզոտոմոնի հետ։ Դիքենսին 1830 թվականին հրավիրեցին «Morning Chronicle|Morning Chronicle»: Նույն թվականին Չարլզ Դիքենսը հանդիպում է իր առաջին սիրուն՝ Մարիա Բիդնելին՝ բանկի տնօրենի աղջկան։

Գրական գործունեություն[խմբագրել]

«Իմ հանդեպ հավատը մարդկանց, ովքեր կառավարելու հանդեպ սեր ունեն, ընդհանուր առմամբ՝ չնչին է: Իմ հավատքը ժողովրդին,, ընդհանուր առմամբ, անսահման»

Դիքենսի «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը» (1837 թվական) վեպը մեծ հռչակ է բերել նրան։ Վեպի հերոսները մի խոմբ ուրախ և ունևոր մարդիկ են, ովքեր սիրում են հաճելի ու զվարճալի ժամանցներ և հաճախ են հայտնվում արկածների աշխարհում ու զավեշտալի իրավիճակներում։

Դիքենսը 1838 թվականին լույս է ընծայել «Օլիվեր Թվիստի արկածները» վեպը, որն ընթերցողներին տեղափոխում է Լոնդոնի գետնաշխարհում ապրող թշվառների աշխարհը։ Փոքրիկ Օլիվերի հետ ընթերցողը տխրում ու տառապում է նրա կրած տանջանքների համար։ Դիքենսն առաջին է անրադարձել Օլիվերի պես շահագործվող որբ երեխաների կյանքին, մանկատների անմարդկային պայմաններին։ Մանկության թեման արծարված է նաև նրա «Դոմբի և որդի» (1848թվական) վեպում . Դոմբիի երեխաները թեև ապրում են բարեկեցիկ կյանքով , սակայն դժբախտ են ու անտասված, որովհետև զրկված են ծնողական քնքշանքից։

Դիքենսի մյոս վեպը՝ «Դեյվիդ Կոպերֆիլդը» (1850 թվականին), որն ինքնակենսագրական տարրեր ունի, մի կյանքի պատմություն է, որտեղ գլխավոր հերոսը մանկուց պայքարում է անարդարության և անիրավության դեմ, մաքառում իր ու բարեկամների երջանկության համար և, ի վերջո, հաղթանակում։ Մարդիկ այսօր էլ սիրով են ընթերցում դիքենսյան հերոսների պատմությունները, ովքեր անցնում են ծանր ու դժվար փորձությունների միջով՝ հանուն արդար կյանքի և արժանապատվության։

Դիքենսը գրել է նաև «Նիկոլաս Նիքբլիի կյանքն ու արկաածները» (1839 թվական), «Հնությունների կրպակ» (1841 թվական), «Սառը Տունը» (1853 թվական), «Երկու քաղաքի պատմություն» (1859 թվական), «Էդվին Դրուդի գաղտնիքը» (1870 թվական) և այլ վեպեր։ Նրա մի շարք գործերի հիման վրա նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր. «Օլիվեր Թվիսթի արկածները» վերածվել է նաև մյուզիքլի (1969 թվական, արժանացել է Օսկար մրցանակի) և մոլտիպլիկացիոն ֆիլմի։
Դիքենսի ստեղծագործություններն առաջին անգամ հայերեն են թարգմանվել 1882 թվականին։

«Գրականություն» ահա թե ինչն էր մինչ այս գլխավորը։

Դիքենսի առաջին սիրողական ակնարկները, որոնք նա անվանել է Բոզի ակնարկները տպագրվել է 1836 թվականին։ Նրանց ոգին համահունչ էր Դքենսի սոցիալական վիճակին։

Հիմնական ստեղծագործությունները[խմբագրել]

  • Բոզի ակնարկները (Sketches by Boz, 1836)
  • Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը (The Posthumous Papers of the Pickwick Club), հրատարակվում էին ամենամսյա պրակներով, ապրիլ 1836 - նոյեմբեր 1837
  • Օլիվեր Թվիստ (Oliver Twist), փետրվար 1837 - ապրիլ 1839
  • Նիկոլաս Նիքլբի (The Life and Adventures of Nicholas Nickleby, ապրիլ 1838 - հոկտեմբեր 1839
  • Հնությունների կրպակ (The Old Curiosity Shop, շաբաթական պրակներ, ապրիլ 1840 - փետրվար 1841
  • Բարնաբի Ռաջ (Barnaby Rudge։ A Tale of the Riots of 'Eighty', փետրվար - նոյեմբեր 1841
  • Սուրբծննդյան վիպակներ (The Christmas books)։
  • Մարտին Չեզլվիթ (The Life and Adventures of Martin Chuzzlewit, հունվար 1843 - հուլիս 1844
  • Դոմբի և որդի (Dombey and Son, հոկտեմբեր 1846 - ապրիլ 1848
  • Դևիդ Քոփերֆիլդ (David Copperfield, մայիս 1849 - նոյեմբեր 1850
  • Ամայի տունը (Bleak House), մարտ 1852 - սեպտեմբեր 1853
  • Ծանր ժամանակներ (Hard Times։ For These Times, ապրիլ - օգոստոս 1854
  • Փոքրիկ Դորրիթ (Little Dorrit), դեկտեմբեր 1855 - հունիս 1857
  • Պատմվածք երկու քաղաքների մասին (A Tale of Two Cities), ապրիլ - նոյեմբեր 1859
  • Մեծ հույսեր (Great Expectations), դեկտեմբեր 1860 - օգոստոս 1861
  • Մեր ընդհանուր ընկերը (Our Mutual Friend), մայիս 1864 - նոյեմբեր 1865
  • Էդվին Դրուդի գաղտնիքը (The Mystery of Edwin Drood), ապրիլ 1870 - սեպտեմբեր 1870, անավարտ՝ նախատեսվող 12 պրակից հրատարակվել է 6-ը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

Կենդանության օրոք ամենահայտնի անգլալեզու գրողը բավականին տարօրինակ սովորություն ուներ. նա «տարված» էր դիահերձարաններով։ «Ինչ-որ անտեսանելի ուժ ինձ տանում է դիահերձարան»,- գրել է Դիքենսը։ Որ քաղաքում էլ նա լիներ, առաջինն այցելում էր դիահերձարաններ։ Այդ վայրերում գրողը կարող էր մնալ ժամերով՝ «հիանալով» դիակներով։ Այն զգացողությունը, որ նա ունենում էր այդ պահերին, անվանում էր «տհաճության ձգողականություն»։ Դիքենսի ևս մի տարօրինակություն էր տաք ջրի կում անելը յուրաքանչյուր 50 տող գրելուց հետո[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել]


Գրականություն[խմբագրել]

  • Мария Обельченко. // Двойная жизнь Чарлза Диккенса // [1] // , 2007.
  • Хескет Пирсон. Диккенс. М.: Молодая гвардия, 1963, ЖЗЛ.
  • Тайна Чарльза Диккенса: Библиографические разыскания /Сост. Е. Ю. Гениева, Б. М. Парчевская (раздел «Диккенс в русской печати»); Отв. ред., предисл. и вступ. ст. Е. Ю. Гениева. — М.: Книжная палата,1990. — 536 с.
  • Мир Чарльза Диккенса // {{{վերնագիր}}} // Москва.: «Прогресс»., 1975 г — 320 — 320 — 320 էջ.
  • Поликарпов Ю. Русский прототип персонажа Диккенса //Вопросы литературы. 1972. № 3.
  • Тархов Тимур. Чарльз Диккенс: большие надежды // Наука и жизнь. — 2014. — № 11. — С. 100—111.

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Չարլզ Դիքենս