Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը
The Posthumous Papers of the Pickwick Club, Containing a Faithful Record of the Perambulations, Perils, Travels, Adventures and Sporting Transactions of the Corresponding Members
Pickwickclub serial.jpg
Հեղինակ Չարլզ Դիքենս
Տեսակ գիրք
Ժանր social criticism և վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Նախորդ Sketches by Boz
Նկարազարդող Ռոբերտ Սեյմուր, Robert William Buss և Հելբոտ Նայթ Բրաուն
Երկիր Անգլիա
Հրատարակիչ Chapman & Hall
Հրատարակման տարեթիվ ապրիլ 1836
ԳՄՍՀ 0-8129-6727-5
OCLC 52861910
The Pickwick Club Վիքիպահեստում

«Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը» (1836 - 1837 թթ.) Չարլզ Դիքենսի առաջին վեպն է, որը մեծ հռչակ է բերել գրողին։ Դիքենսը գրել է ուրախ և ունևոր մարդկանց մի ակումբի մասին։ Նրանք ճանապարհորդում են ամբողջ Անգլիայով և հետևում «մարդկային բնությանը»: Այդ կերպ գրողն իր վեպում արտացոլել է նաև հին Անգլիայի բարքերն ու մարդկային խառնվածքների բազմազանությունը։ Վեպը գրելու պատվերը Դիքենսը ստացել է Ուլյամ Հոլից։ Մտահղացումը շատ պարզ էր. գրել պատմություն զվարճալի ջենթլմենների մասին, որոնք պատկերված են Ռոբերտ Սեյմուրի կտավում։ Վեպի ավարտից մեկ օր առաջ գրած նամակում Դիքենսն ասում է. «Վերջապես ես ձեռնամուխ եղա Պիկվիկին, որին վիճակված է ընթերցողի առաջ ներկայանալ իր փառքի ու մեծության ողջփայլով»։