Նեխուր-հրեշի հետքերով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Նեխուր-հրեշի հետքերով
Stalk of the Celery
Stalk of the celery monster.jpg
կադր ֆիլմից
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրսարսափ
մուլտֆիլմ
Թվական1979
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹիմ Բարթոն
ՊրոդյուսերԹիմ Բարթոն
Բրետ Թոմսոն
Սցենարի հեղինակԹիմ Բարթոն
ՕպերատորԲրետ Թոմսոն
ՆկարիչներԹիմ Բարթոն
Դեբորա Թոմսոն
Ռոնդա Բոյդ
Դենիս Պետիտֆիլս
ԿինոընկերությունCalifornia Institute of the Arts
Տևողություն1,5 րոպե (պահպանվել է)
IMDbID 0294940

Նեխուր-հրեշի հետքերով (անգլ.՝ Stalk of the Celery), մուլտիպլիկացիոն կինոնկարը առաջիններից է, որը նկարահանվել է ամերիկացի կինոռեժիսոր Թիմ Բարթոնի կողմից իր Կալիֆոռնիայի արվեստի համալսարանում ուսանելու տարիներին։ Մուլտֆիլմը նկարահանվել է 8 մմ-անոց շղթայի վրա և լիովին նկարվել մատիտներով։ Մուլտֆիլմի հատվածներն առաջին անգամ ցուցադրվել են 2006 թվականին՝ իսպանական հեռուստատեսությամբ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանված հատվածներից հնարավոր չէ կազմել անիմացիոն ֆիլմի սյուժեն։ Կադրերը, որոնք ցույց են տրվել իսպանական հեռուստատեսությամբ, արտահայտում են անմարդկային գիտափորձեր, որոնք կատարվում են արյունարբու ատամնաբույժ Մաքսվել Փեյնի և իր տպավորված օգնականից՝ հաճախորդների նկատմամբ։ Նա տանջում է մի կնոջ, այնուհետև կանչում մի հրեշի, որն արձակում է սարսափելի ձայներ։ Այնուհետև կինը գնում է, իսկ Մաքսվելը դուրս է գալիս միջանցք՝ նոր զոհեր փնտրելու։ Նրա հայացքը կանգնում է մի կնոջ վրա, և այդ կինը սկսում է սրտապատառ բղավել։

Նաև, երբ բժշկի ընդունարանում կադրերը գունավոր են, ապա ատամնաբույժի աշխատասենյակում՝ սև ու սպիտակ։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի հերոսները խոսում են Բարթոնի հորինած շեշտադրությամբ, խառնելով իրական բառերը հորինված, ոչ մարդկային արտահայտությունների հետ։
  • Փրկված 35 մմ-անոց ֆիլմի պատճեն պահպանվում է ԱՄՆի Կոնգրեսի գրադարանում։
  • Թիմ Բարթոնի ընկերները և Բրետ Թոմսոնը կանչվում են աշխատանքի Ուոլթ Դիսնեյ ընկերությունում, մուլտֆիլմը ընկերության ղեկավարների դիտելուց հետո։
  • Մուլտֆիլմի գլխավոր հերոսնի անվանումը՝ Մաքսվել Փեյնը (անգլ.՝ Maxwell Payne) առաջացել է անգլերեն «pain»՝ ցավ բառից։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]