Օլիվեր Թվիստի արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
«Օլիվեր Թվիստի արկածները»
OliverTwist
Olivertwist front.jpg
«Օլիվեր Թվիստի արկածները» վեպի առաջին հրատարակումը
Ժանր վեպ
Հեղինակ ՉարլզԴիքենս
Երկիր Անգլիա և Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզու անգլերեն
Գրվել է 1837 - 1839 թվականներ
Հրատարակչություն Bentley's Miscellany[d] և Richard Bentley[d]
Հրատարակություն 1838
Նախորդ Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը
Հաջորդ ՆիկոլասՆիքլբի
Oliver Twist

Օլիվեր Թվիստի արկածները (Oliver Twist; or, the Parish Boy’s Progress; The Adventures of Oliver Twist) Չարլզ Դիքենսի երկրորդ, իսկ անգլիական գրականության առաջին վեպը, որի գլխավոր հերոսը երեխա է:

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվեր Թվիստ՝ տղա, ում մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ: Նա մեծանում է ծխական համայնքի մանկատանը, որի միջոցները շատ խղճուկ են: Քաղցած հասակակիցները ստիպում են նրան հավելում խնդրել ճաշին: Այդպիսի համառության համար տնօրենությունը վաճառում է նրան գերեզմանափորներին, որտեղ Օլիվերը ծաղրի է ենթարկվում ենթավարպետների կողմից: Ենթապետի հետ կռվից հետո Օլիվերը փախչում է Լոնդոն, որտեղ նա ընկնում է Ճարպիկ խաբեբա մականվամբ երիտասարդ գրպանահատի խմբի մեջ: Ավազակների որջը ղեկավարում է խորամանկ և նենգ հրեա Ֆեգինը: Նրանց է միանում սառնասիրտ մարդասպան և կողոպտիչ Բիլ Սայկսը: Նրա 17-ամյա ընկերուհին՝ Նենսին Օլիվերի մեջ հարազատ հոգի է տեսնում և բարություն է դրսևորում նրա հանդեպ:

Մեյլիի տունը թալանելու փորձ: Պատկերազարդում հրատարակման համար: 1894 թվական

Ավազակները ծրագրում էին սովորեցնել Օլիվերին գրպանահատի գործը, սակայն ձախողված կողոպուտից հետո տղան հայտնվում է պարոն Բրաունլոյի տանը, ով ժամանակի ընթացքում սկսում է կասկածել, որ Օլիվերը իր ընկերոջ որդին է: Սայկսը և Նենսին Օլիվերին վերադարձնում են ընդհատակյա հանցավոր աշխարհ, որպեսզի նա մասնակիցի կողոպուտի:

Ինչպես պարզվում է Ֆեգինի հետևում կանգնած է Մոքսը՝ Օլիվերի խորթ եղբայրը, ով փորձում է զրկել նրան ժառանգությունից: Հանցագործների հերթական անհաջողությունից հետո Օլիվերը հայտնվում է միսս Ռոզ Մեյլի տանը, գրքի վերջում պարզվում է, որ նա հերոսի մորաքույրն է: Նրանց այցելում է Նենսին և հայտնում, որ Մոքսը և Ֆեգինը չեն հրաժարվում Օլիվերին գողանալու կամ սպանելու մտքից: Այս նորությամբ Ռոզ Մեյլին այցելում է պարոն Բրաունլոյին, որպեսզի նրա օգնությամբ լուծի այդ իրավիճակը: Այնուհետև Օլիվերը վերադառնում է պարոն Բրաունլոյի մոտ:

Սայկսին հայտնի է դառնում Նենսի պարոն Բրաունլոյին կատարած այցելությունների մասին: Զայրույթի մոլուցքի մեջ չարագործը սպանում է աղջկան, բայց շուտով ինքն էլ է սպանվում: Մոքսը ստիպված բացում է իր գաղտնիքը, հաշտվում ժառանգության կորստի հետ և մեկնում Ամերիկա, որտեղ նա մահանում է բանտում: Ֆեգինին կախաղան են բարձրացնում: Օլիվերը երջանիկ ապրում է իր փրկչի՝ պարոն Բրաունլոյի տանը:

Գրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օլիվեր Թվիստի արկածները» կանխագուշակում է Դիքենսի սոցիալական վեպերը նրանով, որ այս գրքում տրվում է ամբողջ անգլիական հասարակության հատումը՝ լոնդոնյան արիստոկրատական առանձնատներից մինչև գավառական մանկատունը և ցույց է տալիս նրանց կապը: Քննադատության թիրախ են դառնում աշխատանքային տները և մանկական աշխատանքը, հանցավոր գործունեության մեջ երեխանների ներգրավման նկատմամբ կառավարության անտարբերությունը:

Ֆեգին: Ջոզեֆ Կլարկ (1889 թվական)

Վեպի նախաբանում Դիքենսը քննադատում է հանցագործների կյանքը ռոմանտիկ լույսի ներքո: Նա գրում է.

Aquote1.png Ինձ թվում էր, որ պատկերել հանցավոր խմբավորման իրական անդամների, նկարագրել նրանց ամբողջ այլանդակությամբ, նրանց ամբողջ նոխկալիությունը, ցույց տալ խղճուկությունը, նրանց աղքատությունը, ցույց տալ նրանց այնպիսին, ինչպիսին կան իրականում, նրանք միշտ գողանում են, բռնկված անհանգստությամբ, կյանքի ամենակեղտոտ ուղիներով և ուր էլ որ նայեն, ամնեուր սև, սարսափելի կախաղան է նրանց առաջ, ինձ թվում էր, որ դա պատկերել, նշանակում է փորձենք անել այն, ինչ անհրաժեշտ է, և որը կծառայի հասարակությանը: Եվ ես դա կատարեցի իմ ուժերի սահմաններում[1]:

- «Օլիվեր Թվիստի արկածները» վեպի Չարլզ Դիքենսի նախաբանը:

Aquote2.png


Վեպի հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն հրատարակվել է Bentley’s Miscellany գրական ամսագրում՝ 1837 թվականի փետրվարից մինչև 1839 թվականի մարտը: Վեպը հրատարակվել է նաև այլ հրատարակչությունում Bentley’s Miscellany ամսագրի հրատարակչի հետ պայմանագրի համաձայն՝ 1838 թվականի հոկտեմբերին: 1846 թվականին վեպը տպագրվել է Դիքենսի կողմից՝ ամսական համարներում, որոնք լույս էին տեսնում հունվար-հոկտեմբեր ամսիներին:

Օլիվերը վիրավորվել է կողոպուտի ժամանակ

Ռուսաստանում վեպը առաջին անգամ հրատարակվել է 1841 թվականին, երբ առաջին հատվածը (գլուխ 23) հայտնվել է «Գրական թերթի» (թիվ 14) փետրվարյան համարում: Գլուխը կոչվել է «Այն մասին, թե ինչ ազդեցություն են ունենում թեյի գդալները սիրո և բարոյականության վրա»: Վեպի առաջին անբողջական հրատարակությունը Ռուսաստանում իրականացվել է նույն տարում: Վեպը հրատարակվել է անանուն առանձին գրքով Սանկտ-Պետերբուրգում, Ա. Գորկովենկոյի թարգմանությամբ:

Վեպի ժամանակակից թարգմանությունը ռուսերեն լեզվով կատարվել է Եվգենի Լանի կողմից:

Հուշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիքենսը կյանքի վերջում խոստովանեց, որ չարագործներից մեկին հրեա է ստեղծել, ընդ որում իրավիճակը բարդացավ նրանով, որ այդ կերպարին նա տվեց իր հրեա ծանոթներից մեկի՝ Ֆեգինի ազգանունը: Իր մեղքը քավելու համար Դիքենսը իր «Մեր ընդհանուր ընկերը» վեպի հերոս դարձրեց հրեա Ռահուին, ով բարի և ազնիվ մարդ էր, Ֆեյգանի հակապատկերը Օլիվեր վեպից:

Էկրանավորում և թատերական բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stone, Harry. Dickens and the Jews. Indiana University Press. Vol. 2, No. 3 (Mar, 1959): 240. JSTOR.