Պատմություն երկու քաղաքների մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Պատմություն երկու քաղաքների մասին
A Tale of Two Cities
A Tale of Two Cities title page.png
Ժանր պատմավեպ և social novel
Հեղինակ Չարլզ Դիքենս
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հրատարակություն 1859
Նախորդ Փոքրիկ Դորիթ
A Tale of Two Cities

"Պատմություն  երկու քաղաքների մասին" (անգլ.՝ A Tale of Two Cities), տպագրված է 1859,  Չարլզ Դիքենսի պատմական վեպերից Ֆրանսիական հեղափոխության ժամանակների մասին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոն, 1775թ.: Տարեց բանկային ծառայողը Ջարվիս  Լորիսը հաղորդում է 17-ամյա  Լյուսի  Մանետին  այն մասին, որ նրա հայրը ամենևին էլ չի մահացել (ինչպես նա համարում էր), այլ   իր ծննդյան  պահից  պահվել է Բաստիլում՝   չար  մարկիզուհի  Էվրեմոնդայի  հսկողության տակ:  Հիմա նա ազատվել  է  և ապրում է Փարիզում իր նախկին ծառաների  հետ: Լորիսը  և Լյուսին մեկնում են Ֆրանսիա, որպեսզի  դժբախտին  տանեն  հայրենիք:

1780 թվական: Լոնդոնի Օլդ-Բեյլ դատարանում դատում են ֆրանսիացի գաղթական Չարլզ Դարնիին: Խելոք  փաստաբանին՝ Կարտոնին,  հաջողվում է համոզել դատարանին իր անմեղության մասին: Ազատվելով, Դարնին  Փարիզում հանդիպում է իր հորեղբորը՝  մարկիզ  Էվրեմոնդին: Գիշերը  Էվրեմոնդը  հըուրընկալում է  քաղաքացիների,  որոնք վրաերթի  էին  ենթարկվել  իր  կառքով: 

Լյուսիի  և  Դարնիի  միջև  առաջանում է զգացմունք, և երիտասարդը խնդրում է նրա ձեռքը բժիշկ Մանետից:. Նա խոստովանում է, որ Դարնին   նրա իսկական անունը չէ, որ  նա  ամեն  դեպքում  Էվրեմոնդ  է՝  ամենամոտ բարեկամը այդ մարդու, ով դատապարտված  էր  բժշկի  20-ամյա մոռացությանը:  Բժիշկը տալիս է իր համաձայնությունը ամուսնությանը:

"Ծովն  է ժամանում" — նկար  100-ամյա վաղեմության

1789 թվական:   Բարեհոգի Դարնին Լյուսիի  հետ ապրելով   Լոնդոնում՝  ստանում  է Փարիզից նամակ,  որտեղ նրա տարեց  ծառան, բռնվելով  դատարանի  կողմից, խնդրում էր օգնություն: Հազիվ Դարնին քայլում  էր  ֆրանսիական հողի  վրա, երբ  նրան ձերբակալում  են  որպես փախստական  և  նետում Լաֆորս բանտ: Դարնիի ընտանիքտ  ամբողջ կազմով ձեռնամուխ  է  լինում  նրա փրկությանը:

1 տարի և երեք ամիս ընթանում է  Դարնիի  դատավարությունը:  Գործընթացի ժամանակ նրա դեմ ցուցմունք է տալիս մադամ Դեֆարժը: Չնայած Մանետի միջամտությունը՝  ի պաշտպանություն փեսայի, Էվրեմոնդի ոճրագործությունների տպավորության տակ  հեղափոխական   դատարանը  Մահապատժի  է դատապարտում Դարնիին: 

Փաստաբան  Կարտոնին, որը անպատասխան սիրահարված էր Լյուսիին, կարողանում է լսել   մադամ Դեֆարժի  խոսակցությունը, որտեղ նա բացահայտում է Էվրեմոնդի հանդեպ  ունեցած ատելության  իրական պատճառը. շատ տարիներ առաջ հանգուցյալ Էվրեմոնդը բռնաբարել էր իր քրոջը՝ բուժող բժշկի հետ, որ  հանդիսանում  էր  բժիշկ Մանետը: Նրա ընտանիքը դատապարտված էր մահվան, և ինքը  ողջ է մնացել միայն հրաշքով:

Կարտոնը  զգուշացնում է Լյուսիին  և նրա ընտանիքինն  որ  անհրաժեշտ է շտապ լքել Ֆրանսիան,  քանի որ  մադամ  Դեֆարժի հաջորդ զոհը կդառնա  ինքը՝ Լյուսին, ու իր դուստրը: Շանտաժի օգնությամբ նա  փոխում է իր  հագուստը  Դարնիի հետ:  Քանի որ արտաքուստ նրանք շատ նման են, Դարնիին  հաջողվում է անարգել դուրս գալ բանտից  և Փարիզից, իսկ Կարտոնը   մյուս օրը  հադես  է  գալիս  նրա փոխարեն: 

Կարտոնի  վերջին խոսքերից  պարզ է դառնում, որ նա համարում է իր արարքը  զոհաբերությու՝ն  Լյուսսի սիրո  և հանուն նրա երջանկության:  Գրքի վերջում ցուցադրվում է  մադամ  Դեֆարժի մահը՝ հավատարիմ   տնային  տնտեսուհի  Լյուսի  Մանետի ձեռքերում: Դարնի  ամուսինները  ապահով վերադառնում են Լոնդոն:

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պատմություն  երկու քաղաքների մասին» վեպի  գաղափարը Դիքենսին  եկել  է Ուիլկի  Քոլինզի պիեսի բեմադրության  ժամանակ, որի  գլխավոր  հերոսը իրեն զոհաբերում է  հանուն  իր սիրելիի երջանկության: Այս պատմությունը, որը ունեցել է զուգահեռներ  հենց Դիկենսի կյանքի  հետ, կապվել են մտքեր Ֆրանսիական հեղափոխության մասին: Կարդալով Թոմաս Քարլայլի պատմական գրքերը՝  Դիքենսը նրան երկրպագել  է և նրանից  շատ բաներ   է սովորել:

Ինչը բնորոշ է հասուն Դիկենսին, գործողությունների նմուշները թույլ են տալիս ուրվագծել թելեր, կապված ամբողջ հասարակությանը, և  ընթերցողի  աչքերի  առջևով անցկացնել  ամենատարբեր խավերի  ներկայացուցիչներին: Իրավաբանի մասնագիտությունը, ինչպես միշտ, հանգեցնում է  դրամատիկ նկարագրով դատական գործընթացների: 

Ժողովրդականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

 Ամերիկյան պարբերականի  կազմը 1942թ.

Անգլախոս երկրներում եզակի  (բացառությամբ "Բարնեբի Ռաջի") Դիկենսի պատմավեպը  դարձել է դասագիրք: Նշվում է, որ տպաքանակի 200 մլն օրինակով  գրողի ստեղծագործությունը   ոչ միայն առավել հայտնի է անգլալեզու երկրներում, այլև   անգլալեզու գրականության  մեջ  զբաղեցնում  է անփոխարինելի  դեր:

Վեպը  բազմիցս էկրանավորվել  է՝ առաջին անգամ  1911 թ. Դասական է համարվում  1935 թ. էկրանավորումը, որի պրոդյուսերն  էր  Դ. Սելզնիկը: 1980 թվականին դուրս է եկել նաև ամերիկյան  էկրանավորումը, անգլերեն մինիսերիալ, իսկ 1984 թ.՝ ավստրալական   մուլտֆիլմ:  Վեպի սյուժեն օգտագործվում  է  որպես  օպերա և մյուզիքլ:

Այնուամենայնիվ ռուսալեզու ընթերցողներին գիրքը համեմատաբար քիչ է հայտնի, հավանաբար, նկատի  ունենալով հեղափոխական իրողությունների պատկերները,  նրան դարձրել է հարձակման թիրախ մարքսիստական  գրականագետների համր:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]