Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ
անգլ.՝ The Nightmare Before Christmas
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրմյուզիքլ
Թվականնոյեմբերի 25, 1994[1], դեկտեմբերի 8, 1994[2], հոկտեմբերի 13, 1993[3], հոկտեմբերի 29, 1993[3] և 1993
ՊրեմիերաՀոկտեմբերի 29 1993
Լեզուանգլերեն
ՌեժիսորՀենրի Սելիք
ՊրոդյուսերԹիմ Բարթոն
Դենիս Դի Նովի
Սցենարի հեղինակԹիմ Բարթոն
Քերոլին Թոմսոն
Մայքլ ՄաքԴաուել
ՕպերատորՓիո Կոզաչիկ
ԵրաժշտությունԴեննի Էլֆման
ՄոնտաժՍթեն Ուեբբ
Կարդում ենՔրիս Սարանդոն
Դեննի Էլֆման
Քեթրին Օ’Հարա
Ուիլիամ Հիքի
Գլեն Շեյդիքս
Քեն Փեյջ
Պատմվածքի վայրHalloween Town?
ԿինոընկերությունTouchstone Pictures
Skellington Productions
Տևողություն76 րոպե
Բյուջե$18 միլիոն
Շահույթ$75.1 միլիոն[4]
ՏեղայնացնողBuena Vista Pictures
ՀաջորդThe Nightmare Before Christmas: Oogie's Revenge?
IMDbID 0107688
ԿինոՊոիսկID 8222
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=8qrB9I3DM80
 The Nightmare Before Christmas Վիքիպահեստում

«Մղձավանջ Սուրբ ծննդից առաջ» (անգլ.՝ The Nightmare Before Christmas, նաև հայտնի է «Թիմ Բարթոնի Մղձավանջն Սուրբ ծննդից առաջ»), ամերիկյան ստոպ կադր-տիկնիկային անիմացիոն մյուզիքլ, որը նկարահանել է ռեժիսոր Հենրի Սելիքը, իսկ սցենարը գրել է Թիմ Բարթոնը։

1982 թվականին, երբ Բարթոնը աշխատում էր Ուոլթ Դիսնեյ ընկերությունում որպես անիմատոր, գրել էր «Մղձավանջ Սուրբ ծննդից առաջ» պոեմը։ Կարճամետրաժ Վինսենտ մուլտֆիլմի հաջողությունից հետո Դիսնեյը վերանայում է պոեմն էկրանավորելու հարցը։ Պայմանագիրը կնքվում է 1990 թվականին։ Նկարահանումները սկսում են հաջորդ տարվա հուլիսին Սան Ֆրանցիսկոյում։ Ուոլթ Դիսնեյ ընկերությունը որոշեց ֆիլմը թողարկել Touchstone Pictures լեյբլի ներքո, քանի որ մուլտֆիլմը համարվեց «բավականին մռայլ և սարսափելի երեխաների համար»։ Այն լույս է տեսել 1993 թվականի հոկտեմբերի 29-ին, որն ունեցավ շահութային մեծ հաջողություն և արժանացավ կինոքննադատների դրական կարծիքների։ 2006 թվականին այն թողարկվեց 3D ձևաչափով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մյուզիքլը պատմում է Հելոուին քաղաքի մասին, որի բնակիչները զբաղվում են նրանով, որ նույնանուն տոնի ժամանակ վախեցնում են բնակչներին։ Հենց նոր էր վերջացել հերթական Հելոուինը, որից հետո երկերեսանի (ուղիղ իմաստով) քաղաքապետը նվերներ է բաժանում բոլորին լավ հնարքների համար, սակայն միայն գլխավոր հերոսը՝ Ջեք Սքելլինգթոնը ուրախ չէ։ Նա գլխավորն է այդ տոնին, նրան սիրում են երեխաները, սիրահարվում են կախարդները և ամբողջ քաղաքը նայում է նրան հիացմունքով։ Սակայն նա ձանձրացած է, նրան զզվեցրել են այդ միանման տոները։ Ամեն տարի նույն բանը։ Մտածելով դրա մասին նա բացահայտում է տարօրինակ կախարդական հովիտ, որի սահմաններին կանգնած են ծառեր, որոնք կտրված են ծառերի տեսքով։ Յուրաքանչյուր դուռ տանում է մի ուրիշ աշխարհ-տոն։ Նա բացում է մի դուռ, որն ունի տոնածառի տեսք և հայտնվում է Սուրբ ծննդի աշխարհ։ Ջեքը այդ տոնին այնքան ուժեղ է սիրահարվում, որ ցանկանում է անձամբ կազմակերպել Սուրբ ծնունդ մարդկանց համար և իրեն փորձում է Սանտա Կլաուսի դերում։ Նա երկար է պատրաստվում դրան, և որ նրան ոչ ոք չխանգարի, հանձնարարում է տեղի ավազակներին՝ Լոքին, Շոքին և Բերրելին (անգլ.՝ Lock, Shock and Barrel), որպեսզի նրանք առևանգեն Սենդի Քլեսին (Ջեքը լավ չէր լսել Սանտա Կլաուսի անունը)։ Գաղտնի սիրահարվելով Ջեքին, գեղեցիկ աղջիկ Սալլին (սարսափելի արարած Ֆրանկենշտեյնի նման, որին ստեղծել է խելագար֊գիտնական Ֆինկելշտեյնը), միակն է, որ զգում է, Ջեքը կարող է փչացնել տոնը և դրանից հենց ինքն է տուժելու։ Սակայն Սկելինգթոնին համոզել չեղավ։ Քաղաքացիները կարում են սարսափելի հագուստներ֊նվերներ։ Այդ ժամանակ փոքրիկ խաբեբաներ Լոքին, Շոքին և Բերրելին Կլաուսին ուղարկում են գլխավոր չարագործի՝ Բուգիմենի մոտ։ Ջեքը Սանտայի հագուստով, սայլակի վրա, որին կապված են կմախք-եղջերուներ, թռչում է մարդկանց աշխարհ։ Վերջապես բացահայտվում է, որ Հելոուիին քաղաքում պատրաստված խաղալիքները վտանգավոր են։ Բանն այն է, որ դրանք շուտով փորձում են վախեցնել երեխաներին՝ ուրախացնելու փոխարեն։ Պաշտպանության ուժերը ծեծում են Ջեք-Սանտային, որը համարյա կտոր֊կտոր եղած ընկնում է գերեզման։ Նա հասկանում է իր սխալները և որոշում է ամեն ինչ ուղղել և վերադարձնել Սանտա Կլաուսին և տոնը մարդկանց։ Սանտային և Սալլիին հանելով Ուգի-Բուգիի ձեռքերից, Ջեքը վերադառնում է իր հարազատ քաղաք։ Բարի ավարտին Սալլին և Ջեքը երաժշտության ներքո արտահայտում են իրենց փոխադարձ սերը համբույրով։

Հնչյունավորողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիս Սարանդոն՝ Ջեք Սքելինգթոն
  • Քեթրին Օ’Հարա՝ Սելլի
  • Ուիլիամ Հիքի՝ բժիշկ Ֆիլկեշտեյն
  • Գլենն Շեյդիքս՝ Հելոուին քաղաքի քաղաքապետ
  • Քեն Փեյջ՝ Ուգի Բուգի
  • Էդ Իվորի՝ Սանտա Կլաուս
  • Փոլ Ռուբենս՝ Լոք
  • Թարա Սթրոնգ՝ Բերրել
  • Դրյու Բերիմոր՝ Շոկ
  • Լեյք Բելլ՝ կախարդ
  • Քեթի Գրիֆֆին՝ կախարդ
  • Դիփ Ռոյ՝ Խոսացող ծառ, Լաղոց դեմքով ծաղրածու
  • Ջո Ռանֆտ՝ Լաղոց դեմքով ծաղրածու
  • Ջերի Նելսոն՝ Վամպիրները
  • Ֆիլ ԼաՄար՝ Մուրճ
  • Բրյուս Ջեններ՝ Գայլ
  • Ադամ Սենդլեր՝ Սկարլետ
  • Քեթի Բեյթս՝ Այլմոլորակային
  • Հենրի Ուինքլեր՝ Սատանա
  • Օլիվիա Ուայլդ՝ Ջրային արարած
  • Ջոն Մարիանո՝ Ոստիկան

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994՝ անվանակարգ «Օսկար» մրցանակաբաշխությունում «Լավագույն վիզուալ էֆեկտների համար»
  • 1994՝ 2 Սատուրն մրցանական «Լավագույն ֆենտեզի ժանրի ֆիլմ» և «Լավագույն երաժշտություն» (Դենի Էլֆման) կատեգորիաներում։
  • 1994՝ 2 անվանակարգ Սատուրն մրցանակաբաշխությունում՝ «Լավագույն ռեժիսուրա» (Հենրի Սելիք), «Լավագույն հատուկ էֆեկտներ»։
  • 1994՝ «Ոսկե Գլոբուս»-ում 1 անվանակարգ «Ֆիլմի լավագույն երաժշտություն» (Դենի Էլֆման)։
  • 1994՝ անվանակարգ «Հյուգո» մրցանակաբաշխությունում «Լավագույն բեմադրության» համար։

Ծամոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=19873&type=MOVIE&iv=Basic
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. «Թիմ Բարթոնի «Մղձավանջ Ամանորից առաջը» (1993)». Box Office Mojo. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]