Գրինսբորո (անգլ.՝ Greensboro), ԱՄՆ֊ի Հյուսիսային Կարոլինա նահանգի քաղաքներից[1]: Այն Հյուսիսային Կարոլինայի՝ բնակությամբ երրորդ ամենամեծ քաղաքն է և Գիլֆորդ օկրուգ և Փիդմոնթ Թրայդ բազմաբնակ շրջանի ամենամեծ քաղաքը։ Ըստ 2012 թ ԱՄՆ֊ի Սենսուս Էսթիմեյթի (անգլ.՝ Census Estimate), Գրինբորոյի բնակչությունը 277 080 է։ Այն տեղակայված է երեք խոշոր միջնահանգային ավտոմայրուղիների հատման կետում։
2003 թվականին նախկին Գրինսբորո՝ Վինստո֊ Սալեմ֊Հայ Փոյնթ մայրաքաղաքային վիճակագրական տարածաշրջանը (անգլ.՝ metropolitan statistical area) վերաձևակերպվեց ԱՄՆ֊ի Կառավարում և Բյուջե գրասենյակի կողմից արդյունքում ձևավորելով Գրինսբորո֊Հայ Փոյնթ և Վինսթոն֊Սալեմը։ 2010 թվականին Գրինսբորո֊Հայ Փոյնթի բնակչությունը 723 801 էր։ Վինստոն֊Սալեմ֊Հայ Փոյնթ միացյալ վիճակագրական տարածաշրջանը համընդհանուր կերպով անվանվեց Փիդմոնթ Թրայդ ունենալով 1 599 477 բնակչություն։