Օ. Հենրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Օ. Հենրի
William Sydney Porter by doubleday.jpg
Ծնվել է սեպտեմբերի 11, 1862({{padleft:1862|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:11|2|0}})[1]
Ծննդավայր Գրինսբորո[2]
Վախճանվել է հունիսի 5, 1910({{padleft:1910|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:5|2|0}})[1] (47 տարեկանում)
Վախճանի վայր Նյու Յորք[3]
Գրական անուն O. Henry, Olivier Henry
Մասնագիտություն գրող և դեղագործ
Լեզու անգլերեն[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
O. Henry Վիքիպահեստում

Օ. Հենրի (անգլ.՝ O. Henry, գրական անուն, իսկական անունը՝ Ուիլյամ Սիդնի Փորթեր (William Sydney Porter), 1862 - 1910), ամերիկացի գրող, արձակագիր, նուրբ հումորով և անսպասելի հանգուցալուծումներով առանձնացող նովելների հեղինակ։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օ. Հենրիի ընտանիքը

Ծնվել է 1862 թ. սեպտեմբերի 11-ին Գրինսբորո քաղաքում (Հյուսիսային Կարոլինա նահանգ) բժշկի ընտանիքում։ Երեք տարեկան հասակում զրկվում է մորից, ավելի ուշ անցնում է հորաքրոջ խնամատարության տակ։ Դպրոցից հետո դեղագործի մասնագիտություն է սովորել, աշխատել է հորեղբոր դեղատանը, այնուհետև երեք տարի հետո մեկնել է Տեխաս, որտեղ մի քանի աշխատանքի տեղ փոխելուց հետո ընդունվել է գանձապահ ու հաշվետար Օսթին քաղաքի բանկերից մեկում։

Առաջին գրական փորձերը վերաբերվում են 1880-ական թթ. սկզբներին։ Օսթինում 1894 թ. Փորթերը սկսում է հրատարակել «Ռոլինգ սթոուն» հումորային շաբաթաթերթը՝ այն գրեթե ամբողջությամբ լցնելով իր ակնարկներով, կատակներով, բանաստեղծություններով և նկարներով։ Մի տարի անց շաբաթաթերթը փակվում է։ Միաժամանակ Փորթերին ազատում են աշխատանքից և ենթարկում դատական պատասխանատվության հայտնաբերված պակասորդի պատճառով, թեև այն փոխհատուցվում է իր հարազատների կողմից։

Զեղծարարության մեջ մեղադրվելուց հետո նա դիմում է փախուստի և մոտ կես տարի թաքնվում է Հոնդուրասում, այնուհետև՝ Հարավային Ամերիկայում։ Վերադառնալով ԱՄՆ՝ դատապարտվում է և բանտարկվում Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի բանտում, որտեղ անցկացնում է 3 տարի (1898 - 1901 թթ)։

Բանտում Փորթերը աշխատում է հաստատության հիվանդանոցում և պատմվածքներ գրում՝ դրանք հրատարակելու համար ընտրելով Օ. Հենրի գրական անունը։ Իր առաջին պատմվածքն այդ անվան տակ՝ «Շվցնող Դիքի սուրբծննդյան նվերը» տպագրվել է 1899 թ. «Մաք Քլյուր ամսագրում» (Mc Clure’s Magazine)։

Օ. Հենրիի միակ վեպը՝ «Արքաներն ու կաղամբը» (Cabbages and Kings), լույս է տեսել 1904 թ.։ Դրան հետևել են պատմվածքների ժողովածուները՝ «Չորս միլիոն» (The four million, 1906), «Վառվող լամպը» (The trimmed Lamp, 1907), «Արևմուտքի սիրտը» (Heart of the West, 1907), «Քաղաքի ձայնը» (The Voice of the City, 1908), «Ազնվատոհմ գողը» (The Gentle Grafter, 1908), «Ճակատագրի ուղիները» (Roads of Destiny, 1909), «Ընտրանի» (Options, 1909), «Հստակ գործեր» (Strictly Business, 1910) և «Կարուսել» (Whirligigs, 1910

Կյանքի վերջում տառապել է լյարդի ցիռոզից և շաքարախտից, մահացել է 1910 թ. հունիսի 5-ին Նյու-Յորքում 47 տարեկան հասակում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարուսել» («Whirligigs») 1910

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արքաներն ու կաղամբը» («Cabbages And Kings» 1904

Պատմվածքների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Չորս միլիոն» («The Four Million») 1906
  • «Վառվող լամպը» («The Trimmed Lamp») 1907
  • «Արևմուտքի սիրտը» («Heart Of The West») 1907
  • «Ազնվատոհմ գողը» («The Gentle Grafter») 1908
  • «Քաղաքի ձայնը» («The Voice Of The City») 1908
  • «Ճակատագրի ուղիները» («Roads Of Destiny») 1909
  • «Ընտրանի» («Options») 1909
  • «Կարուսել» («Whirligigs») 1910
  • «Հստակ գործեր» («Strictly Business») 1910
  • «Վեցեր-յոթեր» («Sixes And Sevens») 1910
  • «Ռոլինգ սթոունս» («Rolling Stones») 1910
  • «Մնացորդներ» («Waifs And Strays») 1910

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  2. Record #118639536 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 11-ին 2014:
  3. Record #118639536 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 31-ին 2014:
  4. http://data.bnf.fr/ark:/12148/cb12003963j Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]