Դավիթ Կոպպերֆիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դևիդ Կոպպերֆիլդ (այլ կիրառումներ)
Դավիթ Կոպպերֆիլդ
David Copperfield or The Personal History, Adventures, Experience and Observation of David Copperfield the Younger of Blunderstone Rookery (Which He Never Meant to Publish on Any Account) և David Copperfield
Copperfield cover serial.jpg
Հեղինակ Չարլզ Դիքենս
Տեսակ written work
Ժանր ինքնակենսագրական վեպ և դաստիարակչական վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Ստեղծման տարեթիվ 1849
Նկարագրում է Անգլիա
Նախորդ Dombey and Son
Հաջորդ Անգլիայի պատմություն երեխաների համար
Նկարազարդող Հելբոտ Նայթ Բրաուն
Կազմի հեղինակ Հելբոտ Նայթ Բրաուն
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հրատարակիչ Bradbury and Evans
Հրատարակման տարեթիվ 1850
David Copperfield Վիքիպահեստում

«Դավիթ Կոպպերֆիլդի կյանքը՝ պատմված իր կողմից» (անգլ.՝ The Personal History, Adventures, Experience and Observation of David Copperfield the Younger of Blunderstone Rookery), Չարլզ Դիքենսի հիմնականում ինքնակենսագրական վեպը, որը 5 մասով հրատարակվել է 1849 թվականին, իսկ 1850 թվականին՝ առանձին գրքով։ Սա նրա առաջին ստեղծագործություններից է, որում պատումը տարվում է առաջին դեմքով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Կոպպերֆիլդը լույս աշխարհ է գալիս հոր մահից մի քանի ամիս անց։ Երբ տղան 7 տարեկան էր, նրան ջերմորեն սիրող մայրը ամուսնական դաշինք է կնքում խստաբարո պարոն Մերդստոնի հետ։ Տղայի և խորթ հոր միջև փոխադարձ թշնամանք է սկսում, որն ուժգնանում է այն բանից հետո, երբ տան կառավարումն իր վրա է վերցնում Մերդստոնի քույրը, իսկ հայրացուն սկսում է տանջել Դավիթին անբավարար առաջադիմության համար։

Մերդստոնը ճանապարհում է տղային մասնավոր դպրոց, որտեղ, չնայած ուսուցիչների ճնշումներին, նա կարողանում է սփոփանք գտնել ընկերների հետ շփումներում, ինչպիսիք էին Ջեյմս Ստրիֆորթը և Թոմի Տրեդլսը։ Այդ ընթացքում տղայի մայրը մահանում է, և Մերդստոնը նրան ուղարկում է Լոնդոն՝ աշխատելու իրեն պատկանող գործարանում։ Այնտեղ տղային տեղավորում են ապրելու Ուիլկինս Միկոբրի տանը, որը, չնայած սարսափելի չքավորությանը, մշտապես պահպանում է իր լավատեսությունը:

Այն բանից հետո, երբ Միկոբրը պարտքի պատճառով բանտ է ընկնում, Դավիթը ստիպված է լինում փախչել Դուվր՝ իր մահացած հոր հորաքրոջ՝ Բեթսի Տրոտուդի մոտ։ Ամբողջ ճանապարհը ոտքով անցնելով՝ ընկնում է էքսցենտրիկ բարեկամուհու հովանավորության տակ։ Մերդստոնի փորձը՝ հետ վերցնելու տղային, հաջողություն չի ունենում։

Անընդհատ նոր ու նոր անձինք են գալիս ու անցնում Դավիթի կյանքով, մինչև որ գրքի վերջում նա ի վերջո դառնում է երիտասարդ փայլուն գրող։ Որոշ ժամանակ նա անց է կացնում տատի փաստաբանի՝ միստեր Ուիկֆիլդի տանը, որն ալկոհոլիզմի անդունդն էր գլորվում օգնական զզվելի Ուրիաս Հիպի ձեռքով, որը ծերունու մեջքի հետևում մութ գործեր էր անում։

Դառնալով Ուիկֆիլդի գործընկերը՝ Հիպը աշխատանքի է ընդունում Միկոբրին։ Վերջինս Կոպպերֆիլդի ևս մեկ մանկության ընկերոջ՝ Տրելդսի հետ ձեռք է բերում Հիպի խարդախությունների ապացույց և դրանք ջրի երես հանում։ Սրան զուգահեռ ընթանում է նաև Սթիրֆորթի պատմությունը, որը գայթակղում է որբուհի Էմլիին և նրա հետ փախչում Եվրոպա. այս սյուժետային գիծն ավարտվում է ողբերգությամբ։

Դավիթն այդ ընթացքում սիրահարվում է պարզամիտ Դորա Սպընլոյին, որը դառնում է նրա կինը։ Անգործնական Դորայի մահից հետո գլխավոր հերոսը երջանկություն է գտնում միստր Ուիկֆիլդի դստեր՝ Ագնեսի շնորհիվ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեյվիդ Կոպերֆիլդ - իլյուզիոնիստ, որն ընտրել է իր անունն՝ ի պատիվ դիքենսյան հերոսի
  • Uriah Heep (Յուրայա Հիփ) - անգլիական ռոք խումբ, որը փոխառել է Ուրիաս Հիպի անունը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]